TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկրորդ համաշխարհայինի թիկունքայիններին մի շարք արտոնություններ կտրվեն․ «Ժամանակ»

08:46 22.08.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝  թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվն այս պահին հազար է: Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել […]

̰
Փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա որդուն

08:33 22.08.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը: Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մասիվցի Անդիկի սպանությունը․ կա ձերբակալված

08:25 22.08.2019

Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվել է, որ […]

̰
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից անտառում․ պատճառը հրավառությո՞ւնն է

08:12 22.08.2019

Օգոստոսի 21-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարել են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող ռեստորանային համալիրի դիմացի կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հսկայական ծառեր մոխրի են վերածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև քաղաքացիներ: Ականատեսները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով […]

̰
Կողբավան համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

23:45 21.08.2019

2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կողբավան համայնքում սկսվել են համայնքի խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%՝ 46 մլն 833.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 40%` 31 մլն 222.3 հազար դրամ: Արմավիրի մարզի 40 […]

̰
Շնողում տղամարդը գերանդիով սպանել է համագյուղացուն

23:39 21.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին փոխանցվեց: Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզեցին, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային […]

̰
«Շառլի հայացքը». Ազնավուրի կյանքը՝ իր իսկ հեղինակած ֆիլմում

23:30 21.08.2019

Ֆրանսիայում օգոստոսի 25-ին կայանալիք Անգուլեմի ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին ներկայացվելու է «Շառլի հայացքը» ֆիլմը: Այս ֆիլմի հեղինակը մեծանուն հայ շանսոնիեն է՝ Շառլ Ազնավուրը, ֆիլմը կյանքի է կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ: Ֆիլմի հանրային ցուցադրումը կլինի հոկտեմբերի 2-ին: 1948թ. Շառլ Ազնավուրն Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը, որը դառնում է շանսոնիեի կյանքի անբաժան ուղեկիցը: […]

̰
Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

23:25 21.08.2019

Մ5 – Սարդարապատ-Նոր Արմավիր – Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի […]

̰
Տավուշի մարզում կոտրել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի ցայտաղբյուրները 

23:22 21.08.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով: Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են […]

̰
Բացահայտվել է Ջրվեժում երկու տղամարդու դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

23:15 21.08.2019

ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ երկու տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 17-ին՝ժամը 03:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել […]

̰
Մեծ անտառ չի կարողացել մտնել հրդեհը, այն մեկուսացվել է. փրկարարը՝ Արա լեռան լանջերին բռնկված հրդեհի մասին

23:14 21.08.2019

Արա լեռան ստորոտին հրդեհը ծագել է երեկ առավոտյան, սկսվել է Զորականի, Արա գյուղի և Ծաղկեվանքի ներքևից: Շոգ կլիմայի պայմաններում հրդեհը միանգամից արագ տարածվել է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը: Մանրամասները ռեպորտաժում:

̰
Օգոստոսի 22-ին Լոռու և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներ գազ չեն ունենա

23:07 21.08.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարոնյան, Էմինի, «Դիմաց» 1-ին փողոցների  (այժմ Իսրայել Օրի), Աղայան փողոցից մինչև «Գուգարք» կինոթատրոն ընկած հատվածի առանձնատների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա թաղամասի և հարակից օբյեկտների գազամատակարարումը: Ընկերությունից […]

̰
«Հյուսիս-Հարավ»-ի «Տրանշ 5»-ի մեկնարկի ժամկետներն անորոշ են

23:00 21.08.2019

«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը: Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են […]

̰
Տեղի կունենա բնական վիճակի խաթարում. Սեյրան Մինասյանը՝ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին

22:57 21.08.2019

Քիմիական գիտությունների թեկնածու, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այս տարին աննախադեպ էր հրդեհների քանակի առումով. ԱԻՆ ներկայացուցիչ

22:50 21.08.2019

Երեկ հրդեհ է բռնկվել Արայի լեռան ստորոտի խոտածածկ հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 82 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է գիշերը: Այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզպետը ասել է, որ հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես մեկուսացվել են։ Ըստ ԱԻՆ-ի՝ այսօր […]

̰
Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա. Գարեգին Միսկարյանի գրառումը

