TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժն ու մատուռ տանող բարդ ճանապարհը

14:25 16.08.2019

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, […]

̰
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

14:11 16.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում  ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, […]

̰
Հրդեհ Նուբարաշեն փողոցում

14:00 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ննջասենյակի անկողինը (մասամբ) և փոքր պահարանը, իսկ պատերը՝ ջերմահարվել:  

̰
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

13:45 16.08.2019

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել: Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ […]

̰
Հրշեջները շարունակում են հերթապահել «Արևիկ» ազգային պարկում

13:32 16.08.2019

«Արևիկ» ազգային պարկում հրշեջները շարունակում են հերթապահել և անվտանգության նկատառումներից ելնելով` վերացնել հրդեհների հավական օջախները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ-ից: «Արմատների մեջ կայծեր են մնում, և հավանականություն կա, որ դրանք քամու պատճառով դուրս են գալիս և տարածքում հրդեհավտանգ իրավիճակ ստեղծում: Դրա համար մերոնք այնտեղ անվտանգության նկատառումներով հերթապահում են, որ հանկարծ քամին այս […]

̰
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայողին. նա դժգոհություններ չի ունեցել

12:53 16.08.2019

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններս հաղորդում են, թե հայ զինծառայողը պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհություններ չի ունեցել: Արայիկ Ղազարյանը թարգմանչի օգնությամբ հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից: […]

̰
ՄԻՊ-ը Մոսկվայում քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայրենակիցներին հուզող խնդիրները

12:43 16.08.2019

Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով […]

̰
Վանաձորի ոստիկանները բերման են ենթարկել համայնքային ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացու 

12:32 16.08.2019

Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն: Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու […]

̰
Ծովակում ակցիա իրականացնող քաղաքացիները բացել են ճանապարհը, սպասում են հուզող հարցերի պատասխաններին

12:26 16.08.2019

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը նշեց, որ պատճառն իրենց համագյուղացու ձերբակալությունն է: «Ազգային պարկի հետ կապված ինչ-որ խնդիր է: Ճանապարհը փակել էին, պահանջում էին ղեկավարությանը: Այս պահին ճանապարհը բացել են՝ ակնկալիքով, որ կհանդիպեն, իրենց հուզող հարցերին պատասխան կտան»,- ասաց նա: Գյուղապետը հայտնեց, որ իր՝ […]

̰
Ամբողջ գետը վերցվել է խողովակի մեջ. ահազանգ

12:23 16.08.2019

«Լիճք/Մեղրի» ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Մեղրի գետն ամբողջությամբ վերցվել է խողովակի մեջ. «ՀԷԿ է կառուցված, որի համար գետի ջուրը վերցնում են ու խողովակներով հասցնում ՀԷԿ: Թողունակություն բացարձակ չկա, ամբողջ գետը վերցվել է խողովակների մեջ»,- հայտնում է տեսանյութը հրապարակողը՝ իրավասու գերատեսչություններին կոչ անելով արձագանքել: Ըստ նրա՝ Մեղրին չորային է, գետի բացակայությունը լուրջ խնդիրներ կարող է […]

̰
ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «Մեթամֆետամին», «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը

12:23 16.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության […]

̰
«Կեչառիս» վանական համալիրի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել

11:59 16.08.2019

Օգոստոսի 16-ին` ժամը 10:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Ահաբեկչության և սպանության համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում

11:49 16.08.2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին՝ ժամը 21։50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար:

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանի հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

11:38 16.08.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը:

̰
Յոթ հոդվածով մեղադրվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվել է Այգեստանում

11:34 16.08.2019

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ին` ժամը 20:38-ին, Երևանի Այգեստան 9-րդ փողոցից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության Փենջամբի նահանգի իրավապահ մարմինների կողմից քրեական օրենսգրքի յոթ հոդվածների մեղադրանքներով հետախուզման մեջ գտնող Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի: Խափանման միջոցը՝ կալանք։

̰
Երևանում բերման է ենթարկվել 13 քաղաքացի. «Կանեփ-կակաչ 2019»

11:31 16.08.2019

«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին` ժամը 23:30-ին, Երկաթուղայինների փողոցի մի հասցեից ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 13 քաղաքացու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու ատրճանակ՝ պահունակներով, […]

̰
Բագրավան գյուղում մոտ 900 հակ անասնակեր է այրվել

11:17 16.08.2019

Օգոստոսի 15-ին` ժամը 13:40-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են անասնակեր (մոտ 900 հակ) և ծղոտ (մոտ 400 հակ):

̰
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի

11:01 16.08.2019

«Զվարթնոց» օդանավակայանը ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի: «Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է»,- հայտնում է օդանավակայանը:

̰
Արագ սննդի կետում բռնկված հրդեհը ոչնչացրել է գույքն ու վճարային տերմինալը. կա տուժած

10:59 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել՝ 08:51-ին։ Այրվել են արագ […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ

10:52 16.08.2019

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական […]

̰
Մասիսում «ԳԱԶել»-ն ընկել է ջրանցքը

10:50 16.08.2019

Օգոստոսի 16-ին` ժամը 01:40-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

̰
Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են, ընդ որում՝ մարզերի, ոչ թե Երևանի հաշվին. Փաշինյան

10:42 16.08.2019

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, […]

̰
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». Սուրենյան

10:27 16.08.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»»։ Ավելի վաղ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը՝ հավելելով, որ ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև […]

̰
Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինի

10:16 16.08.2019

Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10։00-16։00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։

̰
Նոր Արեշում KIA մակնիշի ավտոմեքենա է այրվել

10:04 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 04:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:49 16.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տները, Գ.Հովսեփյան փողոցի սեփական տները, թիվ 61 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի այգեգործական զանգված 1, 2, 3, 4 հասցեները, 11:00-15:00 Ռոստովյան փ. 19, 21, 25, 27 […]

̰
Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

09:37 16.08.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 13։00-ն, կդադարեցվի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 176, 178, 180, 187  բազմաբնակարան շենքերի, Ձկնորսների փողոցի առանձնատների, լճի ափամերձ գոտում գտնվող «Մարիա Ռեզորթ», «Օրսետտո» հանգստյան գոտիներից մինչև «Հարսնաքար» հանգստյան գոտի տեղակայված հանրային կազմակերպությունների, Սևանի շաքարի գործարանի, «Անդրանիկ Վահագն» և […]

̰
Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա. Բաբկեն Թունյան

09:12 16.08.2019

Որոշ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա, չհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշ մարդիկ էդպես […]

̰
Շոգը սաստկանում է․ սպասվում է վերջին օրերի ամենաբարձր ջերմաստիճանը

09:00 16.08.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը սպասվում է +40 աստիճան տաքություն։

̰
Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կա 10-ից ավելի բերման ենթարկված

08:52 16.08.2019

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու […]

̰
BACK_TO_TOP