TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ամուլսարի հարցով եզրակացությանս վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

17:00 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը:

̰
ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

16:51 19.08.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, պարզելու քաղաքացու առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում […]

̰
Ինչքա՞ն է Հայաստանը պարտք ՌԴ-ին և ինչի՞ համար

16:40 19.08.2019

Ռուսական РБК բիզնես հրատարակչությունը հրապարակել է ՌԴ-ին պետական պարտք ունեցող երկրների ցանկը: Այդ ցանկում Հայաստանը երրորդն է: Պարտքի վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, Հայաստանի՝ ՌԴ-ին ունեցած պարտքը կազմում է 300 միլիոն դոլար: Նշվում է նաև, որ այդ պարտքը գոյացել է ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ զենքի գնման, ինչպես նաև ԱԷԿ-ի շահագործման համար տրամադրված […]

̰
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար. Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

16:27 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ավարտվեց: Վարչապետը, հանդիպման սրահից դուրս գալով, լրագրողներին տեսնելով՝ միայն նշեց. «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար»: Որևէ հարցի Փաշինյանը չպատասխանեց:

̰
Փաշինյանի հանդիպումն «Իմ քայլը» խմբակցության հետ ավարտվեց

16:24 19.08.2019

Նախնական տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ավարտվեց: Ակնկալվում է, որ վարչապետը կիջնի և կպատասխանի լրագրողների հարցերին: Հիշեցնենք` կառավարության ղեկավարը խորհրդարանական իշխանական խմբակցության հետ հանդիպում էր՝ քննարկելու Ամուլսարի հարցը:

̰
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է

16:00 19.08.2019

Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է, երբ արժանին է մատուցվում այն մարդկանց, ովքեր ձեռք են մեկնում աշխարհի տարբեր վայրերում ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներին՝ վտանգելով իրենց սեփական կյանքը: Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: «2019թ. Մարդասիրության համաշխարհային օրը նվիրվում է կին-մարդասերներին և աշխարհն ավելի լավը դարձնելուն ուղղված նրանց անխոնջ ջանքերին: Այս տարվա իրազեկման արշավի նպատակն է արժանի […]

̰
Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

15:58 19.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել […]

̰
Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին

15:54 19.08.2019

Քանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին: «Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ […]

̰
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի 3 օձ

15:51 19.08.2019

Օգոստոսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես` Երևան քաղաքում և Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են գյուրզա տեսակի 3 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ

15:43 19.08.2019

Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները: Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: Դրա մասին […]

̰
Սիլիկյան թաղամասում և Աջափնյակում մի շարք գողություններ կատարած անձը բերման է ենթարկվել

15:38 19.08.2019

Օգոստոսի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Հալաբյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ բերման ենթարկվածը հուլիս-օգոստոս ամիսներին Սիլիկյան թաղամասի խանութներից մեկից գողություններ է կատարել: Պարզվել է նաև, որ նա Աջափնյակում կատարել է մի շարք այլ գողություններ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

̰
ԱԺ այգու դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներից 5-ին բերման են ենթարկել

15:31 19.08.2019

Ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներից 5-ը բերման են ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Նա թվարկեց բերման ենթարկվածների անունները: Նրանք են՝ Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Միքայել Մարգարյան, Անի Հակոբջանյան: Շահնազարյանն ասաց՝ բերման է ենթարկվել նաև մի տղա, ում անունն իրեն հայտնի չէ, և ում մասին տեղյակ է, որ իրեն շատ […]

̰
Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը. Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետին

15:25 19.08.2019

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո պարոն վարչապետ Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ […]

̰
ԱԺ դարպասները փակվել են ցուցարարների առաջ, որովհետև ռուպրով ու պլակատներով են. պատգամավորի օգնականի գրառումը

15:25 19.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանի օգնական Անուշիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «ԱԺ այգու դարպասները փակվել են ցուցարարների առաջ, որովհետև ռուպրով ու պլակատներով են»: «Եթե ԱԺ այգի ցանկանան մտնել առանց դրանց, ոչ ոք չի խոչընդոտի»,- գրել է պատգամավորի օգնականը: Ավելի վաղ հայտնել էինք` ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:  

̰
Դուք պատեհապաշտությամբ եք զբաղվում. ակտիվիստը՝ Անի Սամսոնյանին

15:22 19.08.2019

ԱԺ այգու առջև՝ ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներին միացավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Վերջինս տեղում քննադատությունների արժանացավ: Ակտիվիստները նրան մեղադրեցին ավելի վաղ այս պայքարին չմիանալու մեջ: «Դուք պատեհապաշտությամբ եք զբաղվում, ինչո՞ւ սպասեցիք՝ մենք Ջերմուկից գանք, հասնենք, նոր խոսեցիք»,- ասաց ակտիվիստը:

̰
Լարված վիճակ ԱԺ այգու դիմաց

15:08 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այժմ ԱԺ այգու դիմաց են, նրանք փորձում են մուտք գործել այգի: Ոստիկանները նախազգուշացնում են, որ նրանց հավաքն արտոնված չէ, որ խախտվում է «Հավաքների ազատության մասին» օրենքը: Քաղաքացիներին նախազգուշացրեցին՝ ոստիկանությունը կարող է ուժի դիմել: Ոստիկաններին չենթարկվող քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել: Այժմ ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:

̰
Երևանում արտաքին լուսավորության համակարգերը կփոխարինվեն LED լուսարձակներով

14:54 19.08.2019

Մայրաքաղաքում արտաքին լուսավորության համակարգում սպասվում են զգալի փոփոխություններ: Երևանի Դավթաշեն և Նուբարաշեն համայնքներն այս տարի ամբողջությամբ կլուսավորվեն LED լուսարձակներով: 220 մլն դրամի դիմաց ձեռք են բերվելու լուսատուները, սակայն քաղաքային բյուջեից հատկացվել է 110 մլն դրամ, մնացած մասը 5 տարիների ընթացքում վճարվելու է խնայողության հաշվին: Լուսատուների փոփոխությամբ տարեկան 45 մլն դրամի խնայողություն կլինի, մինչև 60 տոկոսով […]

̰
Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը. Կարապետյան

14:45 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

14:38 19.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը փակ է, մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Նախնական տվյալներով՝ հանդիպումն Ամուլսարի թեմայով է:

̰
Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10։00-13։00-ն ընկած հատվածում

14:33 19.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]

̰
Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան

14:21 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Նովոսիբիրսկում տեղի ունեցած վթարից

14:00 19.08.2019

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի (ծնված՝ 1958թ.)։ Վթարի հետևանքով տուժած ուղևորների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայազգիներ չկան։ «Honda» մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:  

̰
Վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է. բնապահպանները որոշել են շարունակել պայքարը

13:59 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնապահպանների ու ջերմուկցիների հետ ավարտվեց: Քննարկումների առանցքում Ամուլսարի հանքի շահագործման հարցն էր: Բնապահպաններին հանդիպումը կարծես թե չի գոհացրել: Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը հանդիպման դահլիճը լքել էր կեսից, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»: Ակտիվիստներից Անի Խաչատրյանն էլ, դահլիճից դուրս գալով, հայտարարեց, որ պայքարը […]

̰
Ամուլսարի պայքարը շարունակվում է. ակտիվիստը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

13:52 19.08.2019

Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գո՞հ է հանդիպումից: Խաչատրյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի ուզում տալ, ապա հավելեց. «Ուզում եմ ասել, որ Ամուլսարի պայքարը շարունակվում է, Ամուլսարը սար է մնալու: Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի […]

̰
«Թղթե երազանք»-ը՝ «Շանթ»-ի եթերում սեպտեմբերի 2-ից. ֆիլմի ստեղծման պատմությունն ու նկարահանումների ընթացքը

13:40 19.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]

̰
Եթե գոռալով ա, ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում

13:25 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև լարվածություն առաջացավ: Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը ոստիկաններից պահանջում էր թույլ տալ, որ դիմացի մայթին հավաքված ջերմուկցիները միանան իրենց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եկել է՝ ժողովրդի կողքին կանգնելու: Նա նշեց՝  ծրագիրն առնվազն թերի է, հետևաբար՝ եթե խնդիրները, բացերը լուծված […]

̰
Էլեկտրական լարերի կարճ միացում ԱԻՆ վարչական շենքի տանիքում

13:23 19.08.2019

Օգոստոսի 19-ին` ժամը 10:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ԱԻՆ վարչական շենքի տանիքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է ժամը 10:57-ին: Տուժածներ չկան:

̰
Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր. ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

13:10 19.08.2019

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

13:05 19.08.2019

Օգոստոսի 15-ին՝ ժամը 3-6-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: […]

̰
Վարչապետի ու բնապահպանների հանդիպումը կտևի 2 ժամ

12:56 19.08.2019

Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բնապահպանների ու հարակից տարածքների բնակիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ենթադրվում է, որ հանդիպումը 2 ժամ կտևի: Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ի առջևում հավաքված են բնապահպաններ, ակտիվիստներ, ովքեր իրենց դժգոհությունն ու մտահոգություններն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:

̰
BACK_TO_TOP