TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից. ԱԳՆ խոսնակ

18:51 23.08.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել News.am լրատվական գործակալությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նաղդալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալներին, ասել է. «Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային […]

̰
Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին». hraparak.am

18:49 23.08.2019

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում, հայտնում է hraparak.am-ը: Տեսանյութում երևում է, որ Ասատրյանը փորձում է դիմադրել, սակայն ոստիկանները բռնի կերպով նրան բերման են ենթարկում։ Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ կայքին հայտնել են, որ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ […]

̰
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

18:44 23.08.2019

Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է: Արարատ Միրզոյանը […]

̰
ՔԿ ամփոփ տեղեկանքն Ամուլսարի գործի շրջանակում իրականացված ողջ գործընթացի վերաբերյալ

18:43 23.08.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ Կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: Ստորև՝ Ամփոփ տեղեկանքը:  

̰
Խոսրովի անտառի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. Գարիկ Սարգսյանն ահազանգում է

18:37 23.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ «ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը:

̰
3D հոլովակ «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ

18:24 23.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

̰
ՊԵԿ-ի օրակարգում էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրներն են

18:22 23.08.2019

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները: ՊԵԿ […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

18:08 23.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։ 29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց […]

̰
Մենք չենք լռելու. աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատներ

18:00 23.08.2019

Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հայտնել էր, որ  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել: Փաստաբանի հետ զրուցելուց զատ, մենք զրուցել ենք նաև Միխայիլ Խատատուրյանի եղբորորդու հետ. «Շատ սուտ բաներ են ասում հանգուցյալի մասին, ում […]

̰
Հայրիկյանը՝ Անկախության հռչակագրի ընդունման մասին

17:53 23.08.2019

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ Անկախության հռչակագրի ընդունման առիթով այսօր հավաքվել են այն շենքի առջև, որտեղ առաջին անգամ ընթերցվել և ընդունվել է Անկախության հռչակագիրը: Խորհրդանշական վայրում Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 29 տարի առաջ տեղի ունեցած այդ կարևոր իրադարձության խորհրդին՝ ընդգծելով, որ անկախության գաղափարը ցանկացած ազգի գլխավոր նպատակն է, եթե այդ ազգը […]

̰
Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

17:42 23.08.2019

Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական […]

̰
Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

17:32 23.08.2019

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի […]

̰
Բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում պետությունը պետք է ունենա հստակ դիրքորոշում. Գեմաֆին Գասպարյան

17:31 23.08.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանդիպել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող փորձագետների և քաղաքացիական հասարակության անդամների հետ: Նպատակն էր քննարկել «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 1993 թվականից գործող օրենքի որոշակի դրույթներ այսօր կորցրել են արդիականությունը, և պետության կողմից ստանձնված […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

17:15 23.08.2019

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունել է հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ հայրապետին ներկայացրել է նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նվիրյալ հովվական ծառայությունը բերելու Հայոց […]

̰
Գորայք ու Սարավան գյուղերի բնակիչները միշտ էլ կողմ են եղել հանքին՝ ի տարբերություն Ջերմուկի. բնապահպան

17:02 23.08.2019

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան գրառումներով անդրադառնում է Ամուլսարի խնդրին: «Գորայք ու Սարավան գյուղերի բնակիչները միշտ էլ կողմ են եղել հանքին՝ ի տարբերություն Ջերմուկի։ Դա նորություն չէ»,- գրել է նա: Մեկ այլ գրառմամբ էլ հռետորական հարցադրում է արել. «Մյուս մետաղական հանքերում խախտումներ և աղտոտումներ չկա՞ն, որ բացահայտեք, հետո 90 օր ժամանակ տաք, ու […]

̰
Հրդեհ կա, բայց Խոսրովի արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է. փոխնախարար

