TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ Մալաթիա-Սեբաստիայի մրգի շուկայում

08:44 16.08.2019

Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:10-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վարչապետը խորհրդականին ազատել է ներդրողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառո՞վ․ «Հրապարակ»

08:23 16.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա՝ ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ […]

̰
Էրեբունիում 12 ժամ ջուր չի լինի

23:13 15.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

̰
Տավուշի մարզում բախվել են УАЗ-ն ու Nissan-ը. Թաիլանդի քաղաքացին հոսպիտալացվել է

22:19 15.08.2019

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի 49-ամյա […]

̰ ̰
Հրազդանում մեքենան բախվել է երկաթյա էլեկտրասյանը, ապա՝ ծառին. կա տուժած

21:40 15.08.2019

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DC 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի […]

̰
Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղմամբ կստեղծի միասնական պետական համակարգ

20:54 15.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ասել է, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների […]

̰
Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ 2 սարք է հայտնաբերվել

20:39 15.08.2019

Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ սարք է նկատվել (2 հատ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Արկերը տեղափոխվել են […]

̰
Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին․ Փաշինյան

20:26 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ևս մեկ փոքր զորամաս անցել է սննդի նոր համակարգին։ «Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի: Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը», թողնել […]

̰
Այսօրվա կառավարությունը ճիշտ ուղղությամբ է աշխատում. անտառագետը` անտառների վերահսկողության մասին

19:58 15.08.2019

«Շանթ» ՀԸ «Հորիզոն» հաղորդման տաղավարում անտառագետ Վահե Մարտիրոսյանը խոսել է անտառների խնդիրներից, հրդեհներից, Իջևանի վերջին դեպքերից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

19:45 15.08.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

̰
Գյումրիի Գերցեն փողոցում շինաշխատանքները հասել են ասֆալտապատմանը

19:20 15.08.2019

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]

̰
Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան

19:05 15.08.2019

ՀՀ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ցմահ ազատազրկվածների խնդրին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողականում էի: Ինչպես միշտ, հանդիպում ու երկար զրույցներ դատապարտյալների և կալանավորների հետ: Ինչպես միշտ` բողոքներ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովից ու նոր ներմուծված բալային համակարգից, որը դեռ կքննակենք նոր նախարարի հետ: […]

̰
Կինը հանձնել է հանգուցյալ հորը պատկանած զինամթերքը

18:51 15.08.2019

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի Հրազդանի անդամների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 14-ին՝ ժամը 14։40-ին, բաժին է ներկայացել Հրազդան քաղաքի մի բնակչուհի և կամավոր հանձնել 89 փամփուշտ, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և չորս ամոնալ: Նա հայտնել է, որ զինամթերքը […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

18:49 15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

18:31 15.08.2019

Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում  են ՃՈ-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից […]

̰
Գողություն Հացիկ գյուղի կարտոֆիլի դաշտերում

18:21 15.08.2019

Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]

̰
ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա քրգործ է հարուցվել

18:13 15.08.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ: Քրեական գործն […]

̰
Նախագահը շնորհավորել է Կորեայի նախագահին

18:10 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

̰
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». մեկնարկում է զբոսաշրջային նոր արշավ

18:04 15.08.2019

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց է կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։ Երկու տասնյակից ավելի […]

̰
Վարչապետը մնացել է առանց գլխավոր խորհրդականների

17:51 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը: Ներկա դրությամբ՝ վարչապետը գլխավոր խորհրդական չունի: Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել 2018թ. հունիսի 8-ին: Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2018թ. հուլիսի 30-ին: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել է նաև վարչապետի […]

̰
Վլադիմիր Կարապետյանը տեղյակ չէ՝ ինչու են պաշտոնից ազատվել վարչապետի գլխավոր խորհրդականները

17:42 15.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի գլխավոր խորհրդականների՝ պաշտոնից ազատմանը, նշեց. «Չեմ կարողանում ճշտել: Երբ ճշտեմ՝ կխոսեմ ձեզ հետ»: Հարցին՝ տեղեկություններ ունի՞՝ վարչապետը դժգո՞հ էր նրանց աշխատանքից, Կարապետյանն ասաց. «Ես պատասխանեցի արդեն»:

̰
Մարությանն Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության համաձայնագրի կնքմանը վերաբերող հարցեր

17:40 15.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների մայրաքաղաքների միջև: Հայկ Մարությանի խոսքերով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։ Իր հերթին Ռոդոլֆո […]

̰
Տեղի է ունեցել Բանակային միջազգային խաղերի խորհրդի նիստը

17:30 15.08.2019

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի «Պատրիոտ» ավանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Բանակային միջազգային խաղերի ասոցիացիայի խորհրդի նիստ, որի շրջանակում քննարկվել են Բանակային միջազգային խաղերին վերաբերող մի շարք հարցեր, մասնակից պետությունների բարձրաստիճան սպաները հանդես են եկել ելույթներով: Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրում, որի շրջանակում ՀՀ ԶՈւ ՄՊՎ պետի տեղակալ, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրվել է «Մատուցած […]

̰
Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում

17:12 15.08.2019

Օգոստոսի 15-ին` ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկ. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

̰
«Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակում ոչնչացվել է 1482.5 կգ կանեփ

17:11 15.08.2019

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 14-15-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1482.5 կգ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 175 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 199 փամփուշտ, հրազեն, հրացան, 4 ամոնալ, նռնակ և նռնակի պայթուցիչ: Առգրավել է ատրճանակ՝ 8 փամփուշտով: […]

̰
Նախագահը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանը

17:00 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։ Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

̰
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահ  

16:44 15.08.2019

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen […]

̰
Նինոծմինդայի մերձակայքում ՀՀ քաղաքացու ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

16:38 15.08.2019

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն: Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: Վթարի վայրում աշխատում են Վրաստանի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին

16:32 15.08.2019

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է օգոստոսի 11-ին Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած անհիմն քննադատություններին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին ասել է. «ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկում բացված «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ճամբար, այցելել ազգային տաղավարներ, ինչպես նաև ծանոթացել ֆորումի մասնակիցների կամավորական ծրագրերին: Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական […]

̰
BACK_TO_TOP