TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մի՛ գնացեք հերթական լծակը տվեք ռուսներին ու հետո խոսեք անկախության մասին. պատգամավոր

18:35 12.09.2019

«Ապոկալիպտիկ է ցանկացած քայլ, որ արվում է այս խորհրդարանի կողմից ընդդեմ մեր ինքնիշխանության և ընդդեմ մեր սուվերենության»։ Այս մասին այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ մեկնաբանելով ավիացիոն մի համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանը և Ռուսաստանը համագործակցելու են ավիացիոն աղետների ուսումնասիրության ոլորտում։ Բաբաջանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը կնքվում է մի երկրի հետ, որի հարաբերությունները Հայաստանի հետ դեռ մնում են […]

̰
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը

18:33 12.09.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը. «Անդառնալի կորուստ. 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ ողջ աշխատակազմը խորապես ցավում և վշտակցում է Մեծ հայի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը մասնակցել է Հայրենական […]

̰
Տրակտորով ցեմենտ է գողացել և բռնվել

18:31 12.09.2019

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Սարակապ գյուղի 26-ամյա մի բնակիչ իր տրակտորով ցեմենտ է գողացել: Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վ. Սարգսյան փողոցից երիտասարդը բերման է ենթարկվել: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Վ. Սարգսյան փողոցից գողացել է […]

̰
Խնդրո´ւմ եմ, ինձ ասեք, թե ինչ է նշանակում «ՍԴ վեթինգ». Արարատ Միրզոյան

18:26 12.09.2019

«Եթե դատարանն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին էն բանում, ինչը չենք խոստացել: Մենք չենք խոստացել վերցնել, ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե խոստացել եք Մարտի մեկի գործի […]

̰
ՌԴ-ում հայ երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդին կարող են ճանաչել անմեղսունակ

18:20 12.09.2019

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կուրսանտ Դավիթ Գևորգյանին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրենկոյի կողմից 2019 թվականի ապրիլին Վորոնեժում դիտավորությամբ վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «սպանության փորձ» հոդվածով Վյաչեսլավ Դմիտրենկոն կարող է համարվել անմեղսունակ և ազատվել պատասխանատվությունից, քանի որ Սերբսկու անվան ինստիտուտի փորձագետները նրան ճանաչել են որպես […]

̰
Իմ տպավորությունն է, որ ասում են` ասեք այն, ինչը կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ. Քոչարյան

18:18 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար: Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի […]

̰
Կարծում եմ, որ կարելի է «պաուզա» վերցնել. ԱԺ նախագահը` ՍԴ-ում ստեղծված խնդրի մասին

18:14 12.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՍԴ-ում ստեղծված խնդրին, մասնավորապես այն դիտարկմանը, թե կա ճգնաժամ, բայց այն լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում. «Նայեք, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իսկապես կա իրավական ճգնաժամ ՍԴ էս հարցի շուրջ, իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի և միանշանակ բանաձև չունի հարցի […]

̰
Ո՞ւմ է շնորհակալ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը

18:11 12.09.2019

«Ցանկացած գործատուի համար մեկ խնդիրը աշխատողների աշխատավարձն է»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ըստ նրա` ԵՊՀ-ի բյուջերի հիմնական աղբյուրը ուսանողների վարձավճարներն են և այն գումարը, որը տալիս է պետությունը պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների համար. «Երբ փորձում ենք աշխատավարձը մի քիչ բարձրացնել, անմիջապես սկսվում է հանրային աղմուկը: Բայց եկեք […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

18:07 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «General Electric Aviation» ընկերության պատվիրակությանը

18:02 12.09.2019

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր […]

̰
Քանդակների բաց թանգարան Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղում

18:00 12.09.2019

Քարարվեստի հյուրատուն հասնելու ճանապարհն անցնում է Պեմզաշենի 5-րդ դարի եկեղեցու հարևանությամբ: Գյուղն ու գյուղական կյանքը բացահայտող մարդկանց համար առաջին հիանալի տեսարանը այստեղից է բացվում: Հետո դեպի հյուրատուն անցնողների ուղին տանում է դեպի քարարվեստի այն անկյունը, որտեղ Արթիկի տուֆից քանդակների բաց թանգարան  է: Հայկական թագավորությունների պատմությունները, ինչպես նաև Անի պատմական մայրաքաղաքի ճարտարապետությունը քարարվեստի բաց անկյունի մի […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2 անդամի կընտրի իշխանությունը, 2-ին՝ ընդդիմությունը․ նախագիծ

17:58 12.09.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցում որոշ փոփոխություններ են իրականացվել։ Նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքն ընդունել է կառավարության ներկայացրած տարբերակը, ըստ որի՝ հանձնաժողովի անդամներից․ 1-ին առաջադրում է կառավարությունը, 1-ին առաջարկում է խորհրդարանական մեծամասնությունը, 2-ին առաջարկում է խորհրդարանական ընդդիմությունը, 1-ին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ավելին, կառավարությունը հրաժարվել է հանձնաժողովի նախագահին ինքնուրույն առաջադրելու իրավասությունից, […]

̰
Մխիթարյանն առաջին մարզումից լուսանկար է հրապարակել

17:56 12.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ակումբում իր առաջին մարզումից լուսանկար: Մի քանի ժամում նկարը հավաքել է գրեթե 100 հազար հավանություն, մարդիկ մեկնաբանություններ են գրում և արտահայտում իրենց հիացմունքը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել օրեր առաջ:   https://www.instagram.com/p/B2TSijqIPaL/?utm_source=ig_web_copy_link  

̰
Գնդեվազում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

17:52 12.09.2019

Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, […]

̰
Աննա Հակոբյանին պայուսակ նվիրեցին. վարչապետն այցելել է EXPO2019

17:51 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է EXPO2019 ցուցահանդես՝ ծանոթանալու ներկայացված արտադրանքին: Տաղավարներից մեկում, որտեղ ներկայացված էին պայուսակներ, վարչապետին ասացին, որ ցանկանում են նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նվեր փոխանցել: Աննա Հակոբյանին պայուսակ նվիրեցին:

̰
Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպային մեղադրանք է առաջադրվել զինծառայողներից կաշառք ստանալու համար

17:48 12.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

17:44 12.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է […]

̰
ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

17:43 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, […]

̰
Արցախում կանխվել է թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

17:38 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Բերման ենթարկված անձինք նշել են, որ թմրանյութը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Մանրամասները` տեսանյութում:

̰
Իշխող և ընդդիմադիր ուժերի այս համաձայնությունը ուղղակի խայտառակություն է․ Բաբաջանյան

17:30 12.09.2019

Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների միջև համաձայնություն է ձեռքբերվել, որով այդ ուժերի միջև բաշխվել են ապագայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամներին առաջադրելու հնարավորությունները։ Վերջերս իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանը սա «խայտառակություն» է համարում։ «Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, որովհետև որևէ հիմնավորում չկա, թե ինչու է այս նախագծից հանվել կոռուպցիայի կանխարգելման […]

̰
Երիտասարդ եք, չեմ ցանկանա քրեակատարողականներում լինեք. ուրախ քննարկում մտահոգիչ թեմայի շուրջ

17:26 12.09.2019

Օտարերկրացի դատապարտյալները ևս պետք է աշխատելու իրավունք ունենան, ինչպես և տեղացի դատապարտյալները: Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել կառավարությունը, որն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Հարցի քննարկումը եղել է կարճ, բայց հետաքրքիր և ուրախ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տպավորություն է, որ ԱԺ-ում կան շատ վատ 131 պատգամավորներ և 1 սուրբ պատգամավոր․ Հայրապետյանը՝ Բաբաջանյանին