22:35 21.08.2019

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարել «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա` տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում։ – Սուրեն […]

̰
Էջմիածին-Շադրլու ջրանցքները մաքրվել են աղբից

22:21 21.08.2019

«էջմիածին» ՋՕԸ ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Թաիրով-Արգավանդ-Մուսալեռ-Փարաքարի հատված Էջմիածին-Շադրլու ջրանցքների մաքրում աղբից, մամուռից և խոտաբույսերից ձեռքով և մեխանիզմով»:

̰
Օգոստոսի 20-21-ը հանրապետությունում ոչնչացվել է 2810 կգ վայրի կանեփ

22:00 21.08.2019

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2810 կգ զանգված: Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 13 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի փամփուշտներ: Հայտնաբերվել է հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 63 […]

̰
Գյումրիի պատմական միջուկը կարող է դառնալ համաշխարհային ժառանգության մաս. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները Գյումրիում են

21:55 21.08.2019

Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի […]

̰
Գավառցի 60-ամյա տղամարդը լողալով հատել է Սևանա լիճը

21:50 21.08.2019

Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը: Սա Գագիկի՝ լիճը հատելու 4-րդ հաջողված փորձն էր: Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Մանրամասները` ռեպորտաժում:

̰ ̰
Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյանը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մասին

21:38 21.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր

21:30 21.08.2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր: Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ բերվեցին կամ բերման ենթարկվեցին մի շարք […]

̰
Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցում աշակերտների թիվը նվազում է, դրամահավաք է հայտարարվել

21:10 21.08.2019

Նոր ուսումնական տարին Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցը սկսում է շենքային պայմաններն ու գույքային խնդիրները չկարգավորած: Այս պատճառները հանգեցրել են երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների թվի նվազման: Վերջին 5 տարում տնօրինության դիմումները, շենքային խնդիրների լուծմանն ուղղված, անպատասխան են մնացել: Քաղաքի` ֆրանսիական թեքումով միակ դպրոցի հետագա գործունեությունը չվտանգելու համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ գտնելու համար մանկավարժներն ու […]

̰
Exclusive. «Թղթե երազանքի» սաունդթրեքը և նոր մանրամասներ ֆիլմի մասին

21:00 21.08.2019

Հաշված օրեր անց «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Բազմասերիանոց այս ֆիլմը նկարահանելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ «Շանթն» իրագործում էր իր բարեգործական մարաթոնները: Ի մի բերվեցին իրական հերոսների իրական պատմությունները: Դրանք դարձան կերպարներ, որոնք էկրանից նույնքան կհուզեն, որքան դառն էր իրականությունը: Բայց այս ֆիլմը նաև հույսի, հավատի ու քո բաժին հաջողության մասին է, […]

̰
Գավառ քաղաքում վաղը 13 ժամ ջուր չի լինի

20:51 21.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոցը իր նրբանցքով, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ին` Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցների, Նորատուս համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Լոռու մարզպետարանի աշխատակցին առանձնակի դաժանությամբ սպանած 20-ամյա կասկածյալը դատարանից տեղափոխվել է բանտ 

20:30 21.08.2019

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի […]

̰
Ամուլսարի մասով մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք, կորուստ է, «ցուգցվանգ». Արտակ Մանուկյան

20:29 21.08.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]

̰
Կյանքը տարաբնույթ հեգնանքների միջև ընկած նուրբ սահմանն է. Սերժ Թանկյանը 52 տարեկան է

20:15 21.08.2019

Ռոք երաժիշտ և երգահան, ով ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստը, աշխարհահռչակ գերաստղ, ում մասին The Los Angeles   Times-ը գրում է. «Թանկյանը պայծառ, ռասպուտինանման մի կերպար է՝ վառվռուն հայացքով ու բացառիկ ձայնով, ինչն օգնել է System of a Down-ին դառնալու Լոս Անջելեսի կարևորագույն ռոք բենդերից մեկը։ Իսկ երաժշտությունից բացի, նա հասարակական խնդիրների եռանդուն առաջամարտիկ […]

̰
Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ սահմանվել է հերթապահություն

20:00 21.08.2019

Շարունակվում են օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր […]

̰
BACK_TO_TOP