Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ

08:37 31.08.2019

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից այս պահին հոսպիտալացված է 30 հոգի։

«Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։

Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։

Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։

Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Աշխատանքները շարունակվում են»,- գրել է Ալինա Նիկողոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP