TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի փոխքաղաքա­պետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կառաջադրվի որպես իշխանության թեկնածու․ «Ժամանակ»

08:23 23.08.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի փոխքաղաքա­պետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադր­վել հաջորդ տարի կայանա­լիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին՝ որպես իշխանության թեկնածու: Վի­րաբյանը Երևանի փոխքա­ղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրա­մատիկական թատրոնի տնօրենն էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդու­նակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատակա­նի […]

̰
Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը և այլ ապրանքներ կթանկանան․ «Ժամանակ»

08:11 23.08.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը երեկ շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լիցքավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում»:

̰
Նաիրա Զոհրաբյանը նամակ է ուղղել Բաբկեն Թունյանի «անգրագետ» հարևանին

00:07 23.08.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է ուղղել ոմն «անգրագետ Պողոսին», ում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի ցանկանում տեսնել Ամուլսարի հարցում որոշում կայացնելու գործում դերակատար։ «Նամակ Պողոսին․ Բարև, սիրելի՛ Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու […]

̰
̰
Որո՞նք են ընտանեկան բռնության պատճառներն ու ինչպիսի՞ն է վիճակագրությունը. քննարկում Գյումրիում

23:34 22.08.2019

Ընտանեկան բռնությունների ինչպիսի՞ վիճակագրություն է ձևավորվել բռնության դեմ օրենքի ընդունումից հետո: Այս մասին համատեղ քննարկում էին կազմակերպել Երևանի և Գյումրիի մեդիա կենտրոնները: Ընտանեկան բռնության դեմ նախագիծն ընդունվել է 2017-ին, և դրանից հետո բռնությունների վերաբերյալ ահազանգերը ոստիկանությունում ավելացել են: Շիրակի մարզում ընտանեկան բռնության դրսևորման բոլոր տեսակները կան, և բռնության ենթարկվողների մեծ մասը հրաժարվում է օգնությունից: Բայց […]

̰ ̰
Փարաքարի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

23:11 22.08.2019

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման և մի քրեական գործի շրջանակներում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշման հիման վրա օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Փարաքար գյուղի 38-ամյա մի բնակչի տանը: Բակում հայտնաբերվել է 219 գ և 135 գ կանեփի կանաչ զանգվածներ, փաթեթ՝ 0.5 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն […]

̰
Ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսներից» կատարված գողությունները

23:00 22.08.2019

Օգոստոսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Սարյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Որոնողական աշխատանքները շարունակվում էին, երբ օգոստոսի 20-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Այս անգամ, դարձյալ գիշերը, Արամի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդեսի» […]

̰
Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

22:53 22.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ «Արարատը» կրկին հաղթող է: Շնորհավորում եմ բոլորիս»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2389600924693622?__xts__[0]=68.ARB7MQUoSddd7KzAH3oouu6WcKiQkMmIPMRmMevE2VTWOVvZZjBHEDjS1qFedapmrfpPt5UFK8qWqWS5OVRb6-pizRSkWRZbIGA8rcKpp9UVNsSi-9M5-zhNxmhRfqV2XuziFFg_i1pwdIv4bgxGefPY6G-4BHecDH7scpCjWvb0mwu2LnFUYUrVKSziW90TCBB0ht7wC11bPKe09Lomg8w2-fuFfUy-zcz8QvNU1w9_mIokgiaFmfKQt4r1UNoWTnCD-_l1cEIcKAq9pz8KrsgxoklLAF8Dki7Fyii3VEePbOydD98I2nyfoCNeLfUALKmu7WbU4DQ5ew7gQ6S8GmGV&__tn__=-R Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիան» հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։

̰
Գառնու ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկրորդ ուղևորը

22:49 22.08.2019

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 20-ին՝ ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Պարզվել է, որ […]

̰
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ. Ռուբեն Հայրապետյան

22:21 22.08.2019

Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թողնելուց հետո հրաժեշտի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր բարեփոխումներին և հեռանալու դրդապատճառներին․ «Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ […]

̰
«Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակցին «քցել» են Ռուսաստանում

22:00 22.08.2019

Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակից, հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից մեծ չափի գումար շորթելու մեջ: 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբեր երգիչն ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, որպեսզի դրա դիմաց նրան օգնեն բարձրորակ, թանկարժեք մեքենա ձեռք բերել: […]

̰
ԱՆ աշխատակիցների ապօրինությունների հետևանքով պատճառվել են խոշոր վնասներ

21:34 22.08.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների […]

̰
Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները. ոստիկանությունը տեսանյութ է տարածել

21:29 22.08.2019

Ոստիկանները բացահայտել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը: Ոստիկանությունը հրապարակել է կադրեր, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ ներկայացնում են միայն քննությանը չխոչընդոտող փաստեր: Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրեցին, որ տղամարդը […]