16:53 23.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին՝ այն մասին, թե Խոսրովի անտառում հրդեհ է: «Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա, բայց այն արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության և ԱԻՆ համատեղ ուժերը տեղում փորձում են կանխել կրակի տարածումը։ Խնդրում եմ չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել […]

̰
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

16:45 23.08.2019

Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։ Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան […]

̰
Երևան է հասել աղբամանների նոր խմբաքանակ

16:37 23.08.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ տեղեկացնելով. «600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երեւան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակների»:

̰
Եղեգիսի անտառում խոշոր հրդեհ է բռնկվել

16:30 23.08.2019

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը նշեց՝ այրվողը Խոսրովի անտառը չէ: «Մեր անտառն է, խոշոր հրդեհ է: Հրշեջներն աշխատում են: Բնակիչներին մոբիլիզացրել ենք, փորձում ենք հրդեհը մարել, բայց դժվար ստացվի, քամին խանգարում է»,- ասաց նա:

̰
Նրանք հայր ու դուստրեր չեն, այլ հանցագործ ու զոհեր. փաստաբանը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործի մասին

16:20 23.08.2019

Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր  փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին  որոշ մանրամասներ է հայտնել: «Աղջիկները մի քանի ամիս առաջ դիմել էին խնդրանքով՝ պարզել, թե արդյոք հոր՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ հայտնաբերվե՞լ են հանցագործության […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների համացանցային վաճառքի դեպք

16:10 23.08.2019

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք: Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ «ՄԴՄԱ-2201» տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր […]

̰
Չարենցի փողոցում գտնվող ակումբի մոտից բերման է ենթարկվել Ստեփանավանի 4 բնակիչ

16:00 23.08.2019

Օգոստոսի 21-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցում գտնվող մի ակումբի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Ստեփանավանի չորս բնակչի, որոնք վիճաբանել են ակումբի մենեջերի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին

15:53 23.08.2019

Օգոստոսի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:

̰
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 32 մլն դրամի վնաս

15:46 23.08.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` […]

̰
Ոստիկանները բռնել են «Հայփոստ»-ից բջջային հեռախոս գողացած տղամարդուն

15:40 23.08.2019

Օգոստոսի 15-ին՝ օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և, օգտվելով օպերատորի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը: Նույն օրը կատարվածի վերաբերյալ ոստիկանության էրեբունու բաժին հաղորդում ստացվեց: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին ընկերության սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել […]

̰
Հրաշք ենք գտել. Փաշինյանի՝ Գորայք այցի ժամանակ 200 000 տարեկան գտածո ներկայացրին

15:28 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորայք կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը՝ ձեռքին օբսիդիանի մի կտոր: «Էս հրաշքը գտել ենք ձեր գալու առթիվ, սա շշմելու է, 200 000 է սրա տարիքը, օբսիդիան է»,- ասաց նա: «Բայց ոնց որ նոր սարքած լինեն»,- կատակեց Փաշինյանը: Նրան վստահեցրին, որ գտածոն 200 000 տարեկան է, հայտնաբերվել է Ամուլսարի շնորհիվ՝ […]

̰
Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ

15:25 23.08.2019

Օգոստոսի 22-ին՝ ժամը 17:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը Գորայքում է

15:20 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարավան համայնքից ուղևորվեց Գորայք: Այստեղ նա դարձյալ կհանդիպի քաղաքացիների հետ, կլսի Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նրանց մտահոգությունները:  

̰
Արտակ Սարգսյանը հարցաքննվել է

15:15 23.08.2019

Ս․թ․ հունիսի 5-ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Սարգսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում:

̰
Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Թունյանը՝ սկանդալային գրառման մասին

15:11 23.08.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ամուլսարի թեմային, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նման ձևակերպում էր արել. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։ Քանի որ լայն քննարկումների առիթ էր դարձել «անգրագետ Պողոս» ձևակերպումը, Թունյանը մեկ այլ գրառմամբ պարզաբանել […]

̰
BACK_TO_TOP