17:24 12.09.2019

Խորհրդարանում և՛ իշխանական մեծամասնությունը, և՛ ընդդիմությունը չեն կիսում իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանի կարծիքը, որ խայտառակություն է, երբ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամների պաշտոնների առաջադրման իրավունքները բաշխվել են քաղաքական ուժերի մեջ։ ԼՀԿ խմբակցությունից, որի անդամ էր Բաբաջանյանը, պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ չի ընդունում նրա տեսակետը, քանի որ հետհեղափոխական պետություններում հենց այդպիսի քաղաքական կոնսենսուսի միջոցով […]

̰
Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա. Միրզոյան

17:11 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը: «Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը […]

̰
Մենք պետք է գնանք ճշմարտության հետևից. Արարատ Միրզոյանը` Ամուլսարի մասին

17:05 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին` նշելով, որ այժմ այնտեղ միայն շինարարական աշխատանքներ են անելու: Արդյո՞ք կլինի բախում հարցին ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հույս ունի` ամեն ինչ կընթանա բանակցությունների ու քննարկումների ուղղությամբ: «Կարծեմ՝ կառավարության և, մասնավորապես, վարչապետի հայտնած վերջին դիրքորոշումն էլ  հենց էս մասին է խոսում և վկայում, […]

̰
Փաշինյանը շրջում է EXPO2019 ցուցահանդեսի տաղավարներով

17:02 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը՝ EXPP2019: «Այցելել եմ EXPO2019 ցուցահանդես՝ ծանոթանալու ներկայացված արտադրանքին»,- գրել է նա:

̰
ՀՀ-ում 2300 դատապարտյալից 214-ն աշխատում է․ ի՞նչ աշխատանք են կատարում նրանք

17:00 12.09.2019

Ազգային ժողովի քննարկումներից այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում 2300 ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալներից 214-ն ունի աշխատանք՝ աշխատում են պատիժը կրելուն զուգահեռ։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքների տեսակներ են դրանք։ Մասնավորապես կիսաբաց ռեժիմում և մինչև 7 տարի ժամկետով դատապարտված անձինք կարող են աշխատել նույն քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասերում՝ խոհանոցային կամ բեռներ տեղափոխելու […]

̰
«Մեր ջուրը մեր ոսկին է». հայ հասարակությունն ընդդիմանում է հակասական նախագծին. Deutsche Welle-ի անդրադարձն Ամուլսարին

16:53 12.09.2019

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ, գրում է Infocom-ը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին: Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ […]

̰
ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալուն. ՌԴ փոխվարչապետ

16:50 12.09.2019

Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանին ՀԱՊԿ դիտորդի դերում դիտարկելու տարբերակին: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: «Սա միայն Ադրբեջանին չի վերաբերում: Այն վերաբերում է նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ ընդգրկված բոլոր երկրներին: Մենք մի ժամանակ մի ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դա վերաբերում է նաև այդ բոլոր […]

̰
Ես չեմ լուծարել, հոգաբարձուների խորհուրդն է լուծարել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի շուրջ կատարվողի մասին

16:31 12.09.2019

Ի՞նչ մասնակցություն ունի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի հետ կապված պատմության մեջ, մասնավորապես՝ լուծարման գործընթացի։ «Դրա դերը մի քիչ շատ է ուռճացված, այդ աղմուկն ավելի շատ է, քան պետք է: Նախ՝ դա ես չեմ լուծարել, հոգաբարձուների խորհուրդն է լուծարել, որն իմ վերադասն է, և ես պարտավոր եմ կատարելու նրանց որոշումները: […]

̰
Մենք չունենք տվյալ, որ անհանգստանանք, թե այս երկրաշարժին կհաջորդի ավելի ուժեղը. Աշխեն Թովմասյան

16:29 12.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը անդրադարձել է ՀՀ-ում վերջին օրերին առկա սեյսմիկ ակտիվությանը. «1988-ից հետո մենք որևէ լուրջ իրադարձություն չենք ունեցել: Սա Հայաստանի հյուսիսի համար վերջին ժամանակահատվածում ամենալուրջ իրադարձությունն էր: Այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ վտանգն էապես նվազել է, կարելի է […]

̰
BACK_TO_TOP