̰
Երկու լավ լուր՝ պատգամավոր Հայկ Սարգսյանից

21:20 22.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լավ լուր» հայտնելով: «Երկու լավ լուր՝ 1. Շուտով կկառուցվի և շահագործման կհանձնվի տարածաշրջանում միակ, նմանը չունեցող նոր գործարան, որտեղ կարտադրվի օրթոպեդիկ նշանակության պարագաներ` անհատական օրթեզներ, ներդիրներ և հատուկ նշանակության կոշիկներ: Նախաձեռնությունը ամերիկահայ գործարար Համբարձում Կումուրյանինն է: Ներդրումների ծավալը կկազմի մոտ […]

̰
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մեկուսացվել է

21:06 22.08.2019

Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա: Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը […]

̰
Բաքուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ դժգոհել է հայկական զեկույցից

21:00 22.08.2019

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը բողոքի նոտա է հղել գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ իրենց ուղարկած նամակի տեքստն առաջիկա օրերին կհրապարակվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու Գլխավոր ասամբլեայում: Ավելի վաղ, Արցախի արտաքին գործերի նախարարությունը […]

̰
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

20:38 22.08.2019

Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։ Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։ Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի […]

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

20:34 22.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Արայի լեռան տարածքում ԱԻՆ-ը շարունակում է հերթապահությունը

20:32 22.08.2019

Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Արայի լեռան տարածքում: 1800 հա արդեն այրվել է, հրշեջներն ու կամավորներն այսօր ևս շարունակել են աշխատանքը տարածքում: SHANTNEWS.am-ն այսօր ԱԻՆ է այցելել՝ պարզելու, թե ինչ վիճակ է տարածքում հիմա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Շշի Մելո»-ի դեմ մահափորձի գործով մեղադրյալի պաշտպանի ներկայացրած հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

20:25 22.08.2019

«Շշի Մելո» մականունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ: SHANTNEWS.am–ի հետ զրույցում դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ` նյութեր նախապատրաստելու համար։ Հիշեցնենք, որ […]

̰
Երևանում կողոպտել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ընկերության կոմերցիոն տնօրենին

20:21 22.08.2019

Oգոստոսի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն […]

̰
Շաբաթվա ո՞ր օրերին է թույլատրվում Հայաստանում որս իրականացնել

20:11 22.08.2019

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Ինչպես տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից,  որսը թույլատրվել է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և […]

̰
Երբ երազանքներն իրականանում են. Դավիթ Աղաջանյանը՝ «Թղթե երազանքի» և իր կերպարի մասին

19:58 22.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Մարդկանց շրջանում ֆիլմն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեկնաբանություններից դատելով՝ սպասելիքները մեծ են, այն, ինչ ցուցադրվելու է, եզակի է իր բովանդակությամբ: SHANTNEWS.am-ը զրուցել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Էրիկին մարմնավորած Դավիթ Աղաջանյանի հետ: Մինչ այս նախագիծը Դավիթը նախկինում հիմնականում, ինչպես ասում են, «կինոյի լավ տղան էր»: […]

̰
Շահագործե՞լ Ամուլսարի հանքը, թե՞ ոչ. բանավեճ SHANTNEWS.am-ի տաղավարում

19:51 22.08.2019

Ի՞նչ հետևանքներ կունենա Ամուլսարի հանքի շահագործումը: Վերջին օրերին թեժ քննարկումների առանցքում գտնվող այս թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում բանավիճել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և հրապարակախոս Կարպիս Փաշոյանը:

̰
Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքը արդեն գիրիշխող են. Գոհար Աբաջյան

19:38 22.08.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, արձագանքել է իշխանության հասցեին հնչող քննադատություններին: «Հայկական «Ֆեյսբուքը» քիչ-քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները: Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքն արդեն գիրիշխող են: Օդից կախված մամուլ, կոնտեքստից կտրված արագ տարածվող անբովանդակ մտքեր, սեփական ճշտի մոլուցքով տառապող ու դիմացինի անհաջողության վրա ուրախացող […]

̰
Սփյուռքի ակտիվիստները միանում են հայաստանցի ակտիվիստներին. Հրակ Փափազյան

19:20 22.08.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ քննարկումներին հետևում է նաև Սփյուռքը: Սփյուռքահայ մարդաբան Հրակ Փափազյանը SHANTNEWS.am-ին հայտնում է, որ տարիներ շարունակ Սփյուռքը, կարծես թե, անտարբեր է եղել Հայաստանի ներքին հարցերի հանդեպ, բայց այսօր, շնորհիվ սփյուռքահայ մի խումբ ակտիվիստների, հայաստանյան շատ հարցեր արձագանք են գտնում նաև Սփյուռքում: Անդրադառնալով Ամուլսարի հարցին՝ նա նշում է, որ հանքավայրը պետք է չշահագործվի: […]

̰
Հայաստանը վերահաստատել է ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին աջակցությունը

19:12 22.08.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական […]

̰
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

18:38 22.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝  մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը: Նախատեսվում է, որ հեղինակավոր այս միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: «Վորլդսքիլզ» առաջնությունն անցկացվում է […]

̰
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը

17:53 22.08.2019

Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: «Սույն թվականի օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հայկ Գրիգորյան, որը ներկայանում է որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ, իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու […]

̰
BACK_TO_TOP