TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դու մենակ չես ու ինձ դու պետք ես. Վարազդատ Կարապետյանի նամակն Էդգար Առաքելյանին

11:20 31.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանին, ով օրերս հայտարարեց մանդատից հրաժարվելու որոշման մասին: «Հարգելի Էդգար, կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։ Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ […]

̰
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած 6 քաղաքացի դուրս է գրվել. ՀՀ ԱՆ

11:08 31.08.2019

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։ 13 հոգի տեղափոխվել է Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ […]

̰
Նոր մանրամասներ Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից

10:50 31.08.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից: «Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է ՀՀ 2 քաղաքացի: Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

09:48 31.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կամարակ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Չարբախի 6 և 15 փողոցների սեփական տները, Արարատյան փողոցի հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Հասմիկի փ. 14, 16 շենքերը, Սպորտի, Թերլեմեզյան փողոցները և […]

̰
Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է

09:20 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:49-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տեղեկության ժամը 23:36-ի դրությամբ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ: […]

̰
Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ

08:37 31.08.2019

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից այս պահին հոսպիտալացված է 30 հոգի։ «Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։ Անմիջապես նախարարության մասնագետների կողմից […]

̰
Գյումրու «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավոր տեղափոխվել է հիվանդանոց

08:25 31.08.2019

Երեկ՝ օգոստոսի 30-ին, 20-ից ավելի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրու բժշկական կենտրոն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Թունավորվածներից 6-ը երեխաներ են: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

̰
Հացավան գյուղի դաշտերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

00:00 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:49-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:31-ին: Այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ: Կտրվի […]

̰
Երևանում իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողը ձերբակալվել է

23:53 30.08.2019

Օգոստսոսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Հարություն Համբարձումյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել է: Այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն […]

̰
Աճառյան փողոցում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա տուժած

23:50 30.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 16:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ […]

̰
Աղնջաձոր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

23:42 30.08.2019

Օգոստոսի 30-ին` ժամը 12:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի հարակից  «Քարվանսարա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, մարվել՝ 20:29-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

̰
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում

23:20 30.08.2019

Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում: 2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց […]

̰
Հափշտակել էր օտարերկրացու դրամապանակն ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը

22:46 30.08.2019

Օգոստոսի 24-ին` ժամը 16-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա մի քաղաքացի րոպեներ առաջ Հանրապետության փողոցում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]

̰
Կոտայքի մարզում Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

22:33 30.08.2019

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Lexus մակնիշի 85 PP 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։  Փաստի […]

̰ ̰
«Լիդիանը» խորապես հիասթափված է և կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

22:18 30.08.2019

«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից և կոչ է անում ՀՀ կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել էն Ամուլսարի դեմ արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․ ««Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից […]

̰ ̰
Հերթական կոչումներ և պաշտոնի առաջխաղացումներ ԱԻՆ-ում

22:07 30.08.2019

Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 7 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ: Երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի առաջխաղացում, որոնցից մեկը՝ կոչման բարձրացմամբ: Շնորհավորելով բոլորին՝ նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերվի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:

̰
Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության

22:05 30.08.2019

ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության: Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը: Հանդիպումներից […]

̰
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

21:55 30.08.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց կալանավորման հիմքերը բավարար են»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանի խոսքով՝ որոշումը բողոքարկվելու է։ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման […]

̰
Լառնակայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են մնացել․ Զոհրապ Եգանյան

21:42 30.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Լառնակայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են մնացել, ովքեր չեն կարողանում վերադառնալ Երևան։ Չարթերային թռիչք իրականացնող ընկերությունը ըստ ուղևորների, չի արձագանքում զանգերի։ Մարդիկ չգիտեն` գալու է ինքնաթիռ, թե ոչ։ Խայտառակ վիճակ է ավիացիայում»: https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2478433472214620?__xts__[0]=68.ARCB8Q1vBBrcFnclgKnIi1dmlFZhQXQuKiOQnGvKMzFHGwZfyJ8XqKVSl0ojefCnSxqkOHNwz7K6pY3nSSpyGU6Y6CLEwClBMjinPE1NayqmvEbuB94uD5dnfGyHSCWDY6kRJqfPc-remkxHjYyEnd-jbK1wpeUqa1H6mYvi7hCbvABIux1ds_RRLcVEd4waUDuSbp9a3f0PAkQw5V-7XqReDTHmMSqD7J0cl8seouZ1FAWeTZZq-00olpr2laqUQE_6z7LjfY3g5S17yNFPFs2Zi2pZG3Id5M64F-7n7xvB3UU-Bdb3RQRDwVdD61xZd_G_G3nMOUNgJKvR-0m6nWXO&__tn__=H-R

̰
Վթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

21:37 30.08.2019

Օգոստոսի 30-ին` ժամը 17:28-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 27-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Սամվել Ա., […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում` գյուղապետի ու նրա 2 որդիների մասնակցությամբ

21:31 30.08.2019

Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի հիման վրա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, Էդգար […]

̰
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «ՖԱ Երևանին»

21:22 30.08.2019

Օգոստոսի 30-ին կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝  «Փյունիկ»-«ՖԱ Երևան» 4:1 (4:0) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Դենիս Մահմուդով, 9, 42, Արտյոմ Սիմոնյան, 21 («Փյունիկ»), Մաքսիմ Եվստիգնեև, 45+2, ինքնագոլ, Ռամազան Իսաև, 84 («ՖԱ Երևան»)

̰
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

21:16 30.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Կովկասի սիլիկոնյան հովիտը. Իտալական RaiNews-ը՝ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին

21:10 30.08.2019

Իտալական RaiNews առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին՝ «Կովկասի սիլիկոնյան հովիտը» վերտառությամբ հոդվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրող Մարտինո Սենիգան շրջել է Հայաստանում տեղակայված ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններով և ներկայացրել դրանց նորամուծությունները: «Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր ծաղկում են ապրում բազմաթիվ ստարտափեր և ընկերություններ, որոնցից շատերը հանդիսանում են իրենց ոլորտում համաշխարհային առաջատարներից: Հենց այդ պատճառով […]

̰
Բարձրացվել են Ագրարային համալսարանի 700 աշխատակիցների աշխատավարձերը

20:58 30.08.2019

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 […]

̰
Առաջադիմության մեդալի է արժանացել 84 շրջանավարտ

20:49 30.08.2019

ՀՀ վարչապետն այսօր Բաղրամյան 26 հասցեում ընդունել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև 2019թ. միջազգային հաջողություններ արձանագրած դպրոցականների, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների հաղթողներին։ 2018-2019 ուսումնական տարում առաջադիմության մեդալի է արժանացել 84 շրջանավարտ, այդ թվում՝ Երևանից 1, Տավուշի մարզից […]

̰
Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Նիկոլ Փաշինյան

20:43 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում […]

̰ ̰
BACK_TO_TOP