TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ

09:22 12.09.2019

Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:04 12.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորքի 2-րդ մ/շ՝ Մոլդովական փ. 4/2, 8/1, Թոթովենց փ. 11/2 բնակելի շենքերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, 11։00-17։00 Արամի փ. 64, 82, 84, Թումանյան փ. 31, 31Ա, 33, Փարպեցու փ. 15-28, Մաշտոցի պող. […]

̰
ԱԺ-ն ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին. Արսեն Բաբայան

08:29 12.09.2019

ՀՀ ԱԺ-ն երեկ ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: «ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ […]

̰
Ներկրվող մեքենաները ճանապարհին թալանվում են․ «Ժողովուրդ»

08:19 12.09.2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե՝ մարդիկ գումարներ են ծախսել մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու հա­մար, բայց հետո ստացել են […]

̰
Դատական պրոցես՝ «Լիդիանի» դեմ. «Հրապարակ»

08:07 12.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաև «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել: Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է […]

̰
Շատ հեշտ է կանգնել և ասել՝ եկեք թքենք ներդրողների ճակատին և դուռը շրխկացնենք.  Սաֆարյան

23:45 11.09.2019

Իրավիճակը պարզերից չէ: Ամուլսարի թեմայով խոսելիս «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես է արտահայտվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: «Իհարկե, շատ հեշտ է կանգնել և ասել՝ եկեք թքենք ներդրողների ճակատին և դուռը շրխկացնենք, իհարկե, կարելի է գնալ նաև այն ռիսկին, եթե հանրային առողջության հետ կապված լուրջ ռիսկ կա, կարելի է գուցե […]

̰
Նախկին փեսայի կողմից դանակահարված 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

23:36 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին` «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել […]

̰
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ դիպլոմի կարևոր և անկարևոր լինելու մասին

23:26 11.09.2019

«Կամաց-կամաց դիպլոմի արժեքը, որպես թուղթ, վերանում է: Էսօր գործատուն չի նայում՝ ինչ թուղթ ունես, այլ՝ ինչ կարողություններ ունես: Մարդը, երբ որ գալիս է կրթություն ստանալու, նրա միակ նպատակը պետք է լինի՝ ձեռք բերել հմտություններ և կարողություններ աշխատաշուկայում իր մրցունակությունն ապահովելու համար», – «Հեռանկար»-ի տաղավարում  ասել է  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով կրթություն ստանալու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:44 11.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, […]

̰
Ամենաանվտանգ հանքարդյունաբերական պրոյեկտն է ներկայացվել՝ ի տարբերություն մնացածի. Սաֆարյան

22:30 11.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է, որ որոշ ժամանակ առաջ Ամուլսարի թեմայով զրուցել է օտարարերկրյա մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վերջինս հարց է բարձրացրել, թե ինչու պետք է Ամուլսարը չշահագործվի, իսկ մյուս հանքարդյունաբերողները նման ստուգումների չենթարկվեն ու հանգիստ աշխատեն: «Ասաց` լավ, որևէ մեկը ձեզ չի պարտադրում […]

̰
Վայոց ձորում 57-ամյա տղամարդը սպառնացել է 39-ամյա կնոջը՝ պահանջելով 2000 դոլար տալ, այլապես սիրային զրույցի տեսագրությունը կհրապարակվի

22:16 11.09.2019

Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել […]

̰
Ոստիկանությունը հերթ գողացողների է ձերբակալել

22:11 11.09.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկել 7 անձի։ Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներով նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում […]

̰
Գյումրիի 3 փողոցում մասնակի՝ 100-170 մետր երկարության ասֆալտապատում է կատարվել

21:39 11.09.2019

Պետական սուբվենցիոն ծրագրով և Գյումրու բյուջեի գումարներով փոքր ծավալների փողոցաշինական աշխատանքներ են կատարվել երեք փողոցներում։ 3 փողոցում միասին ասֆալտապատված հատվածների երկարությունը 500 մետրի չի հասնում: Կարճ հատվածներում կատարված աշխատանքները կարճ ժամկետներում էլ շինարարներն ավարտել են: Ֆինանսավորման 45 տոկոսը տեղական բյուջեից են, 55 -ը պետական սուբվենցիոն ծրագրի գումարներ են:  Գյումրու Մանուշյան փողոցի 100 մետր ասֆալտապատման, եզրաքարերի […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում

