Ինչո՞ւ «Ֆեյսբուքում» լայքեր այլևս չեն լինի. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Ինչո՞ւ «Ֆեյսբուքում» լայքեր այլևս չեն լինի. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

11:58 06.09.2019

Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ընկերությունն այս պահին փորձարկում է անում և մտադրություն ունի հանել լայքի կոճակը:

Ավելի պարզ ասած՝ մարդիկ այսուհետ չեն կարողանա տեսնել, թե տվյալ ֆեյսբուքյան էջը կամ գրառումը քանի լայք ունի:

Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշել է, որ այս գործընթացը դեռ սկսվել և փորձարկվում էր «Ինստագրամ»-ի համար.

««Ֆեյսբուքն» ավելի վաղ դա փորձարկեց «Ինստագրամ»-ի համար, իսկ հիմա հենց իր վրա է փորձարկում: Խնդիրը հետևյալն է՝ «լայքավազքն» այնպես արեց, որ սոցցանցները զարգանան, բայց մի կողմից էլ դա սկսում է հակառակ արդյունք տալ, քանի որ այն մարդիկ, ովքեր չունեն շատ լայքեր, սկսում են ընկճվել»:

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ «Ֆեյսբուքը» հավանաբան ցանկանում է այդ անառողջ մթնոլորտը հանել: Փորձագետի խոսքով՝ մարդիկ սիրում են ընկնել դիտումների, լայքերի հետևից, ինչի պատճառով բովանդակությունը հաճախ տուժում է.

«Մարդիկ փորձում են արդեն նենց բաներ գրել, որ լայքեր հավաքեն: Ենթադրում եմ, որ նրանք չեն ցանկանում վանել մեծամասնությանը, ովքեր չունեն հայտնի լինելու հնարավորություն և ուզում են դրան գնալ: Իհարկե, սա իր բացասական կողմն ունի, քանի որ շատերը «Ֆեյսբուքն» օգտագործում են որպես բիզնես հարթակ, օգտագործվում են ազդեցություն ունեցող օգտատերերը, իսկ իրենց նախնական ընտրությունը հենց պայմանավորված է լայքերով»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետն ասաց, որ «Ֆեյսբուքը» ցանկանում է դառնալ ոչ թե հանրային, այլ ընկերների համար հարթակ, սակայն այս դեպքում մարդկանց պահելը դժվար կլինի, և հենց այս պահին Հայաստանում «Ֆեյսբուքից» լուրջ արտահոսք կա:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այն, որ «Ֆեյսբուքը» կիրագործի այս ծրագիրը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ գնահատական տալը դժվար է, սակայն, իր կարծիքով, ի սկզբանե լայքերը կհանվեն անձնական էջերից, սակայն կմնան լրատվական էջերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP