Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

18:10 11.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և այլք:

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հետևել է անվտանգության հսկողության կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ուղեբեռի ռենտգենային զննման գործընթացին։
Նախարարին տեղեկացվել է, որ օդանավակայանի անվտանգության համակարգը համապատասխանեցված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին:

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները և ընդգծել, որ քաղավիացիայի անվտանգությունը երկրի անվտանգության կարևորագույն ցուցիչներից է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP