12:01 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ կրկին ընդգծեց՝ կառավարության քաղաքական եզրակացությունն է՝ կա՛մ պայքարում են կոռուպցիայի դեմ, կա՛մ չեն պայքարում, քանի որ կիսապայքարն ընդունելի չէ:
«Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X-ը՝ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է այլ մարդու անունով, նրա հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Գույքը վաճառվել է, իմացել ենք, որ վաճառվելու է, գումարը հանվելու է դուրս, իմացել ենք, որ՝ այ, հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կամ պիտի շատ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը իրավական առումով դժվար կլիներ տալ, կամ լուռ հետևեինք՝ ոնց են թալանվածը թաքցնում: Մենք կիսապայքար չենք անելու, պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որ կասկած չլինի ՀՀ ժողովրդի և կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որ ոչ թե անում են «ոտքի վրա», «ափալ-թափալ», այլ մի տարի շարունակ բոլոր հնարավոր ձևերով քննարկել են, քաղաքական որոշումը կայացրել են և պետք է դե յուրե արձանագրեն, այս խնդիրը պետք է լուծվի և լուծվի հիմա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ եթե այդ գործարքն անկանխիկ՝ բանկային եղանակով է կատարվել, բացահայտվում է, իսկ եթե կանխիկ եղանակով է արվել, ի՞նչ լուծում են տալիս:
«Իմ ասած դեպքը եթե բացահայտեինք, դրան պարզ բացահայտում կա. պետավտոտեսուչը կանգնեցնում է այն ֆուռը, որ տեղափոխվում է, և այդպես բացահայտվում է»,- արձագանքեց վարչապետը՝ ապա կատակելով, թե պետք է ՃՈ-ին հակակոռուպցիոն գործառույթներ տալ:
«Նման լուծում պետք չի»,- նշեց Գրիգորյանը:
Վարչապետը պատասխանեց.
«Հումոր եմ անում»:
Փաշինյանի խոսքով՝ պիտի հարց լուծեն, եթե օրենքով իրավասու ենք գնալ, «դոշակի տակ պահած» փողը գտնել, պետք է համարժեք իրավասություն ունենանք նաև հաշվեհամարին պահած փողը գտնելու:
«Եթե մեկը պատուհանից թռնում ա ու փողը հետը տանում ա, մենք իրավունք ունենք պատուհանի տակ դնել օպերաշխատող, ով նրան կբռնի»,- ասաց նա:
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...
15:19 07.07.2025
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղարՀանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...