14:00 21.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը: Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված […]
13:40 21.08.2019
Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում սատկելուց առաջ սիբիրյան խոցով վարակված կովին մորթել են և վաճառել շուրջ 38 ընտանիքի: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հայտնի է, որ ովքեր սնվել են այդ մսով, տեղափոխվել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց: Նշվում է, որ կովի տերը հրաժարվել էր պատվաստել կենդանուն, ինչն էլ դարձել է […]
13:34 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]
13:24 21.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն կրկին հրապարակել է քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության […]
13:06 21.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ: «Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: […]
12:55 21.08.2019
Ֆորտ Բրեգանսոնում ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Այս մասին հայտնում է Rg.ru-ն: Նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և այլն: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են […]
12:40 21.08.2019
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կգա մի օր, երբ կառավարող ուժը կնախաձեռնի քննարկում Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով: Շատերը ուրախ կլինեն, քանի որ ՀԱԷԿ-ը, ինչպես ցանկացած հզորություն 24/7 էական ռիսկայնություն ունի: Քննարկումը թեժ է լինելու, որովհետև դա նաև էներգետկ անվտանգության խնդիր է: Բանիմաց կառավարությունը ոչ թե ժողովրդահաճո որոշում կկայացնի՝ […]
12:32 21.08.2019
Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանձերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
12:23 21.08.2019
Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ: Սույն հրապարակմամբ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69104218 քրեական գործով (հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ) 2019թ. օգոստոսի 7-ին […]
12:13 21.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են […]
12:03 21.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում տեսանյութեր է տարածել՝ տեղեկացնելով, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում հրդեհ է բռնկվել: «5-րդ մասիվ։ Հիմա։ 911 զանգել եմ»,- գրել է նա: Թարմացում. տեղեկացանք, որ հրդեհն արդեն մարվել է: https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/1509451612529509/?hc_location=ufi https://www.facebook.com/eduard.hayrumyan.9/videos/pcb.419321175384838/1509449979196339/?type=3&theater&ifg=1
11:59 21.08.2019
Օգոստոսի 20-ին` ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
11:51 21.08.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հնչող հայտարարությունների առթիվ: «Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձեւավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։ Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների […]
11:30 21.08.2019
Օգոստոսի 20-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի սարերում այրվում են խոտհարքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
11:23 21.08.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ […]
11:11 21.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել […]
10:26 21.08.2019
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է […]
10:15 21.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գնա հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում: «Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել […]
10:04 21.08.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ 🙂 Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝ Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ […]
09:43 21.08.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Չքնաղ Սևանի ափին… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»: Լուսանկարի մեկնաբանություններում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց»: Սիմոնյանը պատասխանել է. «Գայանե Տեր-Աստվածատրյան […]
09:14 21.08.2019
Օգոստոսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 46 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, […]
08:35 21.08.2019
Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է: Այս մասին SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այն շուտով ամբողջությամբ կմարվի։ Նա նշեց նաև այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզպետը եղել է դեպքի վայրում, վերահսկել աշխատանքները: Ժամը 23:20-ի […]
08:12 21.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք-Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 180, 243, 247 սեփական տները, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գ.Հովսեփյան փ. 24/5 շենքը, «Հին Նորք» բիզնես կենտրոնը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նորք-Մարաշ՝ Նորքի Այգիներ […]
23:56 20.08.2019
Հայտնի ռուսաստանցի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը արձագանքել են Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութն ու ռեստորանը բոյկոտելու ցուցարարների կոչերին: Սիմոնյանը քննադատել է մոսկովյան ցույցերին մասնակցող ընդդիմադիրներին և նշել, որ այդ ռեստորան և խանութ հիմնականում հայերն են հաճախում: «Գաղտնիք բացեմ: «Արմենիա» խանութ հիմնականում հայերն են այցելում, ովքեր կարոտում և նախընտրում են իրենց ազգային կերակրատեսակները: Նույնիսկ […]
23:55 20.08.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։ SHANTNEWS-ի թղթակցի հարցերին՝ ի՞նչ վիճակ է դեպքի վայրում։ Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․ «Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը […]
23:40 20.08.2019
Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վիլսոն Ի.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 QQ 478 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ: […]
23:36 20.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ: […]