20:50 11.09.2019

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ:

̰
Հայտնի է, թե ինչից է մահացել Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը

20:45 11.09.2019

Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նախօրեին Գյումրիում ռուս պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։ Այդ վնասվածքը զինծառայողը ստացել է օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Պատահարի մասին հայտնի էր մինչ այս։ Զինծառայողը վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով՝ ընկել էր նրա վրայից։ Վթարից հետո նա չէր դիմել բուժօգնության։ Սակայն […]

̰
Բոլորն էլ փորձում են ինչ-որ մի ձևով իրենց կյանքը դասավորել. Գեղամ Գևորգյանը` կուսակցականացված ուսանողների մասին

20:37 11.09.2019

«Հեռանկար»-ի տաղաvարում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խոսել է այն մասին, թե որքանով է շարունակվում չլուծված մնալ ուսխորհուրդների քաղաքականացված, կուսակցականացված լինելու խնդիրը. «Համալսարանի պարագոյում ուսխորհրդի նախագահները երբեք կուսակցական չեն եղել, ուրիշ բան, որ փորձել են ինչ-որ ձևով հարել ինչ-որ կուսակցության, բայց դա մեղադրելի չէ, այդպես է եղել հանրությունը: Բոլորն էլ փորձում են ինչ-որ մի […]

̰
Ով վճարում է, նրա գործն էլ անում է գիտնականը. Գեղամ Գևորգյան

20:00 11.09.2019

«Ես միշտ աշխատել եմ համալսարանում և ունեցել եմ ծանրաբեռնվածություն, բաց դա ինձ չի խանգարել գիտությամբ զբաղվելու, և այդպիսիք շատ են համալսարանում: Ոչ ոք չի ստիպում մարդուն լրիվ դրույքով աշխատել դասախոս, կարող է կես դրույքով աշխատել դասախոս, մեկ դրույքով էլ աշխատել գիտաշխատող: Մարդն ինքն է ընտրում»,- «Հեռանակար»-ի տաղավարում ասել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով […]

̰
Արմավիրի մարզում վարորդը սրտի կաթված է ստացել և ЗИЛ-ով բախվել բետոնե պարսպին․ կա զոհ

19:41 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։ Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ […]

̰
Կառավարություն է ներկայացվել 100-ից ավելի համայնքների ջրամատակարարման խնդրի լուծման փաթեթ. Սուրեն Պապիկյան

19:37 11.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը խորհրդարանում այսօր բարձրացրեց Արմավիր քաղաքի խմելու ջրի խնդիրը: Նա նշեց՝ կան հաշվարկներ, թե որքան գումար է պետք, որպեսզի ջրագիծ գցվի, և քաղաքացիներն ունենան խմելու ջուր: Պատգամավորը տեղեկացրեց՝ այժմ մարդիկ ջուրը գնում են ցիստեռնից: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ այս հարցը բարելավելու ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը […]

̰
Մասնագիտական քննարկումներ այլևս չենք անցկացնելու. Լևոն Գալստյանը ՝ Ամուլսարի պաշտպանության համար ակցիայի ժամանակ

19:36 11.09.2019

ԱԺ-ի դիմացից մեկնարկեց բողոքի ակցիայի մասնակիցների երթը՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները քայլերթով կգնան դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի մեկնարկից առաջ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը տեղեկացրեց հավաքվածներին, թե ինչի համար է կազմակերպվել երթը: Նա նաև տեղեկացրեց, որ երթի ժամանակ կլինեն ելույթներ, բայց մասնագիտական քննարկումներ չեն լինի: «Մասնագիտական քնարկումներ այլևս չենք անցկացնելու, որովհետև բոլոր […]

̰
Որն է Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան պատճառը․ մանրամասներ

