15:15 13.09.2019
SHNTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին […]
15:14 13.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, նշեց. «Այս փոփոխությունների իմաստն այն չէ, որ քաղաքական փոփոխություններ են սպասվում, այդ պատճառով են նախագիծ բերել: Ցանկացած քաղաքական ուժ նախագիծ բերելիս նորմալ է, որ նման մտադրություն ունենա: Այնպես չէ, որ պետք է հաջորդ իշխանության ակնկալիք չունենան, նորմալ է, որ ունենան: Մեզ համար […]
15:10 13.09.2019
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, […]
14:53 13.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել […]
14:51 13.09.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ճանապարհային ոստիկանության հետ շարունակում է երեկոյան ստուգայցերը մայրաքաղաքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Չնախատեսված վայրերում կայանած ավտոմեքենաների վարորդները տուգանվում են, իսկ մեքենաներն էլ տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք:
14:49 13.09.2019
Շիրակի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքի որակի ուսումնասիրություններ են կատարվում: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են. ««ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են […]
14:45 13.09.2019
Այսօր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է փոխանակել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում: «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են […]
14:42 13.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց, որ «փսիխո» պետք է անցնեն նաև դասախոսները: «Համալսարանում դաս տվողներին էլ պետք է «փսիխոյով» անցկացնել, նոր թողնել լսարան»,- ասաց նա: Հովհաննիսյանը նաև արձագանքեց իրենց խմբակցության հասցեին հնչող քննադատություններին, նշեց, որ ավելի ուժեղ ինքնիշխանության զգացում, քան ունի «Իմ քայլը», չի պատկերացնում: Դա, ըստ պատգամավորի, ենթադրում […]
14:41 13.09.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, […]
14:34 13.09.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ «Էդ Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված […]
14:29 13.09.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր լինում է հրադադարի խախտում․ «Մենք չունենք օր, որ չլինի հրադադարի խախտում: Ուղղակի աստիճաններ կան, քանակ կա որոշակի, որից բարձր ու ցածր իրավիճակը հստակեցվում է: Վերջին շրջանում մենք, բարեբախտաբար, չունենք խախտումների էնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ կամ աճած՝ որոշակիորեն: Օրական […]
14:22 13.09.2019
Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը […]
14:20 13.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, […]
14:18 13.09.2019
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ 2 կողմերից զոհեր չլինելը նաև իրենց ցանկությունն է, բայց Զինված ուժերը մեծ կառույց է, և մահվան դեպքերը բացառելը դժվար է: «Մենք էլ ենք ուզում, որ մարդ չզոհվի, բայց Զինված ուժերը շատ մեծ կառույց է, այսինքն՝ 7 հազար մարդ ամեն առավոտ նստում է իր տանկը, […]
14:15 13.09.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07։40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացվել 37-ամյա Վահագն Ա.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
14:12 13.09.2019
Կառավարությունը մտադիր է առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ՝ որոշ պաշտոնների նշանակման համար նշանակվողին առաջադրվող պահանջները թեթևացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ «Տարբեր դեպքերում առկա են ուղղակի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները և ընթացիկ իրավիճակն ու անձանց շրջանակը, կոնկրետ ասենք՝ մասնագետների, համադրելով, օրինակ, գործադիրում որոշ դեպքերում հնարավոր չի լինում մարդ […]
14:08 13.09.2019
ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը, որ զինծառայողն ինքնասպան է եղել: «Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ […]
13:56 13.09.2019
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։ «Պատկերացրեք, որ Ձեր առաջարկը ընդունվում է, և իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ […]
13:54 13.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատարանը քիչ անց հրապարակելու է Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի մասին որոշումը: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ SHANTNEWS.am-ի լրագրողը դահլիճից հայտնում է, որ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց մեկ միլիոն դրամ գրավով։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է անցնում, նրանց թվում է […]
13:46 13.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում մեկնաբանել է օրեր առաջ «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությունը, որն ասել է, թե «Լուսավոր Հայաստանը» հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել: Սամսոնյանը մասնավորապես գրել է. «Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը «Լուսավոր […]
13:40 13.09.2019
Իտալացի լրագրող Մատեո Բոնետիին հիացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի խաղը: Բոնետին հետևել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին, որտեղ և նկատել է Կամո Հովհաննիսյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի հավաքականի կազմում առանձնացավ ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նա իսկական օլիմպիական վազք ցույց տվեց: Այս տղան ապագայում պետք է անցնի թոփ-լիգա»,- թվիթերյան իր էջում […]
13:32 13.09.2019
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորությունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն. «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ […]
13:27 13.09.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 65 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացրել է, որ մինչև 2019 թվականի հունիսը մեզ մոտ 20 հազարից ավելի 1000 դրամ վճարող է հայտնվել: Թե որտեղից այդ […]
13:21 13.09.2019
Այսօր՝ Նորքի զինված խմբի գործով վերսկսված դատաքննության ժամանակ, պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխել մեկ միլիոն դրամ գրավով։ Պաշտպանն ասաց, որ նա առողջական խնդիրներ ունի և պետք է գտնվի գաստրոէնտերոլոգի, կարդիոլոգի, մաշկաբանի մշտական հսկողության։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է […]
13:17 13.09.2019
S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ վաղը մեկնում է Ամուլսար՝ գիտնականների և մտահոգ այլ անձանց խմբի հետ տեղում ուսումնասիրություններ սկսելու համար: «Ինձ զանգել էր բարձրաստիճան պաշտոնյա, որը բոլորիս համար թույլտվություն էր ստացել, որ Ամուլսարում կարողանանք հետազոտություններ անել, այն հետազոտությունները, որ մենք էինք ուզում: Իրենք նախապատրաստել են իրենց գիտնականների խումբը, որոնց […]
13:06 13.09.2019
«Comedy club» նախագծի ռեզիդենտ, հայազգի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը իրենից ներողություն խնդրել, գրում է «Vokrug.TV»-ն: Մեկ տարի առաջ Կիրկորովը մասնակցել է Ալեքսանդր Գուդկովի յութուբյան «Լավագույն կատակների լիգա» շոուին, որտեղ բավական վատ կատակներ է արել Գարիկ Մարտիրոսյանի և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հասցեին: Դրանից հետո Կիրկորովը սկսել է այդ […]
13:04 13.09.2019
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը. «2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի […]
12:49 13.09.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը: «Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը: Հոդվածի սքրինշոթում երևում […]
12:47 13.09.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է Թայվանի հետ հարաբերությունների հեռանկարին` ասելով, որ ՀՀ-ն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, չի ճանաչում Թայվանը և չի պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` հայկական կողմը ակտիվ աշխատում է չինական կողմի հետ և հայ-չինական հարաբերություններում այդ ոլորտում չկան խնդիրներ:
12:40 13.09.2019
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 […]