13:53 23.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:43 23.08.2019
Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54 -ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ […]
13:40 23.08.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողներին է դիմել առաջարկով: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մի քիչ շեղեմ ձեզ Ամուլսարի ու իմ բեղերի թեմայից:)) Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է և հասանելի է լրագրողների համար, ինձանից գարեջուր կստանա այն լրագրողը, ով առաջինը վարչապետից կարծիք կհարցնի՝ կապված երկուշաբթի օրվա դեպքերի (ցուցարարներին ԱԺ բակ […]
13:33 23.08.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը» համալրվեց «Կամազ» մակնիշի ևս 5 աղբատարով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների ընդհանուր թիվն այս պահին 24-ն է:
13:24 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսը գնացին նրա հետ առանձնազրույցի: Նրանք քայլերն ուղղեցին դեպի սրճարաններից մեկը, որտեղ ՀՀ վարչապետի հետ զրուցելու են Ամուլսարի հարցում ստեղծված իրավիճակի մասին: Այդ հանդիպումը, սակայն, ընթանում է առանց լրագրողների մասնակցության և չի լուսաբանվում:
13:11 23.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ. սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի […]
13:08 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա վարչապետին հիշեցրեց՝ 2012 – 2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ: Ղազարյանը նշեց՝ իր պաշտոնավարման շրջանում Ամուլսարի վրա տարվող աշխատանքները դադարեցվել են: Նա ասաց՝ Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում և 25 տոննա փոշի ամեն պայթեցումից: «Հնարավոր չէ, որ դա […]
12:55 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ընտրվելու օրվանից Ամուլսարի հետ կապված բոլոր նամակներն անձամբ է կարդացել: Նա ասաց՝ քրեական գործը հարուցվել է իր նախաձեռնությամբ, փորձաքննությունը ևս անցկացվել է իր նախաձեռնությամբ:
12:42 23.08.2019
«Քո անունով կոճակ են սեղմում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում այս խոսքով դիմավորեց քաղաքացիներից մեկը: ՀՀ վարչապետին մոտենում էին քաղաքացիները, ասում՝ ուրախ են՝ նրանց իրենց քաղաքում տեսնելու համար: «Ժողովուրդը բոլորը Ձեզ սիրում ու հարգում են, իմ խնդրանքը Ձեզ՝ էս հարցին լուծում տվեք», «Մեզ հուսախաբ չանեք, հավատում ենք Ձեզ». այս և այլ հորդորներով էին դիմում վարչապետին […]
12:16 23.08.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ […]
11:44 23.08.2019
Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:54-ին, […]
11:37 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ մի կին, ով ասաց՝ ԱՄՆ-ից եկել է՝ անսալով վարչապետի կոչին: Կինը խնդրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման մտքից հրաժարվել: «Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ էս անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզի գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց […]
11:20 23.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, Քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման […]
11:16 23.08.2019
Գյումրիի թիվ 1 և Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները սեպտեմբերի 1-ից, որպես այդպիսին, չեն գործելու, երեխաների ընդունելություն չի լինելու: Նման որոշման մասին հաստատությունների մանկավարժական հանրույթները տեղեկացել են երեկ: Հապճեպ որոշման դեմ այսօր իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնել: Թեև նման հաստատությունների վերակազմակերպման հարցն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարեսկզբից էր քննարկվում, և այն […]
11:01 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է: Նրան դիմավորելու են եկել բազմաթիվ քաղաքացիներ, շատերը վարչապետին են մոտենում՝ խնդրելով առանձին հանդիպել, լսել իրենց խնդիրները, լուծում տալ դրանց:
10:57 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ: Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները հրատապ կարգով հավաքվում են քաղաքի կենտրոնական հատվածում՝ Տաքսիների կանգառ կոչվող մասում: Հենց այստեղ էլ նրանք կհանդիպեն վարչապետին: Հիշեցնենք, որ Փաշինյանին ուղեկցում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
10:52 23.08.2019
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդեվազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում։ Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում […]
10:38 23.08.2019
Օգոստոսի 22-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություններ էին կատարվել: Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին ստացվեց: Հայտնում էին, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Մեկնած օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում էր, […]
10:30 23.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ կից գրելով. «Գնացինք Ջերմուկ»:
10:12 23.08.2019
Օգոստոսի 23-ին՝ ժամը 08:56-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 140 հա խոտածածկույթ: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:
10:03 23.08.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էրեկվանից էլի սկսել են զանգել արտասահմանյան համարներից մարդկանց։ Լիքը մարդ ինձ գրել ա։ Ուրեմն, կարճ էս թեմայով, որ հատ-հատ չպատասխանեմ»։ Գրառմանը կից Մարտիրոսյանը հրապարակել է իրազեկող տեսանյութ։
10:00 23.08.2019
Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 68 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Նուբարաշեն […]
09:51 23.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Երեկվանից ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ. ի դեպ, վերջին անգամ մեր հարևաններն ինձ նման «պատվի» էին արժանացրել ամիսներ առաջ, երբ հայտարարել էի, որ ԵԼ եզրափակիչ խաղից առաջ Ադրբեջանի կողմից Հենրիխ […]
09:38 23.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային ևվերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Աճեմյան 2-րդ նրբ. 1-26 սեփական տները, Սուվորովի փ. 36-76 սեփական տները, Բուռնազյան փ. 59-117 սեփական տները ևԲուռնազյան նրբ. 1-58 սեփական տները, 11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1/1 շենքը, Մոլդովական փ. 3/1, 5 շենքերը, […]
09:33 23.08.2019
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն՝ վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար»:
09:25 23.08.2019
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, […]
09:18 23.08.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը, բացառությամբ Մոլդովական 8, 8/1, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27, Դավիթ Մալյան՝ 5, 6, 7, 8, 9, 10, […]
08:34 23.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին: Մեզ ասացին, որ ամենաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում: Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ: […]
08:23 23.08.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին՝ որպես իշխանության թեկնածու: Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի […]