ՌԴ-ում հայ երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդին կարող են ճանաչել անմեղսունակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՌԴ-ում հայ երիտասարդին վրաերթի ենթարկած վարորդին կարող են ճանաչել անմեղսունակ

18:20 12.09.2019

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կուրսանտ Դավիթ Գևորգյանին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրենկոյի կողմից 2019 թվականի ապրիլին Վորոնեժում դիտավորությամբ վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «սպանության փորձ» հոդվածով Վյաչեսլավ Դմիտրենկոն կարող է համարվել անմեղսունակ և ազատվել պատասխանատվությունից, քանի որ Սերբսկու անվան ինստիտուտի փորձագետները նրան ճանաչել են որպես հոգեկան հիվանդ:

«Վյաչեսլավ Դմիտրենկոն 45 տարեկան է, նա չի աշխատում, բայց նա թանկարժեք Mercedes է վարում, միևնույն ժամանակ, շատ ազդեցիկ մոր որդի է, որը ժամանակին ղեկավարում էր 8-րդ քաղաքային կլինիկան և այժմ լուրջ պաշտոն է զբաղեցնում Բուրդենկոյի բժշկական համալսարանում»,- գրված է Московский комсомолец-ում:

Հրապարակման մեջ նշվում է, որ հոգեկան հիվանդ անձը «չի կարողացել ստանալ վարորդական իրավունքի վկայական առանց փորձաքննությունների մեջ մասնագիտացած պրոֆեսոր մոր մասնակցության» և հարց է բարձրացնում` ինչպես է այս ամբողջ պատմությունը տեղավորվում բարոյականության շրջանակում` հաշվի առնելով, որ Լյուդմիլան նաև բժշկական  բուհի դասախոս է:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին: Վյաչեսլավ Դմիտրենկոն իր Mercedes-ով վրաերթի էր ենթարկել 21-ամյա Դավիթ Գևորգյանին: Տուժածը հոսպիտալացվել էր մի շարք ծանր վնասվածքներով: Նա ապրիլի 4-ին դուրս էր գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:32 08.05.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...

Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետ

18:17 08.05.2025

Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետ

Այսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...

Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ Էնրիկե

18:08 08.05.2025

Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ Էնրիկե

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...

SHANTNEWS

18:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

17:54 08.05.2025

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

17:44 08.05.2025

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...

BACK_TO_TOP