TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար

20:50 16.08.2019

Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]

̰
Ամուլսարի հանքը կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ. թեժ բանավեճ SHANTNEWS.am-ի եթերում

20:24 16.08.2019

Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը: Քննչական կոմիտեն երկու օր առաջ ասուլիսում հրապարակեց համալիր փորձաքննության արդյունքները, բնապահպանները դրանց շուրջ վերապահումներ ունեն: Թեմայի շուրջ SHANTNEWS-ի տաղավարում բանավիճել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն ու բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը:

̰
Սա պետք է դառնա ծաղկուն և խնամված վայր. Աննա Հակոբյանը Դիլիջանի կոմպոզիտորների տանն էր

20:10 16.08.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին հայտնում […]

̰
Այցելուների առջև իր դռներն է բացել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

19:41 16.08.2019

ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով արվեստասերներին սպասող անակնկալի մասին: «Իրենց դռներն են բացել Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարանը և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, իսկ Կարմիր բլուրն այցելուներին շուտով նորովի կդիմավորի»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։

̰
Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը

19:35 16.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Բրեստ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը: Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի […]

̰
Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է

19:06 16.08.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի […]

̰
Մենք չենք ուզում Ղարսեր կորցնել. ջերմուկցիներն Ամուլսարի հարցով սպասում են վարչապետի որոշմանը

18:54 16.08.2019

Ամուլսարի շահագործման դեմ հանրահավաքն ավարտվեց: Ջերմուկում ընթացող այս հանրահավաքի մասնակիցները նշում էին՝ երկիրն ընդերքի հաշվին չէ, որ պետք է հարստանա, դա նույնն է: «Մենք չենք ուզում այսօր Ղարսեր կորցնել, մի Ղարս էլ Ամուլսարն է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը: Ջերմուկցիները հիշեցրին՝ ինչ նպատակ ուներ այս հանրահավաքը: Նրանց խոսքերով՝ խելամիտ հայությունը հավաքվել էր՝ վերահաստատելու իր դիրքորոշումը Ամուլսարի […]

̰
Ուրուգվայի ԱԳ նախարարն այցելել է Մատենադարան

18:20 16.08.2019

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից, տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովան զրուցել են […]

̰
Հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

18:19 16.08.2019

Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով: «Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր […]

̰
Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ

18:16 16.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ […]

̰
«Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ

18:00 16.08.2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությանը և ներկայացրել իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ընկերության դիրքորոշումը՝ ստորև. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը փորձաքննության եզրակացության վերաբերյալ

̰
ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

17:55 16.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում: «Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիդեռլանդների արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ

17:52 16.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին:

̰
Վերականգնվում է Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ-անոց ճանապարհը

17:21 16.08.2019

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 – Մեծ Պարնի – Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի և մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի և ելքերի […]

̰
Հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը ՌԴ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

17:17 16.08.2019

Մոսկվայի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի արդյունաբերական միության» տնօրեն Օլեգ Մկրտչյանի դեմ: Դատարանը Մկրտչյանին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախություն կատարելու համար և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման: Նրա դեմ սահմանվել է նաև 900 հազար ռուբլի տուգանք: Նշվում է, որ դատավարությունն անցկացվել է փակ դռների հետևում, և Օլեգ Մկրտչյանն իրեն մեղավոր չի […]

̰
Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն

16:51 16.08.2019

Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը: Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր […]

̰
Ինչո՞ւ Քոչարյանի գործը չի մակագրվում դատավորներին. պարզաբանում է Փոլադյանը

16:50 16.08.2019

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու մինչ օրս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը չի մակագրվել առաջին ատյանի դատարանում: «Դատական օրենսգրքի համաձայն` դատական համակարգչային ծրագիրը բաշխում է գործերը: Այս պահին առաջին ատյանի դատարանում առկա չէ Քոչարյանի գործը, որպեսզի մակագրվի: Այո՛, դատավորի լիազորությունները կասեցվել են և […]

̰
Տատյանա Վալովայային ԵՏՀ-ում կփոխարինի Սերգեյ Գլազևը

16:45 16.08.2019

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գլազևի թեկնածությունը հաստատել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, այժմ թեկնածությունը պիտի հաստատեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստ, որի ժամանակ […]

̰
Բուժքույրերի աշխատասենյակում կատարված գողությունը բացահայտվեց

16:40 16.08.2019

Օգոստոսի 15-ին՝ ժամը 10։05-ին, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի բուժքույր և հայտնել, որ պոլիկլինիկայում իր պայուսակից գումար են գողացել, և առաջին դեպքը չէ: Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժքույրերի ընդհանուր աշխատասենյակում դրված պայուսակից փողը գողացել է 22-ամյա մեկ այլ բուժքույր: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նախապատրաստվում […]

̰
Դատավորների այսօրվա ժողովը չկայացավ

16:30 16.08.2019

Այսօր՝ օգոստոսի 16-ին, նախատեսված դատավորների արտահերթ ժողովը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկայացել էր 79 դատավոր: «Նախագահողը հայտնել է ներկայացած դատավորների թիվը: Նախապես տվյալներ են հավաքագրվել դատավորների վերաբերյալ. նրանցիցի 96-ն այսօր բացակայում են՝ արձակուրդում են, մնացածները դատարաններում ունեն հերթապահություններ, չեն կարող փակել ու գալ, իսկ մյուսներն այստեղ ներկա են»,- պարզաբանել է դատական դեպարտամենտի ղեկավար […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ

16:06 16.08.2019

2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: 2019 թվականի օգոստոսի 14-ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․ […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին

16:01 16.08.2019

Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով […]

̰
Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

15:58 16.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, […]

̰
Անդրանիկ Մնացականյանը դեմ չէ դատավորների տարիքային շեմի իջեցմանը

15:52 16.08.2019

«Ես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել 25-ում: Դատավորների տարիքային շեմը իջեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և գտնում եմ, որ վերջնական արդյունքը, դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով, պետք է գնահատի ԲԴԽ-ն»,- օգոստոսի 16-ին` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց դատավորների ժողովին ներկայացած երիտասարդ դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, որով առաջարկվում է դատավորների […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն օգոստոսի 22-ին կմրցի «Դյուդելանժ»-ի հետ. տոմսերի արժեքը հայտնի է

15:43 16.08.2019

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Երևանում «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ: Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթ՝ կարժենա 500-2000 դրամ, տեղեկացնում է armsport.am-ը:  

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

15:37 16.08.2019

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի լուծել […]

̰
Եգիպտոսում հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ

15:21 16.08.2019

Եգիպտոսում ավելի քան 5000 հայերից կազմված համայնքի հանդեպ բացառիկ համակրանք ու բարեկամական տրամադրվածություն կա, և հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ: Ինչպես հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ներկայացրել են հայ համայնքի ներկայիս վիճակը: Զարեհ Սինանյանը […]

̰
Դիլիջանում ենք՝ այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը. Աննա Հակոբյան

15:00 16.08.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Դիլիջան կատարած այցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով հետևյալը. «Գտնվում ենք Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից: Մթնոլորտը հիասքանչ է»:

̰
Հարցը պիտի լուծվի տրամաբանության վրա, ոչ՝ էմոցիաների. պատգամավորն՝ Ամուլսարի հարցի մասին

14:55 16.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. սեպտեմբերի 15-ին հնչեցրած ելույթից մի հատված, որ վերաբերում է Ամուլսարին. «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ, ըստ էության, մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան […]

̰
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին

14:39 16.08.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Սույն քաղաքականության շրջանակում օգոստոսի 16-ին ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպումներ […]

̰
BACK_TO_TOP