ԱԺ-ն ընդունեց գույքահարկի թանկացում նախատեսող օրենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

ԱԺ-ն ընդունեց գույքահարկի թանկացում նախատեսող օրենքը

11:06 12.09.2019

ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի այդ հարցի լուծմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:

«Սկսած բազային դրույքաչափից՝ տարբեր հաշվարկներ պետք է լինեն, իսկ սահմանադրականության հետ կապված հարկերը սահմանում է օրենսդիրը: Մենք քննարկելու բան էլ չունենք համապատասխան հանձնաժողովում, հետևաբար, եկեք հետաձգենք, Կառավարությունը համապատասխան կարգավորումները բերի, մտցնի օրենքի մեջ, տեխնիկական բաներն օրենքում են, բուն միտքը մնացել է Կառավարության որոշմամբ: Ես չեմ կարծում, որ նման կարգի օրենքներն ԱԺ-ն պետք է ընդունի»,- ասաց նա:

ԱԺ-ն օրենքի նախագիծն ընդունեց 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս օրենքի նախագիծը համարում էր թերի, բայց կողմ քվեարկեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP