13:15 18.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի թիթեղը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկի տանիքի թիթեղը (մոտ 15 […]
12:34 18.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 20:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 26 հասցեում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է տան հյուրասենյակի գրապահարանը` գրքերով և 1 փայտե պատուհան: Նուշիկ Ա.-ը […]
12:00 18.08.2019
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանն իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: […]
11:45 18.08.2019
Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը։ Այսպիսի պահանջ է հրապարակել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում։ Նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով […]
10:56 18.08.2019
Օգոստոսի 18-ին` ժամը 01:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
10:42 18.08.2019
Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված հնագույն տոնը, Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդը։ Այսօր տոնի առթիվ եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, […]
10:25 18.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է […]
10:10 18.08.2019
Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ և 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 700 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Ավան վարչական շրջանում՝ […]
23:59 17.08.2019
Արդեն երրորդ տարին է` Աշոցքի և Ամասիայի լեռնային ու դժվարանցանելի տեղանքներում անցկացվում է ավտոարշավ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է։ «Ավտոարշավները դարձել են սիրված զբաղմունք երիտասարդների համար, գալիս ենք, որ մեր հանգստությունը վայելենք, տեսնենք ու կարոտներս առնենք ինչ-որ առումով մեր հայրենի եզերքից, մեր տարածաշրջանից, որն իր ուրույն ու բացառիկ գեղեցկությունն […]
23:38 17.08.2019
Կա՞ն արդյոք քաղաքական բանտարկյալներ Հայաստանում, ո՞րտեղ է սահմանը քաղբանտարկյալի և սովորական քրեական հանցագործի միջև, հարցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է, որ սահմաններ կդրվեն, եթե մենք գանք իրավական հարթություն: «Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք քննվում են, դրանցով անցնող նախորդ իշխանության ներկայացուցիչները, որպեսզի ապագա քաղաքական գործունեություն իրականացնելու համար մաքրեն իրենց […]
23:18 17.08.2019
Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի` իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման […]
23:11 17.08.2019
«Երազանքի» այս ծառը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան վրա է գտնվում: 2197 մ բարձրություն ունեցող Ճգնավոր լեռան վրա աճած ու կանաչած երևի միակ ծառն է, որ ամեն օր հանգրվան է դառնում լեռան գագաթին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը բարձրացող հավատացյալների համար: Մի քանի տասնյակ տարվա կյանք ունեցող այս ծառի ճյուղերը ճկվել են հավատացյալների անձնական իրերի […]
23:02 17.08.2019
Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է: «Հորիզոնի» տաղավարում այսօր այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան Թեհմինե Ենոքյանը: Նա պնդում է, որ հանք տանող ճանապարհները տևական ժամանակ է փակել են ոչ թե բնապահպանները, այլ տեղացիները, ու դա արել են կենսական նշանակություն ունեցող ջրերի աղտոտումից, փոշու ամպեր տեսնելուց հետո: Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 17.08.2019
Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։ Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։ Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․ «Շնորհակալություն հրշեջներին […]
22:27 17.08.2019
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։ Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից […]
22:13 17.08.2019
Համահյակկան 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համահյակկան 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ: Ահա և ավարտվեցին համահայկական 7-րդ խաղերը, որ վերջին 14 օրվա ընթացքում, բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեց բոլորիս: Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք միասին […]
22:03 17.08.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
21:39 17.08.2019
«Ինչպես մի անգամ մեր Գլխավոր շտաբի պետն էր ասել, մեր սահմանը կենդանի օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, կարող են լինել նաև տարբեր դեպքեր: Ադրբեջանն իրեն հարիր դրսևորման ձևերով մշտապես փորձում է լարել իրավիճակը սահմանին, լինում են կրակոցներ ու, ցավոք, վիրավորներ ու զոհեր ենք ունենում, և այդ լարված վիճակը կարող է տևել ընդամենը մեկ […]
21:22 17.08.2019
Մայրաքաղաքի Ազատության հրապարակում այս պահին ընթանում է համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ համահայկական խաղերի մեկնարկը տրվել էր օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 12 օր տևած խաղերին մասնակցել են 35 երկրի 161 քաղաքի պատվիրակություններ։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել […]
21:08 17.08.2019
Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա […]
20:51 17.08.2019
Օգոստոսի 17-ին՝ ժամը 14:37-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային […]
20:39 17.08.2019
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ժամանակավորապես դադարել են բողոքի ցույցերը, բայց ոչ բնապահպանների արշավը: Կարճատև դադարը պայմանավորված է վարչապետի հետ հանդիպման սպասելիքներով: Իսկ մինչ այդ կողմերը հայտարարություններ ու կարծիքներ են հնչեցնում, փաստարկներ ու հակափաստարկներ ներկայացնում համացանցում: Հայկական բնապահպանական ճակատը՝ մի կողմից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ մյուս կողմից, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին փորձում են իրենց […]
20:28 17.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։ Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական […]
19:51 17.08.2019
«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց, որ […]
19:44 17.08.2019
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 16-ին մի կին կամավոր հանձնել է «ՌԴԳ» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ: Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը ժամը 8-ի սահմաններում իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն: Նշանակվել […]
19:11 17.08.2019
Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում, որտեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր։ Այն թվագրվում է վաղ բրոնզե դարին։ Հնավայրը բացահայտում է շուրջ 3000 տարվա վաղեմության սովորույթներն ու ծեսերը, ինչպես նաև ռազմական գործի հմտությունները, որոնք ունեցել են տեղանքի բնակիչները։ Սրանով էլ պայմանավորված է բնակավայրերի ամրաշինական կառուցվածքը։ Հազարամյակներ […]
18:44 17.08.2019
«Միջազգային փորձ կա, որ զարգացած երկրներն ունեն հատուկ սարքեր, որոնք ձայնային ազդանշանների միջոցով վանում են տարածքից թռչուններին»,- «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի արտակարգ վայրէջքին անդրադառնալով` «Հորիզոնի» տաղավարում ասել է Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով` թռչուններ կան, որ մինչև 3000 մ բարձրության վրա են լինում, դրա համար միայն ինքնաթիռի վերելքի ժամանակ չէ, որ պետք […]
18:30 17.08.2019
«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ […]