18:14 14.09.2019
Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն արձագանքել է Ոստիկանության հրապարակած տեսանյութին: Տնօրենի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Առավոտյան էլեկտրոնային մամուլից տեղեկացա, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իմ դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով կազմված այս հաղորդման մեջ տեղ են գտել չստուգված և իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ: Այսպես՝
1. Դպրոցում չկա 2009 թվականի hունվարից մինչև 2019 թվականի մայիս և 2016 թվականի հունվարից մինչև 2017 փետրվար աշխատած ոչ մի պահակ:
2. Պահակների հաշվեհամարին փոխանցված գումարը փաստացի կատարված աշխատանքի դիմաց տրված աշխատավարձն է:
3. Հաղորդման մեջ հարկ չեն համարել պահպանել անգամ անմեղության կանխավարկածի տարրական պահանջը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ կերպ՝ քրեական հետապնդման մարմինների այն պնդումը, որ այս պահի դրությամբ հաստատվել է դպրոցի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու հանգամանքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհիմն, չփաստարկված և անմեղության կանխավարկածի սկզբունքը կոպտորեն խախտող տեղեկատվություն:
Հուսով եմ, որ օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորապես կհերքվի սույն անապացույց հաղորդմամբ փոխանցվող տեղեկատվությունը /իմա՝ ապատեղեկատվությունը կամ թամաշան/»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...