22:45 20.08.2019
Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]
22:44 20.08.2019
Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները: Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից […]
22:33 20.08.2019
Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է […]
22:22 20.08.2019
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում երեկ երեկոյան՝ 21։05-ին, կոշտ վայրէջք կատարած Boeing 738 ինքնաթիռն այս պահին գտնվում է օդանավակայանի վայրէջքի համար նախատեսված հրապարակում: Վնասվել է պոչային հատվածը, թեև արտաքնապես վնասվածքները տեսանելի չեն: «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ երկրորդ պտույտից հետո են կարգավարներն ընդունել ինքնաթիռը: Օդանավում եղել է 173 […]
22:05 20.08.2019
ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ […]
21:40 20.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է: Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի […]
20:15 20.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել է մոտ 12 հա […]
20:00 20.08.2019
Երևանի պետական համալսարանի ցեղասպանագիտության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանրությանը կներկայացվի «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրությունն ու համանուն պատկերագիրքը: Սա ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծն է, որի շրջանակներում ներկայացվելու է ռուսական բանակի […]
19:51 20.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան […]
19:25 20.08.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը որոշ ժամանակով փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը: «Հարգելի համաքաղաքացիներ, Իսահակյան փողոցին հարող մարզադաշտի արտաքին լուսավորության ցանցում տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ին` ժամը 10:30-14:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է […]
19:24 20.08.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]
19:22 20.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Ամուլսարի վերաբերյալ արված հայտարարություններից երկուսին: «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ […]
19:08 20.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի 13ա, 13բ, Նարեկացու փողոցի 3ա, 3բ, 4ա, 4բ, 4վ բազմաբնակարան շենքերի, Ադամյան փողոցի, Նարեկացու փողոցի 3-րդ, 4-րդ փակուղիների առանձնատների, օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 20.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ, Լուսակերտ, Սարատակ, […]
19:03 20.08.2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» […]
18:27 20.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Ժամը 18:00-ի […]
18:23 20.08.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:
18:07 20.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՆԱ-ն կազմել է 6.8 տոկոս: «Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ. առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը: https://www.facebook.com/avinyan89/posts/10218800954884888
18:03 20.08.2019
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե Երևանում 71 հարկանի երկնաքեր է կառուցվելու: «Ցանկություն, ոչ թե փաստ Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան […]
17:59 20.08.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների […]
17:51 20.08.2019
Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի՝ հայուհու հետ ամուսնությանը: «Բարի գալուստ մեր հայկական կլան: The Rock-ն արդեն պատվավոր հայ է»,- գրել է Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Երեկ հայտնել էինք Դուեյն Ջոնսոնի և ամերիկահայ երգչուհի Լորեն Խաշիանի ամուսնության մասին: Ամուսնական լուսանկարներն ավելի վաղ հենց Դուեյն Ջոնսոնն էր հրապարակել Instagram-ի իր էջում: […]
17:43 20.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև առկա է արդյունավետ համագործակցություն, և կառավարությունը հետաքրքրված է դրա զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում […]
17:17 20.08.2019
«Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»,- կառավարության տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։ Բացի դրանից, հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի […]
16:53 20.08.2019
«Ամբողջ ազգ ու ժողովուրդ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով թավշյա հեղափոխության մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նրան հիշեցրին՝ ասում էր, որ գեներալներին պախարակում են, գո՞հ է այս իշխանություններից: «Բայց էսի խի իշխանություններն են անո՞ւմ: Նիկոլը բանուգործ չունի, իմ վրեն ա բաներ տալի […]
16:50 20.08.2019
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստման շրջանակում, մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին:
16:50 20.08.2019
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից, օգոստոսի 18-ին, 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ, աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և […]
16:40 20.08.2019
Օգոստոսի 18-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել է գրություն: Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ շրջայց կատարելիս Շատին համայնքում հաշվառված Շատիվանք հուշարձանի տարածքում հայտնվել են թարմ փոսեր: Մանրամասները՝ տեսանյութում:
16:35 20.08.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ: «Այսօր պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալում էի։ Բոլոր այն ծնողներին, ում որդիներն այս պահին իրենց բուժումն են ստանում հոսպիտալում, պիտի ասեմ, որ հանգիստ լինեն. պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, հոգատար […]