09:12 20.08.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում անցկացվելիք Տեղեկտվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը: Այս մարդկանց հրավերքների համար անհրաժեշտ ծախսերը իրենց վրա են վերցրել հովանավորները: Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ միայն Բարաք Օբամային որևէ միջոցառման հրավիրելն արժե 450-800 հազար դոլար»:
08:37 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 […]
00:15 20.08.2019
Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն […]
23:50 19.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:35 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ հայտնելով, որ 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 19.08.2019
Սույն թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 21։04-ի սահմաններում, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։
22:47 19.08.2019
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական […]
22:27 19.08.2019
Այսօր՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, […]
22:16 19.08.2019
Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն […]
21:12 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, […]
21:08 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է խորհրդակցության սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես […]
20:59 19.08.2019
Օգոստոսի 19-ին` ժամը 07:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
20:45 19.08.2019
Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։ Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։ Անհավատալի է, որ մենք կկառավարենք […]
19:44 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]
19:39 19.08.2019
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները օգոստոսի 17-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ Ոսկեվանի բնակիչ մի թոշակառու մայիսին իրենց գերեզմանատան տարածքում ապօրինի հատել է տարբեր չափերի չորս սոճի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
19:33 19.08.2019
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Նշենք, որ մինչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել հայ զինծառայողին:
19:29 19.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խնդրելով գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների, հայտնում է hetq.am-ը: «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին […]
19:23 19.08.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն […]
19:08 19.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23։30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը: Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի […]
19:03 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղըզստանի Հանրապետության 1 […]
19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
18:52 19.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների […]
18:30 19.08.2019
ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման էին ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին: Ոստիկանությունում բերման են ենթարկել 6 մարդու` 1 կնոջ և 5 տղամարդու: Նրանցից մեկի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, նրան տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: «Առանձնազրույց եմ ունեցել բոլոր բերման ենթարկվածների […]
18:12 19.08.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]
18:00 19.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ու նկատել, որ հաճախակի դարձած գործնական աշխատանքային հանդիպումները վկայում են նախարարության և հիմնադրամի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։ Տանյա Ռադոչայը փոխնախարարին է ներկայացրել հիմնադրամի կողմից […]
17:43 19.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել դիպլոմների տրամադրման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա: Ի պատասխան բուհերից մեկից ստացված բողոքի, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրում շրջանավարտների ավարտական դիպլոմները, հարկ ենք համարում պարզաբանել, որ ավարտական քննություններում դրական գնահատական ստացած ուսանողներին պետական նմուշի դիպլոմներ հանձնում են բուհերը, այլ ոչ թե […]
17:30 19.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու […]