Դիտորդական առաքելության խմբերը կարևորում են առաքելության իրականացումն Արցախի ՏԻՄ ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Դիտորդական առաքելության խմբերը կարևորում են առաքելության իրականացումն Արցախի ՏԻՄ ընտրություններում

14:36 04.09.2019

Արցախում 2019թ. սեպտեմբերի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Այդ կենտրոնների ներկայացուցիչներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարևորեցին դիտորդական առաքելության իրականացումն Արցախում՝ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման առումով:

«Խնդիրն այն է, որ քաղհասարակության կառույցների ֆինանսավորման լուրջ պակասի պատճառով Արցախում քաղաքացիական հասարակության կառույցները բավականին թույլ մակարդակի վրա են: Դա մենք դիտարկում ենք որպես Արցախում կարևորագույն խնդիրներից մեկը, որի կարողությունների զարգացման մի կարևոր բաղադրիչ հանդիսանում է նաև ընտրությունների դիտորդական առաքելության իրականացումը»,- ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը:

Դրամաշնորհի գումարները, որոնք շահարկումների տեղիք տվեցին, ծախսվելու է բացառապես Արցախում՝ սկսած տարածքների վարձակալությունից, վերջացրած դիտորդների վճարումով և այլ գործարքների իրականացմամբ, լրագրողներին վստահեցրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ի գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը` նշելով, որ բոլոր այն գումարները, որոնք չեն ծախսվի, կոպեկ առ կոպեկ հետ կվերադարձվեն բյուջե: Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ իրենք բաց են և մտահոգները կարող են դիմել աուդիտ իրականացնող կազմակերպություններին:

«Շվեդիայում ընտրակեղծիքներ չեն լինում շատ վաղուց, բայց Շվեդիայում կան դիտորդական առաքելություններ: Դիտորդական առաքելությունները ընտրական մշակույթի մի մասն են, որոնք էլ ավելի են լեգիտիմացնում ընտրական գործընթացը և շատ ավելի լավ է, որ այս գործընթացում ներգրավված են հայաստանյան կազմակերպություններ և շատ ավելի լավ է, որ հայաստանյան կազմակերպություններն ունեն արդեն մասնաճյուղեր Արցախում և արցախցիներն են ներառված վերահսկողական մեխանիզմերի մեջ»,- ասաց Թոքմաջյանը՝ անդրադառնալով հնչած քննադատություններին, որ սա Հայաստանի կողմից միջամտություն է Արցախի գործերին:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախատեսում է ունենալ 50 դիտորդ Արցախից, 50 դիտորդ Հայաստանից: Կլինեն նաև 10 շրջիկ խմբեր Արցախի տարբեր շրջաններում: Դիտորդությունը կիրականացվի զույգերով՝ 1-ը Արցախից, մյուսը՝ Հայաստանից, ինչը, ըստ Ալեքսեյ Պետրոսյանի, նաև փորձի փոխանակման լավ առիթ է Արցախի քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացման առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

BACK_TO_TOP