15:02 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար: Ցանկանում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված: Այո՛, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին:
«Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին: Եվ այս առումով, իհարկե, մենք պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Եվ ինչքան էլ մենք արձանագրենք, որ, այո, կլիմայական փոփոխություններն արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով: Եվ այս առումով, կարծում եմ, Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ և ամբողջությամբ գնահատել, գիտակցել, թե առաջին հայացքից անմեղ թվացող իր պահվածքն ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետև կանխարգելման աշխատանքներն իրականացնելը միշտ էլ ավելի արդյունավետ է, ավելի պակաս ծախսատար և ավելի կարևոր»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փրկարար ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաև առօրյա կյանքում, որովհետև, ցավոք, մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են տեղի ունենում, երբ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը:
«Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահելիության մակարդակը հանրության շրջանում գնալով անընդհատ ու անընդհատ մեծացել է: Եվ սա, կարծում եմ, ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է: Եվ պետք է արձանագրել, որ քաղաքացիների, հանրության վստահությունն այն ամենակարևոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է և կորցնելը՝ չափազանց հեշտ: Այս առումով, ես համոզված եմ, որ դուք, բոլորդ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Եվս մեկ անգամ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, ևս մեկ անգամ թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար և առանձնահատուկ ընդգծել այս տարի հրդեհաշիջման աշխատանքներում ձեր ցուցաբերած բացառիկ և առանձնակի նվիրվածությունը: Շնորհակալություն եմ հայտնում և բարի ու անփորձանք ծառայություն մաղթում ձեզ սիրելի փրկարարներ, արտակարգ իրավիճակների սիրելի աշխատողներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են պետական պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: «Երախտագիտության» մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, ՓԾ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետի տեղակալ, փրկարարական ծառայության կապիտան Արթուր Մարդանյանը, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ Վահե Մելքոնյանը:
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...