19:29 11.09.2019

Երեկ՝ ժամը 11։55-ին, Գյումրու շտապբուժօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մուշ 2/2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի, նաև մարզի քննչական վարչության աշխատակիցները: Պարզվել է, որ մահացածը 23-ամյա Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինն է, ՌԴ քաղաքացի, որ ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ […]

̰
Արարատ Միրզոյանը խոսել է Ամուլսարի համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ

19:05 11.09.2019

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի սկզբանե ասաց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: Ակցիայի մասնակիցները ցանկացել են մտնել ԱԺ այգի, Արարատ Միրզոյանը դա թույլ է տվել և հորդորել ուշադիր լինել անվտանգության կանոնների հարցում: […]

̰
Հորդառատ անձրևներից հետո Ողջի գետն աղտոտվում է. Արմեն Խաչատրյան

19:03 11.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց՝ ահազանգեր է ստանում, որ հորդառատ անձրևներից հետո Ողջի գետն աղտոտվում է, գունափոխվում, դեղին գույն ստանում: Խաչատրյանին ասել են, որ հանքի թափոններն են լցվում գետ և այն աղտոտում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչ-որ ստուգումներ, վերլուծություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, թե՞ ոչ: «Եթե ոչ՝ կխնդրեմ, որ այս ուղղությամբ […]

̰
Արարատ Միրզոյանն ու Դեյմոն Վիլսոնն Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և Արցախյան հիմնախնդրին

18:50 11.09.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր և […]

̰
Կա՞ մեթոդոլոգիա, ո՞ր տրամաբանությամբ է հաստատվել զբոսաշրջության ոլորտին հատկացվելիք 200 մլն դրամը. Հռիփսիմե Գրիգորյան

18:45 11.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ զբոսաշրջության թեմային: Հարցն ուղղելով ֆինանսների նախարարին՝ Գրիգորյանն ասաց՝ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է զբոսաշրջության ծրագրի նախատեսված բյուջեն, այն է՝ 200 մլն դրամ, որն այս տարվա բյուջեից պակաս է: «Ոլորտի կարևորության մասին շատ է խոսվել, վարչապետը նշել է ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին, ոլորտն ունի պետական աջակցության […]

̰
Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք խոշորացված համայնք

18:23 11.09.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ: Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին: Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու […]

̰
Մեծ առևտրի կանոնը էժան գնի կանոնն է. Մհեր Գրիգորյան

18:11 11.09.2019

Տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը տնտեսության առաջնային խնդիրներից է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Վերջինս ընդգծեց՝ մենաշնորհացման բարձր մակարդակի հետևանքով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ տուժում են հակամրցակցային դրսևորումների պատճառով: Մենաշնորհների ունեցած հիմնական բացասական հետևանքներն, ըստ պատգամավորի, հետևյալն են՝ ապրանքների և ծառայությունների գների բարձրացում, արժեզրկման մակարդակի բարձրացում, կապիտալի և […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

18:10 11.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի […]

̰
Հովհաննես Թումանյանը եղել է առաջին հայը, որը ինքնանկար՝ սելֆի է արել

17:58 11.09.2019

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը մեծ գրողին այսօր նորովի է ներկայացրել՝ որպես լուսանկարիչ: Թանգարանի նախաձեռնությամբ տպագրվել է Թումանյանի կողմից արված 200-ից ավելի ընտանեկան լուսանկարների առաջին ալբոմը: Լուսանկարչությունը եղել է մեծ գրողի նախասիրություններից մեկը: Առաջին պահպանված լուսանկարը թվագրվում է 1901 թվական: Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ` առաջին լուսանկարչական սարքը (ապարատը) ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, […]

̰
Սեպտեմբերի 15-ին Երևանում երաժշտական տոն է

17:55 11.09.2019

Սեպտեմբերի 15-ին Երևանում երաժշտական տոն է: Աշխարհահռչակ Սըր Անդրաշ Շիֆը, որը համերգներ է ունեցել «Քարնեգի» համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում,  բոլորին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ: Սըր Անդրաշ Շիֆ Սըր Անդրաշ Շիֆը՝ Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով, դարձել է […]

̰
BACK_TO_TOP