22:00 23.08.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11։00-ից մինչև 13։00-ն կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 23.08.2019թ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը:
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...