08:05 03.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին ժամանում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկելու է միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն, ըստ ամենայնի, նշանակալի ազդեցություն կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ վեհաժողովի օրերին Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան՝ ԵՏՄ վեհաժողովին մասնակցելու: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է մի քանի շաբաթ առաջ Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում:
Առայժմ ԵՏՄ երկրի որևէ նախագահ և որևէ երկիր կարծես թե չի արտահայտվել այդ հեռանկարի կապակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ, որի ժամանակ խոսվել է հոկտեմբերից ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի մեկնարկի մասին:
Այդուհանդերձ, հասկանալի է, որ Իրանի նախագահ Ռոհանիի Երևան ժամանելը՝ ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, պայմանավորված չէ լոկ ԵՏՄ-Իրան համաձայնագրի շուրջ առկա իրավիճակով: Հասկանալի է, որ Իրանի նախագահի Հայաստան այցն ու Երևանում փաստորեն ԵՏՄ-Իրան վեհաժողովի կազմակերպումը ստանում է ոչ միայն տնտեսաքաղաքական, այլ նաև ռազմաքաղաքական նշանակություն, առավել ևս՝ օգոստոսին Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովի «տեխնիկական հետաձգման» ֆոնին, միևնույն ժամանակ հաշվի առնելով ռուս-թուրքական մերձեցման ներկայիս աշխույժ փուլն ու Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմարշավ իրականացնելու մասին Թուրքիայի հայտարարությունները:
Բանն այն է, որ Սիրիայում ներկայումս Անկարայի գլխավոր դիմակայող ուժն Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ երկու այս ուժերի արանքում: Եվ այստեղ, իհարկե, Անկարայի համար հույժ կարևոր է, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ ռուս-իրանական հարաբերությունը»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...