TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շիրակի մարզային քննչական վարչության պետը հանդիպել է Անիի ղեկավարի հրաժարականը պահանջողների հետ

12:44 19.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը Մարալիկ քաղաքի հրապարակում հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Շիրակի մարզի Անի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 179-րդ հոդվածի 3-րդ […]

̰
Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ

12:30 19.08.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը: 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու և վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին: Նախնական […]

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

12:10 19.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 736 դեպք, որից 494-ը՝ արտակարգ

12:09 19.08.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 12-18-ը գրանցվել է 736 դեպք, որից 494-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 414 հրդեհի ահազանգ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 13-ում […]

̰
Վարչապետի խոսնակը հանդիպեց Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին

12:03 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցել է Ամուլսարի հանքը չշահագործելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիներին: Վերջիններս Կարապետյանին փոխանցեցին իրենց դժգոհությունը, որ ոստիկանները պահանջում են՝ ակցիա անել դիմացի մայթին: SHANTNEWS.am-ը Կարապետյանից հետաքրքրվեց՝ քանի՞ բնապահպան է մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող խորհրդակցությանը: «Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են […]

̰
Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

11:50 19.08.2019

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել` հայտնելով, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: «ՀՀ ԶՈւ-երն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և, ինչպես միշտ, գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։  

̰
Բագրատաշենում հայտնաբերված Վրաստանի քաղաքացին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:49 19.08.2019

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 47-ամյա Սուրեն Տ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ք.Կամենսկի-Շախտինսկի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ

11:40 19.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը: Նա նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին հաջողություններ է մաղթել, իսկ Աֆղանստանի ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

̰
Հարկերից խուսափում, թմրամիջոցի հայտնաբերում, ծեծ. բացահայտվել է հանցագործության 115 դեպք

11:21 19.08.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 14, խարդախության 8, սպանության սպառնալիքի 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման, […]

̰
Արմավիրի մարզում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

11:14 19.08.2019

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի […]

̰
Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան

11:03 19.08.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը: «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- գրել է նա:

̰
Հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

10:48 19.08.2019

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում  առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]

̰
Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

10:31 19.08.2019

Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են: «Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն:

̰
Արմավիրի մարզում միմյանց են բախվել Opel-ն ու «ԳԱԶել»-ը․ կան տուժածներ

10:15 19.08.2019

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ըստ Shamshyan-ի՝ ժամը 15:30-ի սահմաններում Մուսալեռ գյուղի Թեքեյան փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 32-ամյա Վահագն Հ.-ի վարած ГАЗель մակնիշի 35 GO 069 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Opel մակնիշի 35 ZV 203 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Մուսալեռ գյուղի բնակիչներ, 27-ամյա Սարգիս […]

̰
«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

10:12 19.08.2019

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]

̰
«Լիդիան»-ը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները

10:10 19.08.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ը  հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ […]

̰
Ջերմուկցիները շուտով կհասնեն Երևան

10:07 19.08.2019

Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով երթից տեսանյութեր։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: […]

̰
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում․ Սուրենյան

09:57 19.08.2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որԱրարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ «Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,- գրել է նա։

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ

09:53 19.08.2019

Օգոստոսի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի  Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 1.5 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 5000 քմ, Այնթապ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:41 19.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տները, Նորք թաղ.՝ Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 203, 222, 235, 293 սեփական տները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության […]

̰
Սիսիանում 36 ժամ ջուր չի լինի

09:29 19.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին` ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 20-ը` ժամը 22։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գետափ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հավելյալ 2.1 միլիարդ դրամ կտրամադրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ վարչապետ

09:18 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2386862041634177?__xts__[0]=68.ARBUkBYCCgiRyhlhMnv8i-O_ucalRcI2wxhm8ZHFdv2L-_NTVWHi-UE1f-ObW37NzEs_KOz8_tVVYMUDhWyGHgQLWBsyc1MmE6mxezYzC9vGHT-x2roaCKjx81IpdC-yeds64svbnSBq6phcHh6Dm_lOv_2yalwLfuwqVB-e2Ub0pPSSWnulmPKveWSavcWS9yi3WR1C7i5j6Y7DmbRXtRIFTluuCaUyy6seX8tyl5FBCnrx40xiGBGa5wvSvB2ltVoTKUe_2ADTZOa2eKU-TsAwtVBUq1FSZwFA_dI_MC6eYUVeJffDH99OSbM3pOCR59iSQxyPr9jSSdKbnu_ddF8n&__tn__=-R

̰
Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է ծառին

08:51 19.08.2019

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտայում՝ «Պոնչիկանոցի» դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մեքենան լրջորեն վնասվել է։ Ինչպես ավելի ուշ հայտնել է SHAMSHYAN.com- ը , վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն […]

̰
Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու

00:05 19.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 19-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Օգոստոսի 19-ին՝ ժամը 14:00-ից 16:00-ն, Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի […]

̰
Հրդեհ Ողջաբերդ գյուղի հարակից տարածքում. hրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել

00:00 19.08.2019

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]

̰
Հրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած

23:42 18.08.2019

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա): Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին: Մինչ փրկարարների […]

̰
Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում հրդեհ է բռնկվել

23:09 18.08.2019

Օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանանդ-Խոդալուր գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և կուտակած անասնակեր՝ մոտ 950 հակ:

̰
Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

22:45 18.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորաքրոջ և մորաքրոջ, տիկնոջ և դստեր հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ հորաքույրի և մորաքույրի հետ»։

̰
Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է․ Արմեն Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

22:16 18.08.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ասում են՝ ընտանիքը բնության հրաշքներից մեկն է»։

̰
Աշնանային նորաձևության 10 թրենդ

20:59 18.08.2019

Նորաձության միջազգային ցուցադրությունները, որպես կանոն, պաթետիկ են, շքեղ։ Ներկայացված մոդելները մեծամասամբ անօգտագործելի են առօրյա կյանքում: Պատճառն այն է, որ այդ ցուցադրությունները պարզապես շոու են, իսկ ներկայացած հագուստները՝  արվեստի գործեր: Սակայն դրանց դետալներից կարելի է հասկանալ, թե ինչն առաջիկայում կլինի նորաձև: Պարզապես պետք է կարողանալ  «կարդալ» այդ մեսիջները: Եվ այսպես՝ եկեք «շրջենք» ֆրանսիական նորաձևության պոդիումով և […]

̰
BACK_TO_TOP