09:27 24.08.2019
Օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 59 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 […]
09:05 24.08.2019
Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցել են Ազգային ժողովի աշխատակազմից: Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 […]
08:56 24.08.2019
Օգոստոսի 24-ին` ժամը 07:54-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, […]
08:17 24.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են: Դասընթացներն ավարտած հավակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողանան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին: Այս տարի հավաստագրերի համար քննությունները մեկ անգամ են կազմակերպվել և հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բոլոր քննություններին անխտիր մասնակցել […]
08:09 24.08.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առնվազն երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել՝ զգուշանալով վեթինգի ենթարկվելու հեռանկարից: Բացի այդ, դատավորներին առաջարկում են քննություն հանձնել՝ իրենց որակավորումը հաստատելու համար, իսկ քանի որ դատավորների մի մասը նախկինում որակավորման քննությունները ստացել է բացառապես վճարելով, որոշել են այս անգամ չգնալ նման փորձության»:
23:57 23.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 23։00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երեք […]
23:35 23.08.2019
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]
23:13 23.08.2019
Օգոստոսի 23-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի` ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կարգապահություն, կրկին անգամ հաստատելով առկա ուժերով ու միջոցներով առաջադրված մարտական խնդիրը կատարելու ունակությունը:
23:11 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»:
23:00 23.08.2019
Քաղաքի օրվա միջոցառուների նախապատրաստությունները կենտրոնական հրապարակում սկսվել են։ Հրապարակում համերգի բեմն է տեղադրվում, իսկ փողոցներում ճանապարհային երթևեկության գծանշումներն են թարմացվում։ Իսկ ինչպես է կանոնակարգվելու փողոցների երթևեկությունը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Գյումրիի քաղաքապeտարանի տրանսպորտի բաժի պետը տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են լինելու կենտրոնական մի քանի փողոցներ։ «Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան` ժամը 07.00-ին, […]
22:58 23.08.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ավարտել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ «Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։ Հանձնաժողովի անդամները […]
22:54 23.08.2019
Իշխան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! ! Այսօր առավոտյան ժամը 11։00-ից հրդեհ է բռնկվել Խոսրովի պետ.արգելոցում։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում հրշեջ փրկարարական ջոկատները, ոստիկանության աշխատակիցները, Խոսրով պետական արգելոցի աշխատակիցները և տեղի բնակիչները։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են […]
22:42 23.08.2019
Օգոստոսի 22-ին, ժամը 04.22-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]
22:20 23.08.2019
Օգոստոսի 15-ին, օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և օգտվելով օպերատորի բացակայությունից` աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը: Նույն օրը կատարվածի վերաբերյալ ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին ընկերության սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել […]
22:06 23.08.2019
Արդեն հինգերորդ օրն է՝ հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը: Տնտեսվարողների խոսքով՝ պահեստավորվածը մեծ մասամբ սննդամթերք է՝ միս, կարագ, մարգարին, խտացրած կաթ: Ասում են՝ պահեստավորված ապրանքը գրեթե 100 տոկոսով է վնասվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:00 23.08.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11։00-ից մինչև 13։00-ն կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 23.08.2019թ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել […]
21:44 23.08.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար: Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա […]
21:30 23.08.2019
17 տարեկանում Հայաստանի ԱՄՆ տեղափոխված Կալիֆոռնիայի քաղաքացի, 31-ամյա Տաթևը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել է անսովոր կերպով: Տաթևը սպասում էր իր երկրորդ երեխային և նրա ցավերը սկսվել են հենց Լոս Անջելեսի քաղաքացիների ընդունելության կենտրոնում, որտեղ այդ պահին քաղաքացիության երդում էին տալիս 3200 փախստականներ: «Նա հրաժարվել է գնալ հիվանդանոց, քանի դեռ ԱՄՆ քաղաքացու երդումը չի տվել»,- հայտնում […]
21:15 23.08.2019
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական […]
21:01 23.08.2019
ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի վերաբերյանլ: Գրառումը՝ ստորև. «Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:
21:00 23.08.2019
Այսօր Գյումրիում պատվոգրերի ու հուշանվերների են արժանացել պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած զինվորները, դպրոցների զինղեկներն ու ծանուցման տեղամասերի պետերը։ Հայրենիքի սահմաների պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու համար զինվորներին պարգևատրել են Գյումրիի զինկոմիսարը, Շիրակի մարզպետի տեղակալը, համայնքների ղեկավարները։ Հայրենիքը սկսվում է սահմաններից․ այս սկզբունքին հավատարիմ, զինծառայությունը վաղուց կյանքի ու պատվի հարց է դարձել հայ զինվորի համար, իսկ բանակում […]
20:41 23.08.2019
Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց… Իսկ թե ովքեր էին, վեճն ինչով ավարտվեց, ժամը 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացան «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հերթապահ բուժքույրը հայտնեց, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով երեք քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել: […]
20:31 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյա լՔԿ հոլովակը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարևոր լրացում է: Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման […]
20:20 23.08.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե շաքարային դիաբետ ունեցող 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: «Այսօր զանգվածային լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել այն մասին, թե, իբր, շաքարային դիաբետ ունեցող մոտ 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: Անդրադառնալով այդ հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
20:10 23.08.2019
Օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Արթիկ», «Նուբարաշեն», «Կոշ», «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 1 մարտկոց և 1 ականջակալ, 1 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ, 4 հատ զառ, կտրող-ծակող 18 առարկա, դաջվածքի ինքնաշեն սարք և պարաններով ամրացված 4 պարկ, որոնց միջոցով ազատազրկված անձինք կատարում են […]
19:57 23.08.2019
«Շատ հուզիչ պատմություն է: Ամենաուրախալին այն է, որ Գյումրիի մասին է: Ոչ թե ավերածության, դժբախտության, ոչ թե աղետի, այլ վերելքի, վերապրելու ու հաղթանակի մասին է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստադրամայի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ֆիլմում դագաղագործ ուստա Սերոբին մարմնավորած դերասանը՝ Դավիթ Հակոբյանը: Նա շատերի պես ֆիլմը դեռ չի նայել, բայց վստահ է, որ […]
19:41 23.08.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում՝ նախորդ տարվա 23-րդ հորիզոնականի փոխարեն, հայտնում է Aravot.am-ը: Համապատասխանաբար, զգալի նվազել են նաև այս ընկերության վճարած հարկերը: Այս մասին կայքը տեղեկանում է խոշոր հարկատուների ցանկից: Եթե 2018-ի հունվար-հունիս ամիսներին «Լիդիան Արմենիան» վճարել է 3 միլիարդ 199 միլիոն 298 հազար դրամ, այս տարվա […]
19:32 23.08.2019
Այս պահին Գերմանիայի կառավարությունը մշակում է ավելի խիստ կանոններ՝ Գերմանիայում անօրինական բնակվող անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջը: Այդ կանոները դեռևս օրենքի ուժ չեն ստացել, բայց այդ գործընթացը մեկնարկել է։ BAMF-ը խոստանում է տեղեկացնել այդ մասով նորությունների մասին #rumoursaboutgermany թեմատիկ կայքում:
19:07 23.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական […]