16:32 20.08.2019
«Էնի չի փախել, գնացել ու չի եկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ Հայաստանից «փախչելու մասին» տեղեկություններին: Գեներալին հարց ուղղեցին՝ արդյոք դա փախո՞ւստ չէ, ճի՞շտ է այդ պահվածքը, նրան հիշեցրին նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ երկրից բացակայելը, Սարոյանը պատասխանեց. «Մարդիկ իրենց ճիշտն […]
16:20 20.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել: Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին […]
16:10 20.08.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ոստիկանական որոշ գործողությունների հետ կապված: «Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: 2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ […]
16:08 20.08.2019
«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:
16:00 20.08.2019
Շիրակի մարզի Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնաս պատճառել: Դեմքի, գլխի, ծոծրակին հասցված վնասվածքներով Գևորգ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հոսպիտալացումից հետո առաջին բանը, որ արել են բժիշկները, եղել է փայտացման և կատաղության դեմ ներարկումը: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական […]
15:46 20.08.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն ասուլիս է հրավիրել և լրագրողներին ընդունել իր տանը: Լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են նաև, թե որտեղի՞ց այս տունը Սեյրան Սարոյանին, եթե միշտ պետական պաշտոններում է եղել կամ պատգամավոր: Հարցին գեներալն այսպես է արձագանքել. «Էսի հորս տունն ա, հորս: Իմ հերը երբեք […]
15:30 20.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ 83-ամյա ռեժիսորի առողջական վիճակը բավարար է: Չնայած դրան` նա առաջիկա օրերին պետք է այցելի հիվանդանոց և հատուկ պրոցեդուրաներ անցնի: Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոցից տուն է տարել որդին: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ջիգարխանյանին վերջին սերնդի բարդ կարդիոկարգավորիչ է տեղադրվել:
15:23 20.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը և ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում տնտեսությունը զարգանա ոչ թե բնության հաշվին, այլ բնության շնորհիվ, բայց․․․ Դեռևս 1 տարի 2 ամիս առաջ խնդրի լուծման վերաբերյալ Նիկոլ […]
15:21 20.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Հիշեցնենք, որ կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և […]
15:11 20.08.2019
Դեռևս ապրիլի 15-ի կառավարության նիստից հետո էր Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են, բացառությամբ Հայոց պատմության դասագրքի: Ըստ նախարարի՝ գրքի բովանդակությունը դեռ քննարկվում է: Պատմության դասագրքերի խնդրին այսօր անդրադարձել են ոլորտի մասնագետները: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարարը հստակեցրել է, որ 9-րդ դասարանցիների դասագրքում եղել է […]
15:11 20.08.2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
15:08 20.08.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող […]
15:03 20.08.2019
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրենց ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց, օրինակ՝ հետաքրքիր է ծրագրերից մեկը, որի մատուցման ձևի մասին պատմել է վարչապետը: «Գաղափարը հետևյալն է․ պատկերացրեք մի դպրոց, պահակախմբով դպրոց է մտնում շարասյուն, ակնհայտ է, որ կարևոր բան է տեղի ունենում դպրոցում, իջնում է թիկնազորը, տարածքն ուսումնասիրում են, […]
15:00 20.08.2019
Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:
14:55 20.08.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին առաջարկեց, որ հաջորդ հանդիպմանը քննարկեն գիտության ու հուշարձանների խնդիրները: Վարչապետն ասաց, որ իր համար կարևոր է այս նախարարությունը: «Ինձ համար սա ՀՀ բովանդակության նախարարությունն է, ռազմավարական նշանակություն ունի, ինչքան էլ ասեք, որ միացումը բարդություն ունի, ես կարծում եմ, որ դիպուկ բան է, մեր տրամաբանության մեջ […]
14:52 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց դպրոցների ընդունելության նոր համակարգի առավելությունները, նշեց, որ ծնողը շփում չի ունենում դպրոցում, մտնում է, գրանցվում է 15 օրվա ընթացքում, երեխայի ընդունելության ժամանակ դպրոցի հետ առնչություն չի ունենում: Բացատրեց, որ տեղերը սահմանվել են լիցենզիայով: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարզեցված է, […]
14:44 20.08.2019
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում դիմել է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից: «Բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ […]
14:37 20.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 16:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել: Քարահունջ գյուղում խոզերի անկումը […]
14:36 20.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն […]
14:29 20.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով հանքարդյունաբերության շուրջ ծավալվող քննարկումներին: Ըստ նրա` հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց: «Իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման […]
14:16 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է՝ գեներալներին վարկաբեկում են: «Ո՞ւմ են գովում, ա´յ ցավդ տանեմ: Ես իմ տուն նստած, եկել եմ, սուտի գրում են՝ գեներալը ճողոպրեց, հետո փոխում են, չէ՞, ամեն մեկը իր վերնագիրը՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Հա, սենսացիա է, լավ եք անում, […]
14:14 20.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:07 20.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:40-ին, ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող «Բոինգ 738» օդանավը […]
13:52 20.08.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին` ժամը 05։30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ: Պարզվել է, որ նրանց վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, […]
13:48 20.08.2019
«Էսի օջախ ա, չէ՞, տուն ա, իմ թոռները, երեխեքս, մերս: Ո՞վ ա տեսել, որ մարդու օջախի մեջ ռազբորկեք լինեն: Իրանք օջախ չունեն, տուն չունեն: Իմ տունը ռազբորկի դաշտ ա՞, ի՞նչ ա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով իր մասին լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակմանը, նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հիշեցրեց՝ բուժման նպատակով […]
13:44 20.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 22:50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին […]
13:41 20.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար: Խոսել են նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին. «Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով […]
13:28 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց՝ լրատվամիջոցները չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նա նշեց՝ լրատվամիջոցներից մեկն էլ իր մասին էր գրել: «Սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տունը, պառկացրին գետին»,- դժգոհեց նա: Լրագրողները փորձեցին ճշտել՝ իրականում եղե՞լ է նման բան: «Տո չէ, ա՛յ ցավդ տանեմ: Մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի […]