TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ամուսինը զենքը մաքրելիս պատահաբար կրակել է կնոջ վրա

19:12 21.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով: Հրացանն առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական […]

̰
Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com

19:04 21.08.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն): Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը դիմել էր […]

̰
Հրդեհների թիվն աճել է 56.4 տոկոսով

18:39 21.08.2019

SHANTNEWS.am-ին այսօր զրուցել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանի հետ, որը որոշ տեղեկություններ է հայտնել հրդեհների վիճակագրության վերաբերյալ: Ըստ այդմ` 8 ամսվա ընթացքում ամենից շատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի մարզում՝ 932 դեպք՝ նախորդ տարվա 820-ի դիմաց: Վայոց ձորի մարզում հրդեհների ամենափոքր թիվն է` 99 դեպք: Ավելին, նախորդ տարվա […]

̰
Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

18:38 21.08.2019

«Հենց նոր նախաքննությունն ավատվեց»։ Այս մասին Hraparak-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Պաշտպանը նաև նշել է, որ այլ հարցերի այս պահին չի կարող պատասխանել։ Ավելի վաղ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, […]

̰
Ինչո՞ւ «Ֆեյսբուքը» չի կարող խոսել Ամուլսարի մասին. Անի Սամսոնյանի հարցադրումները

18:22 21.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի հայտնի կտավներից մեկն ու մի քանի հարցադրումներ արել ներքաղաքական խնդիրների մասին: «Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։ Բայց ես հիմա զարմանում եմ հետևյալ բաների վրա․ Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս […]

̰
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

18:20 21.08.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմամշակութային երկարատև կապերը, որոնք պահպանելու գործում մեծ է քրիստոնեության դերը: «Ձեր հովվական ջանքերը ուղղված են միջկրոնական երկխոսությանը, […]

̰
«Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը. Ռուստամ Բադասյան

18:09 21.08.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարածել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը Ամուլսարի շուրջ քննարկումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում […]

̰
Արայի լեռան՝ մոտ 1800 հա տարածք է այրվել. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել SHANTNEWS.am-ին

18:01 21.08.2019

Արայի լեռան տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ SHANTNEWS.am-ին այսօր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը: «Օգոստոսի 20-ին Արայի լեռան ստորոտին բռնկվել էր հրդեհ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Արագածոտնի մեր մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները և Կոտայքի կողմից: Հրդեհաշիջման աշխատանքների առումով բավական դրական դինամիկա կա: Մոտ 30 հրշեջ-փրկարար […]

̰
Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են, ստեղծագործ և դուխով. Փաշինյանի արձագանքը քաղաքացու պահանջին

17:36 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի խնդրանք-պահանջին: «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց. Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ. Մ.-ն՝ հետևյալ խնդրանք-պահանջով. «Կից ուղարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 […]

̰
Կադրեր Արայի լեռան հրդեհից

17:31 21.08.2019

Արայի լեռան ստորոտում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր՝ ինչ վիճակ է հրդեհից հետո: Հիշեցնենք` օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

17:05 21.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Մեր […]

̰
Ինչպե՞ս է կայացվել «Էլարդի» եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարություն ուղարկելու որոշումը. վարչապետի պարզաբանումը

16:56 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել այսօր կայացված որոշման վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար: «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի […]

̰
Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս. Տիգրան Ավինյան

16:53 21.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]

̰
Ահաբեկչությունը շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

16:40 21.08.2019

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ այսօր Ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել, որտեղ նշվում է. «Ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր: Այն շարունակում է վնաս պատճառել անհատներին, ընտանիքներին ու համայնքներին: Սպիները խորն են և ինչքան էլ որ […]

̰
Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

16:22 21.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամանագրով` Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:  

̰
Վեհափա´ռ, արձագանքե՛ք. Նաիրա Զոհրաբյանը՝ խաչքարերի ֆոնին

16:15 21.08.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին: «Վեհափառ, արձագանքե՛ք Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը ևս ոչնչացման եզրին են։ Այսօր ինձ […]

̰
Սահմանադրական դատարանը պարզաբանում է տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ

15:57 21.08.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմն արձագանքել է մամուլում տեղ գտած տեղեկություններից մեկին: «Ի պատասխան 21․08․2019թ․ մամուլում հայտնված տեղեկատվությանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին […]

̰
Փոփոխություն Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների չվացուցակներում

15:55 21.08.2019

Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են եղել օգոստոսի 25-26-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այդ մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Օգոստոսի 25 №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին: №100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երևանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն: Երևան-Գյումրի №684 […]

̰
̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք

15:44 21.08.2019

Սույն թվականի օգոստոսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին […]

̰
«Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

15:38 21.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես,  ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել […]

̰
Փաշինյանը «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընկերության՝ Հայաստան մուտք գործելուն վերաբերող հարցեր

15:33 21.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գործադիրը […]

̰
ՊԵԿ նախագահի գլխավորած աշխատանքային խումբը հերթական այցով եղել է Գյումրիում

15:29 21.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Անանյանի գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել […]

̰
ՄԻՊ աջակցությամբ հաշմանդամ քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

15:23 21.08.2019

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում: Դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի դրանից՝ տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ […]

̰
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին

15:20 21.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հայտնում է armecofront.net-ը։ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որը հասանելի է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության […]

̰
ԱԻ փոխնախարարն ընդունել է Նիժնի Նովգորոդի շրջանի պատվիրակությանը

15:00 21.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն օգոստոսի 21-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

14:57 21.08.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) […]

̰
Շոգը չի նահանջի. Սուրենյանի կանխատեսումները

14:45 21.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրապետությունում տիրող օդի բարձր ջերմաստիճանին: Նա մասնավորապես գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս […]

̰
Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է շրջակա միջավայրի նախարարություն

14:27 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ

14:24 21.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ […]

̰
BACK_TO_TOP