13:40 12.09.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝ Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով Նախազգուշացնել ծխելու վտանգների […]
13:31 12.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը։ Դատական նիստին ներկա է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական այս գործընթացից: «Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն, և այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որ […]
13:22 12.09.2019
Կառավարության որոշմամբ՝ սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ, այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, […]
13:20 12.09.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը […]
13:19 12.09.2019
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 […]
13:16 12.09.2019
Այս տարվա ընթացքում արդեն մոտ 70 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, և ավելի քան 300 կմ ճանապարհ այս պահին նորոգման փուլում է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա բացատրեց, որ թեև մինչև հիմա նախատեսված էր 330 կմ ճանապարհի նորոգում, բայց այդ նիշը գերակատարվելու է։ Վարչապետի հարցին ճանապարհների որակի մասին […]
13:13 12.09.2019
Կառավարությունն այսօր որոշեց «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնել 4․489․522,6 հազար դրամի ճանապարհաշինական և նախագծային աշխատանքներ: Կառավարության որոշման արդյունքում կհիմնանորոգվի ընդհանուր 39,2 կմ ավտոճանապարհ` 4,4 մլրդ դրամով, և կիրականացվի ընդհանուր 48,6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք՝ 87 մլն դրամով: Մանրամասները` տեսանյութում:
13:10 12.09.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններին: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ […]
13:08 12.09.2019
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որի հիման վրա արտաքին գործերի նախարարությունը ստանձնում է արտաքին հարաբերություններն ամբողջությամբ համակարգելու և սպասարկելու գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երբեմն հնարավոր չի լինում պարզել՝ այս կամ այն ուղղությամբ նախկին և նույնիսկ ներկա իշխանության պաշտոնյաները ինչ պայմանավորվածություններ են ունեցել։ Իսկ նախագծի ընդունումով ԱԳՆ-ում կուտակվելու են բոլոր նմանատիպ պայմանավորվածությունները, և ամեն նոր […]
12:53 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Նիստի ընթացքում նախ` քննության է առնվելու խափանման միջոցի փոփոխման հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխության հարցը քննելու և իրենց պաշտպանյալի կալանքը […]
12:49 12.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուս 7-ի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պաշտպանը միջնորդեց ևս երեք վկա ներգրավել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը միջնորդության քննությունը թողեց վկաների հարցաքննության փուլում։ Այս նիստի ընթացքում պետական մեղադրողը ընթերցեց մեղադրանքը։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը […]
12:43 12.09.2019
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև թվային տվյալներ ներկայացրեց: Փաշինյանն ասաց, որ մեկ ամսվա տվյալով՝ գրանցված աշխատողների թիվը 601 000 էր: «Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել […]
12:29 12.09.2019
Կառավարությունն այսօր բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Իրինա Կոչոյան» ԱՁ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է […]
12:21 12.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ 2019 թվականի օգոստոսի 09-ին` ժամը 08-ի սահմաններում, Լոռու մարզի Ապավեն գյուղի հարակից դաշտավայրում, խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու վայրի […]
12:01 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ կրկին ընդգծեց՝ կառավարության քաղաքական եզրակացությունն է՝ կա՛մ պայքարում են կոռուպցիայի դեմ, կա՛մ չեն պայքարում, քանի որ կիսապայքարն ընդունելի չէ: «Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X-ը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ձևով ձեռք […]
11:51 12.09.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է կանգնել Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է. «Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ […]
11:45 12.09.2019
Իրավապահ մարմիններին հաճախ հասանելի չեն իրենց անհրաժեշտ բանկային գաղտնիքները, քանի որ նրանք այդ գաղտնիքները կարող են ստանալ միայն կասկածյալների կամ մեղադրյալների վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բացատրեց, որ իրենք ուզում են իրավապահների համար հասանելի դարձնել կասկածյալների ու մեղադրյալների հարազատների կամ կապակցված անձանց բանկային գաղտնիքները։ Գրիգորյանի խոսքով` սա անհրաժեշտ է հատկապես կոռուպցիոն […]
11:30 12.09.2019
ԱԺ-ում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթներ խնդրեցին երեք խմբակցությունների պատգամավորները: Ներկայացնում ենք յուրաքանչյուրի մոտեցումը հարցին: Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն. «Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ մեր պատգամավորները քվեարկել են դեմ, […]
11:19 12.09.2019
3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովում այն դրական եզրակացության էր արժանացրել, սակայն երեկ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց իրենց դիրքորոշման փոփոխության մասին: Մինչ քվեարկությունն, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց կողմ քվեարկել: Թեև կառավարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ […]
11:06 12.09.2019
ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի […]
10:53 12.09.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 50 հարց է, որից 36-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Քննարկվելիք հարցերի շրջանակն ընդգրկուն է՝ «Բանկային գաղտնիքի մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերից մինչև հարկային արտոնությունների տրամադրում ու ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության հատկացում:
10:46 12.09.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձրանալու է: «Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- գրել է նա:
10:40 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին`ժամը 23:43-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) […]
10:31 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջի մասին: «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով […]
10:28 12.09.2019
ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ […]
10:02 12.09.2019
Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։ Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության […]
09:55 12.09.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել […]
09:46 12.09.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1176–Ն որոշմամբ սահմանվել են ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ […]
09:31 12.09.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։ Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ […]
09:22 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: