TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

16:37 24.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել

16:27 24.08.2019

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: «Օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Աշխատանքները դժվար են. որևէ վայրկյան գործընթացը չի դադարում. Խանգելդյանը՝ Մեղրասարում բռնկված հրդեհի մասին

16:11 24.08.2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար տարածքում է հրդեհ է բռնկվել։ Մեղրասարում թեթև քամի կա, դա կարող է նպաստել կրակի տարածմանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ հրդեհը Խոսրովի անտառ չի հասել: «Տեղանքը խիստ կտրտված է, մոտեցումը ժամանակ է պահանջվում, աշխատանքները դժվար են: Որևէ վայրկյան գործընթացը չի դադարում»,- ասաց […]

̰
Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին. ՀԲՃ

16:09 24.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել է Ամուլսարում ուրանի և թորիումի առկայությանը: «Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի […]

̰
Շարունակվում են «Լուսավոր Հայաստան»-ի՝ «առանց փողկապի» հանդիպումները

16:00 24.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպումից: ««Հանդիպումներ առանց փողկապի» ձևաչափի շրջանակներում հերթական հանդիպումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության «Երևանի խորհրդի» անդամների և պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ օգոստոսի 23֊ին, Արաբկիր վարչական շրջանում՝ Պրահայի այգում»,- գրել է նա:

̰
Այսօր կմեկնարկի G-7-ը. ի՞նչ ձևաչափով կանցկացվի գագաթնաժողովը

15:44 24.08.2019

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարից քաղաքում մեկնարկում է G-7 գագաթնաժողովը: Ըստ գագաթնաժողովի ծրագրի` շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպելու և ողջունելու է G7- ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ապա առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի: Կիրակի օրը բարձր մակարդակի հանդիպումը կսկսվի անվտանգության և պաշտպանության, համաշխարհային տնտեսության, տնտեսական աճի և առևտրի հարցերին վերաբերող աշխատանքային նստաշրջանով: Առաջնորդները […]

̰
Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. Hetq.am

15:40 24.08.2019

Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում Անդրանիկ Հարությունյանի ( հայտնի է «Մասիվցի Անդիկ» անունով) սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ […]

̰
Գյումրիում ոստիկանները 6 կգ կանեփանման բույսի ցողուններ են հայտնաբերել

15:30 24.08.2019

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 23-ին ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրիի Մազմանյան փողոցի տներից մեկի բակից, զննությամբ հայտնաբերել և առգրավվել են 6 կգ ընդհանուր կշռով կանեփանման բույսի ցողուններ: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի ողբերգական ավտովթարի մասին

15:25 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված […]

̰
Գանգրափետուր հավալուսնը չուի ընթացքում ընկել է բնակիչներից մեկի այգին

15:16 24.08.2019

Animal Lovers կենդանասերների ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Էս սիրունը չուի ընթացքում ինչ-որ պատճառով ընկել է բնակիչներից մեկի այգին: Բնակիչները մշակել են նրա վնասվածքները և փորձել են կերակրել, բայց թռչունը հրաժարվում է ուտելուց, միայն ջուր է խմում: Երիտասարդ առանձյակ է: Մասնագետները արդեն տեղյակ են և կզբաղվեն նրանով: Գանգրափետուր հավալուսն. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:

̰
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմանը

15:00 24.08.2019

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Խորհրդարանից պահանջվել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»: Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված են մի քանի կետեր։ Կետերից […]

̰
Շղթայական ՃՏՊ Աճառյան փողոցում

14:55 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը նախորդ կանչից (Ռուբինյանց փողոցի թիվ 23 շենք) վերադարձի ճանապարհին՝ Աճառյան փողոցում, նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «Օpel Zafira» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1986 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Քնարիկ Մ., ծնված […]

̰
Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

14:00 24.08.2019

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում խոսել է Գյումրու օդանավակայանի զարգանալու հեռանկարների մասին: «Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ: Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք […]

̰
Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 6-ամյա հայ փոքրիկի վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱԳՆ

13:50 24.08.2019

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի իշխանությունների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։

̰
Շնորհավոր ծնունդդ, Վիկինգս. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը դստերը 

13:43 24.08.2019

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դստեր ծննդյան օրն է: Այդ առիթով Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ: ունիկալ բնավորություն և ուժ ունի իր մեջ, դրա պատճառով իրեն տարբեր անուններով ենք հաճախ դիմում` ես ասում եմ Վիկինգ, մոտ ընկերս շրջանառության մեջ է դրել Կանցլեր բառը, մայրը ասում է սիրտս, […]

̰
Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը

13:34 24.08.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էրդողանի կուսակցության ազգությամբ հայ անդամ Մարգար Եսայանին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Էս կենդանին նորից ակտիվացել է: Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

13:20 24.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
«Խոսրովի անտառ» տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ

13:08 24.08.2019

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին. «Սասնա Ծռեր»

12:45 24.08.2019

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ […]

̰
Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկուն շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ

12:38 24.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:  

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

12:12 24.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]

̰
Մարի և Վիլհելմ Շպիքերներ. Հայոց ցեղասպանության ականատես գերմանացի հումանիստ ամուսինները

11:45 24.08.2019

Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։ «2500 հոգուց բաղկացած […]

̰
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

11:30 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. իրականացվում է հերթապահություն: Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի […]

̰
Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին

11:09 24.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին: «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ […]

̰
Երևանում բախումից հետո Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ կա զոհ

11:00 24.08.2019

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ  […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

10:57 24.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական […]

̰
Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը

10:36 24.08.2019

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն:

̰
ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը․ VOA

10:10 24.08.2019

ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա՝ Հայաստանի […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

09:53 24.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:40 24.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Խարբերդ 7-14 փողոցները, Անդրֆեդերացիայի 1փ. 11 սեփական տունը, Գլինկայի 1-ին նրբ. 8-17 սեփական տները, Լիսինյան փ. 28-91 սեփական տները, Միչուրինի փ. 2, 4, 6, 6Ա սեփական տները, Սասունցի Դավթի փ. 8-16 […]

̰
BACK_TO_TOP