17:40 02.09.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է Աշխարհի առաջնությանը պատրաստվող Հայաստանի հավաքականի կազմը: Եվ այսպես, սեպտեմբերի 6-22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային […]
17:29 02.09.2019
Առողջապահության նախարարությունը հրապարակել է օրեր առաջ Գյումրիի ռեստորաններից մեկում 47 քաղաքացու թունավորումից հետո վերցված փորձանմուշների լաբորատոր արդյունքները. Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: «Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր […]
17:26 02.09.2019
Օգոստոսի 31-ին լրատվական կայքերում «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդված է հրապարակվել, որի շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով բաժին է հրավիրվել Ակներ գյուղի 24-ամյա մի բնակիչ, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը: Ըստ աղբյուրի՝ քաղաքացին խոստովանել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով բարեկամների հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի […]
17:18 02.09.2019
Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին:
17:11 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն «Ռոմայի» ֆուտբոլիստի կարգավիճակում Երևան կժամանի վաղը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հավաքականը Մխիթարյանին վաղն է սպասում: Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվում է իտալական «Ռոմա»: Նա արդեն բուժզննում է անցել Հռոմում: «Գայլերի» կազմը համալրել է վարձավճարով մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը, որից հետո իտալական ակումբը կարող է 15 մլն […]
17:10 02.09.2019
Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ: «Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը: Հետո վարչապետն արձագանքեց. […]
17:05 02.09.2019
«2018թ. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում տեղահանված անձանց թիվը հասել է 70.2 միլիոնի, որոնցից 20 մլն-ը փախստականներ են, գիտենք, որ մինչպատերազմական ժամանակ Սիրիայի բնակչությունը շուրջ 22 մլն էր, որոնցից տեղահանվել են կամ ներքին տեղաշարժերի ենթարկվել 6 մլն-ը հատել են պետական սահմանը և որևէ երկրում ապաստան ունեցել: Պետք է նշել, որ մեծագույն դերը […]
16:55 02.09.2019
«Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, որը մոտավորապես 90 միլիոն […]
16:49 02.09.2019
Քիչ առաջ Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ մասնավորեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է […]
16:47 02.09.2019
«Անսպասելի էր ՀՀ համար, որովհետև Հայաստանը պատրաստը չէր ընդունել փախստականներին, տեղահանվածներին: Ժամանակն էր, որ Հայաստանը` որպես անկախ պետություն, կարողանար օգնել, միևնույն ժամանակ, ՀՀ-ն չուներ ռազմավարություն, այսօր չկա հայրենադարձության ու փախստականների հետ կապված ռազմավարություն, մեր համար դժվար ֆինանսական խնդիրներ էին, ՀՀ-ն չի կարողանա գուցե մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որովհետև տեղահանվածները փախստականներ չեն, մեր հայրենակիցներն են, որ […]
16:23 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով. «Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է , իսկ մայրամուտը՝ 19:30։ Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավելի հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ, քան […]
16:22 02.09.2019
«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ […]
16:21 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին […]
16:15 02.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ և կից գրել․ «So soul into the soul may flow» (Հոգին հոգու մեջ է հոսում)։
16:12 02.09.2019
Սիրիական պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են 22-25 հազար սիրիահայեր: Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով Գերմանիային և Շվեդիային: Այս հարցերն են նաև վեր հանվել այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որի նախաձեռնողը Արևելագիտության ինստիտուտն էր: Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերների քննարկմանը ներկա են գտնվել նաև դեսպաններ, […]
16:05 02.09.2019
Երևանի մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվել է ցուցասրահ-լսարան: Այն իր բնույթով եզակի վայր է, որտեղ ներկայացված է ֆակուլտետում դասավանդած ու ներկայում գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների 90 աշխատանք: Ուսանողները ոչ միայն կարող են ծանոթանալ դրանց, այլև ստեղծագործել այդ միջավայրում, այն կծառայի նաև որպես մշակութային քննարկումներ, հանդիպումներ ու ձեռնարկներ անցկացնելու յուրօրինակ վայր: Ցուցասրահ-լսարանի բացմանը ներկա […]
16:04 02.09.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մերժել է գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ […]
15:49 02.09.2019
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Վայոց ձոր մարզի Թառաթումբ և Կոտայքի մարզի Արզնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
15:46 02.09.2019
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ավելացել է թանգարան այցելածների թիվը: «Թանգարան այցելուների թիվը 31 %-ով աճել է նախորդ տարվա համեմատ: 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թանգարաններն ունեցել են 463 հազ. 908 այցելու: 2019թ. առաջին կիսամյակում՝ 607 հազ. 797 այցելու։ Հիշեցնենք, որ […]
15:45 02.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենց խմբակցությունը մասնատվի: Նրան հիշեցրին՝ այսօրինակ խոսակցություններն ակտիվացան Ամուլսարի հարցով խմբակցության ներսում եղած տարակարծություններից հետո: «Խմբակցությունում բոլորը գիտեն, հասկանում են, որ առաջին անվերապահ արժեքը, որ բոլորս ունենք, մեր միասնությունն է, և որ մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: Այս մեծ […]
15:37 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին` ժամը 07:13-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել` 07:32-ին: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:
15:29 02.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին, նոր փորձաքննության անցկացման անհրաժեշտությանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը: Նա նշեց. ««Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ […]
15:20 02.09.2019
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում լսում են Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
15:17 02.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։ Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական […]
15:10 02.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք գործընկերը՝ Էդգար Առաքելյանը, ընդառաջ է գնացել իր հորդորին, հնարավո՞ր է՝ պատգամավորական մանդատը վայր չդնի: «Մենք կքննարկենք այդ հարցը, դեռ չենք քննարկել, ես իրեն խնդրել եմ՝ վայր չդնի»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ կտեսնեն՝ արդյունքներն ինչպիսին կլինեն: Կարապետյանն ասաց՝ գործընկերոջ հետ դեռ չի հանդիպել, նրան միայն […]
15:07 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Էվրիկ Կ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: […]
15:03 02.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը նշել է, որ պետք է ճիշտ կանոնակարգել պոլիկլինիկաների և հիվանդանոցների այցելությունները: Հակառակ դեպքում, ըստ Թորոսյանի, պոլիկլինիկաների դերն անիմաստ կլինի: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:
14:58 02.09.2019
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում ուղևորվել է «Վիլա Ստուարտ» բուժզննում անցնելու համար: Թվիթերյան տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները դիմավորում նրան, լուսանկարվում իր հետ: Բուժզննման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ: VIDEO – Lo sbarco di #Mkhitaryan nell'aeroporto di Fiumicino https://t.co/q2AAc9Q6g2 — Il Romanista (@ilRomanistaweb) September 2, 2019 🛬#Mkhitaryan […]
14:48 02.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել Արցախի Հանրապետությանը անկախության տոնի առթիվ. «Առավոտյան Երևանի ավագանու անդամների հետ միասին մասնակցեցինք Արցախի Հանրապետության անկախության տոնական երթին։ Շատ կարևոր է, որ Երևանի օրերը Արցախում համընկան մեր պետականության համար այս կարևոր օրվա հետ։ Շնորհավորում եմ բոլորիս ազատ Արցախի անկախության տոնի կապակցությամբ»:
14:43 02.09.2019
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ. ««Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները շնորհավորում են՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում ենք մեր նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ […]