TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է հանդիպումներն «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակում

13:45 22.08.2019

«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակներում պետական մարզային կառույցների հետ համագործակցություն հաստատելուն ուղղված հանդիպումների շարքը շարունակվում է։ Հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և սոցիալական դեպքերի համակարգող Զառա Ասլանյանը այցելել էին Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզեր։ Նրանք հանդիպել են մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ինչպես […]

̰
Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին

13:41 22.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այրվում է Երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը` Ամազոնը։ «Հրդեհների տեսանկյունից այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր»,- գրել է Սուրենյանը` լուսանկարներ հրապարակելով Ամազոնի այրվող անտառներից:

̰
Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում

13:32 22.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում: «Մայիսին կայացավ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ, որի ընթացքում ձեռք բերվեց երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություն։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակում, նոր հնարավորություններ երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։ […]

̰
Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար. hetq.am

13:31 22.08.2019

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար: Դեռևս նախորդ տարի՝ […]

̰
Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը չի նվազել. Զոհրաբ Մնացականյան

13:27 22.08.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրակարգով է մեկնում ԱՄՆ: «Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության՝ անհրաժեշտ մակարդակը չունենալու մասին քննադատություններին՝ Մնացականյանն ասաց. «Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել […]

̰
Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին. «Հանրապետություն»

13:05 22.08.2019

«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք […]

̰
Հույս կա, որ գործը կարող է փակվել, բայց կանխատեսումները մշուշոտ են. Խաչատուրյան քույրերի փաստաբանը՝ քրգործի մասին

12:55 22.08.2019

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն և ազատ կարձակվեն, փաստաբանը պատասխանեց, որ նրանք ազատ են արձակվել, սակայն դատի […]

̰
Մարդատար տաքսի ավտոմոբիլները ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից

12:46 22.08.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքը՝ ծննդյան օրվա առթիվ հնչած բարեմաղթանքներին

12:27 22.08.2019

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ֆեյսբուքում արձագանքել է իր ծննդյան օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը ծննդյան Մեր տարեդարձի առիթով հղված բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր օրհնության ու առատ շնորհների մեջ առաջնորդի բոլոր հայորդիների կյանքը` պայծառացնելով այն բազում հոգեշահ […]

̰
Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

12:22 22.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները: 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգման աշխատանքները: Նեկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի և ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 70 […]

̰
Գեղհովիտ համայնքում կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց

12:14 22.08.2019

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան: Ընդհանուր առմամբ, համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

̰
Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

12:05 22.08.2019

Կառավարությունն այսօր հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող ՊՆ 500 զինծառայող: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված […]

̰
Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

11:52 22.08.2019

Այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի […]

̰
Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է ավելի քան 1 մլն դիմում-բողոք

11:39 22.08.2019

Հասարակության շրջանում մեծացել է ոստիկանության հանդեպ վստահությունը: Այս մասին փաստում են ոչ միայն ոստիկանության ուսումնասիրություններն ու վիճակագրությունները, այլև սոցիոլոգիական հարցումները: Վստահության աճը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Դրանցից մեկն էլ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են: ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ ընդունում է քաղաքացիների, լսում նրանց բողոքները, խնդիրներն ու առաջարկությունները: Բարձրացրած բոլոր հարցրերն ու […]

̰

11:36 22.08.2019

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ֆինանսավորում տրամադրել երկու կազմակերպության՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: «Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը: […]

̰
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:31 22.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առերևույթ յուրացումներ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տվյալներ են ստացվել, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել նույն համայնքի մշակույթի տան վերանորոգման համար, ձեռք բերել անհրաժեշտ կահույք, սպասք […]

̰
Կենդանին սիբիրախտով վարակվել էր, քանի որ տերը հրաժարվել էր պատվաստումից․ ՍԱՊԾ

11:21 22.08.2019

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ […]

̰

11:18 22.08.2019

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին: […]

̰
Ընտրողներին դուր գալու ձևերը, պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

11:06 22.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Որպեսզի հարցեր չմնան Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք ? Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև […]

̰
Այսօր հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլով մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

10:59 22.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր՝ 19:00-ին, «Հանրապատական» մարզադաշտում հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլով մոտենալու է նոր ռեկորդի: «Արարատ Արմենիան» ընդունում է «Դյուդելանժ»-ին: Հայկական թիմն ունի բոլոր շանսերը մեր պատմության մեջ առաջին անգամ մտնելու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային փուլ: Բոլորս դեպի մարզադաշտ՝ երկրպագելու մեր թիմին: Առաջ Աստված»։ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2463285743729393

̰
Կառավարությունն այսօր կգումարի հերթական նիստը

10:53 22.08.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող: Օրակարգային հարցերի շարքում են բյուջեի վերաբաշխումից մինչև մաքսային արտոնության տրամադրում, Երևանի համայնքին գույք նվիրաբերելուց քրեական դատավարության օրենսգրքի լրացում:

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

10:29 22.08.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 83 հրդեհ

10:22 22.08.2019

Օգոստոսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1800 քմ, 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:59 22.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բելինսկի փ. 1-96 սեփական տները, Չերնիշևսկի փ. 17-77 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքերը և 9-76 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, 11:00-16:00 Աճեմյան […]

̰
Մասիվցի Անդիկին հրազենային վնասվածք է պատճառել Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

09:50 22.08.2019

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը: Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը: […]

̰
Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ

09:35 22.08.2019

Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայրում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 […]

̰
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ

09:24 22.08.2019

Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Ծեծկռտուք հանգստի գոտում․ բերման ենթարկվածներն ատոմակայանի աշխատակիցներն են

09:16 22.08.2019

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը: Քրգործը հարուցվել է օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով: Օգոստոսի 20-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի […]

̰
«Իմ Քայլ»-ի ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ»

09:04 22.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թևն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման […]

̰
ԱԺ նախկին պատգամավորը դիմել է դատարան՝ Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջով․ «Հրապարակ»

08:52 22.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել մոտ 200 միլիոն դրամ։ Սակայն […]

̰
BACK_TO_TOP