11:42 06.09.2019
Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ):
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է տեղական ինքնակառավարման, 5-ը՝ կրթության, 2-ը առողջապահության ոլորտներում, 1-ը՝ տարածքային կառավարման նախկին նախարարի, 1-ը՝ Հրազդանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց, 1-ը՝ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ:
Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման կամ դրանց համակցությունների տեսքով:
2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված 48 քրեական գործերով 35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 7-ը՝ կրթության ոլորտում, իսկ 22-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից, 5-ը՝ առողջապահական ոլորտում, 1-ը՝ բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերով: Ընդ որում, նշված անձանցից միայն 1-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նշված ժամանակահատվածում քննված գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 գործ 10 անձի վերաբերյալ, իսկ դատարանում ավարտվել է 3 քրեական գործ 3 անձի վերաբերյալ, որոնցից 2-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 1-ով վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 507մլն ՀՀ դրամ:
Միայն Հրազդան համայնքի բյուջե թերմուտքագրումների փաստի առթիվ մարզի դատախազությունում ստացված նյութերով հարուցված 1 քրեական գործով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմել է 138.001.361 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 136.493.452 դրամ: Իսկ քրեական գործը 9 անձանց առաջադրված մեղադրանքով ուղարկվել է դատարան:
Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազությունը՝ դատախազական լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այդ գործառույթի շրջանակներում 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել են 30 ուսումնասիրություններ՝ որոնցից 28-ը՝ բնապահպանական օրենսդրության կատարման ոլորտում: Պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով մարզի դատախազության կողմից՝ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել են 2 հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 7.5մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով, որոնց քննությունն ընթացքի մեջ է:
Արձանագրված՝ բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...