12:21 30.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է դիվանագետների այցը Գյումրի: «Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի քաղաք»,- գրել է նա: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն […]
12:16 30.08.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատախազության համակարգում տարաձայնություններ լինելու մասին խոսակցություններին: «Ավելորդ ու անիմաստ է գլխավոր դատախազի գործոնով պայմանավորված դատախազության համակարգում դրամատիկ տարաձայնություններ փնտրել։ Դատախազության համակարգը հիմա առավել քան միասնական է»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=427458867888963&id=100018745601811
12:00 30.08.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Մատենադարանում մասնակցում եմ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների հավաստագրերը հանձնման արարողությանը»:
11:52 30.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ: «1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար: Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին […]
11:39 30.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական […]
11:30 30.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 16:38-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղի ցանքատարածքներից մեկում այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:20-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը:
11:09 30.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 […]
10:55 30.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին […]
10:45 30.08.2019
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ […]
10:37 30.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, և Սևանի մակարդակը […]
10:11 30.08.2019
Օգոստոսի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 350 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի […]
10:00 30.08.2019
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը […]
09:51 30.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նաև իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ […]
09:40 30.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 փողոցների սեփական տները, 11։00-17։00 Ներքին Չարբախի 6, 10, 12, 15 փողոցները, Շիրակի փ. 45 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 45 […]
09:30 30.08.2019
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, […]
09:29 30.08.2019
Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար: Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ […]
09:17 30.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 30-ին` ժամը 09։30-18։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53 համարների և Իսրայել Օրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:09 30.08.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյուրռեալիստական ‼️ Ամուլսարի դրական փորձաքննությունը ստորագրել են նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր խնամի Սահակյանը, քրեական գործը քննել է Արամայիսի հորեղբոր տղա Իվանյանը, որոնց հորեղբոր աղջիկն էլ նախարարությունում կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետն է։ Իշխանը ոտքերը բռնել է` Ավագը մորթել, Զավենը ոտքերը բռնել է` Պավլեն մորթել: […]
08:58 30.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը […]
08:40 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]
08:21 30.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։ Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված […]
08:11 30.08.2019
Օգոստոսի 29-ին` ժամը 14:40-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի […]
01:00 30.08.2019
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի […]
00:30 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրտսեր դստեր՝ Արփիի մասին: «Արփին Աննային հարցնում է. – Մամ, տանը պաղպաղակ կա՞։ Չեմ ուզում ուտեմ, ուզում եմ նայեմ»: Քիչ անց վարչապետը տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Չդիմացավ առերեսմանը»:
00:15 30.08.2019
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Հնչած կրակոցներից մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել […]
00:00 30.08.2019
Խնամքի կենտրոնների լուծարումից հետո սաներին ընտանիք վերադարձնելու համար ինչպիսի՞ պայմաններ են ապահովվելու ընտանիքներում: Այսօր հերթական քննարկումն է անցկացվել խնդիրները հստակեցնելու շուրջ: Գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական պաշտպանությամբ զբաղվող կառույցների պատասխանատուների հետ է հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նշենք, որ Գյումրիի խնամքի 2 կենտրոնների 132 երեխաներից 72-ն այս ուսումնական տարում կշարունակեն հաճախել հաստատություններ՝ մինչև դեկտեմբեր: […]
23:58 29.08.2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն օգոստոսի 29-ին, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան: Այս մասին ասվում է ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում․ «Այցի շրջանակում պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ներառյալ՝ նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին առնչվող իրավիճակին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի իրացմանը, առողջության պահպանման ու […]
23:55 29.08.2019
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի […]