20:29 30.08.2019
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջիկայում հանդես է գալու առաջարկությամբ՝ խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու համար: Ըստ նրա՝ սա համայնքներում տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, և ՏԻՄ-ը կենտրոնացված չի լինի մեկ քաղաքական ուժի ձեռքում: «Առաջարկելու ենք անցում կատարել համամասնական ընտրակարգի։ Հիմա հասարակությունն […]
20:00 30.08.2019
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։ Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։ Համատեղ […]
19:18 30.08.2019
Ինչպիսի՞ն է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հայրենասիրության ընկալումը: Հարցին մաեստրոն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում: «Մենք խոցելի կողմեր շատ ենք ունեցել, ես նման պարագաներին ասում եմ՝ իմ ամեն օրն ապրում եմ վերջին երեք հարյուր տարիների ընդհանուր կտրվածքով, որտեղ եղել է և՛ տասնհինգ թիվ, որտեղ եղել է և՛ Սարդարապատ, և՛ եղել են տարբեր իշխանություններ՝ մեկը՝ […]
19:00 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնող դեսպանների հետ Գյումրիում այսօր կայացած հանդիպմանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համաչափ զարգացմանը։ Ըստ նրա` վերջին 30 տարիներին մայրաքաղաքը ստանձնել է տնտեսական լոկոմոտիվի դերը, ինչի հետևանքով մարզերում տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ «Մենք ունենք մայրաքաղաք, որ 30 տարիների ընթացքում, լավ թե վատ, որոշակի զարգացում է ապահովել, որի […]
18:51 30.08.2019
Այսօր Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում տնօրենի մրցույթ է անցկացվել, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2 ամիս նախկին տնօրեն Արտաշես Սարգսյանի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, որը դպրոցը ղեկավարել է 31 տարի։ Տնօրենի մրցույթը 1 թեկնածուով էր: Նա թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Սահակյանն էր: Այս մեկ թեկնածուին, սակայն, դպրոցի կառավարման խորհուրդը չընտրեց` […]
18:51 30.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: «Ընտանեկան բռնությունից մինչև Ամուլսար Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպումը, անկեղծ, հետաքրքիր էր։ Քննարկեցինք հարցերի լայն շրջանակ՝ մեր կուսակցության օրենսդրական նախաձեռնություններից մինչև կանանց հանդեպ բռնություն ու այսօրվա թիվ […]
18:46 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:
18:45 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր Գյումրիում էին։ Նրանց հետ էին ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև մարզպետները, որոնք քննարկել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվել են մարզային համաժողովների ընթացքում։ Նման ձևաչափով քննարկում առաջին անգամ է անցկացվում։ Դեսպաններին մանրամասն ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած խնդիրները և դրանք լուծելու համար […]
18:37 30.08.2019
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի համատիրությունների կառավարիչը ապօրինություններ է թույլ տվել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Տավուշի մարզային վարչությունների ու Իջևանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Իջևանի համատիրության […]
18:10 30.08.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ամերիկյան ԹիԱրՍի ընկերության փորձագետները բավականին որակյալ գործ են արել՝ չնայած նրան, որ քննչական կոմիտեն ամեն կերպ փորձել է նրանց շեղել ճիշտ ուղղությունից։ Նրանց զեկույցում նշված գիտական փաստարկները մեկ անգամ ևս հաստատեցին 2011 թվից տարբեր գիտնականների, էկոլոգների և բնապահպանների բազմիցս ներկայացված հարցադրումների իրավացիությունը։ Պարզ դառավ, որ […]
18:02 30.08.2019
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Դեպքերի պատճառահետևանքային կապը […]
17:56 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում […]
17:51 30.08.2019
Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ժամը 16:06-ին՝ մարվել: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 16:47-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 17 հա բուսածածկույթ:
17:37 30.08.2019
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և վերջին օրերին ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չտալու վերաբերյալ հայտարարությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել: «Տեղեկացնում ենք, որ Վ. Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ […]
17:13 30.08.2019
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին հարակից՝ «Քարվանսարա» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այրվում է մոտ 15 հա տարածք:
17:10 30.08.2019
Օգոստոսի 29-ին Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ կազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվում է ս. թ. սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում: Միջոցառման […]
17:05 30.08.2019
Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիրակությանը: Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել: Մոհամմադ Հոջաթփանահը […]
16:41 30.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում` այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]
16:27 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է քննարկումներին, որոնք ծագել են Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը` Լևոն Տեր-Պետրոսյանին տված կրթաթոշակից հետո: «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի […]
16:25 30.08.2019
«Ինքնախաբեության զգացումին չպետք է տրվել: Այն, որ դու կարող ես գոհունակություն ապրել քո ունեցած անցյալի ուղղությամբ, իհարկե, կարծում եմ, որ ավերիչ դեր կարող է ունենալ՝ ինքնագոհության բերելով մարդուն, որը խաբուսիկ զգացում է մեծ մասամբ: Ես այդ երևույթին հետևում եմ, թե ինչ է անում տարիքը պատմությանը հայտնի մեծերի հետ: Մեծեր կան, որոնք իրենց գլուխգործոցները 80-ից հետո […]
16:20 30.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու […]
16:06 30.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Գյումրիում հանդիպում են ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը:
15:55 30.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մարիա Տոնյանին, ով այսօր տոնում է իր 100-ամյակը: «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Տոնյանը նշում է ծննդյան 100-ամյակը: Նա շարունակում է դասավանդել, անում է նույնքան եռանդով, որքան 80 տարի առաջ: Ապրե՛ք այս գեղեցիկ տատիկի նման` երկար, հետաքրքիր և ներդաշնակության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157530692103501&set=a.10150460716863501&type=3&theater
15:23 30.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Մանրամասները՝ տեսանյութում:
15:20 30.08.2019
«Ես հլու-հնազանդն եմ այն հրաշալի միջոցառումների, որ իրականացվում է հիմա՝ համերգների շարքը, համերգային ծրագրերը, կատարողների ընտրությունը: Մեծապես ուրախացնում են ինձ, անշուշտ, և ես դառնում եմ յուրովի մասնակիցն այս ամենին՝ փորձերին մասնակցելով, ճամփորդելով»,- անդրադառնալով իր 80-ամյակին նվիրված միջոցառումներին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Դիտարկմանը, թե համադրությունը կինոերաժշտության և ակադեմիական երաժշտության, ձեզ […]
15:05 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը հայկական հեղափոխության մասին: «Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել և կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն` մեծացնելով Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»- […]
14:56 30.08.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Ինչպես հաղորդում է Hetq-ը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը […]
14:45 30.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ երեկ կազմակերպված տեսակապին: «Նայեցի կառավարության կազմակերպած ուղիղ միացման տեսագրությունը։ Ողջունելի է այն, որ վարչապետը ականջալուր եղավ հանրության որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացված արդարացի առաջարկին և, խնդրին օբյեկտիվ մոտեցման պատրաստակամությունը ևս մեկ անգամ ապացուցելով, համաձայնեց կազմակերպել վերոնշյալ երկխոսությունը` անձամբ լսելու համար «Էլարդ»-ից այն մասին, […]
14:32 30.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիային: «Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]