13:30 17.08.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի կողմից կազմակերպվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին Գևորգ Գորգիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Իր էջում տեղադրված տեսանյութում Գորիգիսյանը պարզաբանում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը «Հանդիպումներ առանց փողկապի» հանդիպուների ժամանակ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում հանդիպել է տեղի բնակիչներին, ովքեր բողոքել են, որ […]
13:25 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցող գործարարներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ն հատուկ ծրագրեր, որոնց դիմելով՝ կարող են ոսկերչական գործունեությամբ զբաղվող կազմակերպության համար կադրեր ունենալ: «Եթե մենք կազմակերպենք՝ շատ թանկ է լինելու ազգաբնակչության համար: Պետական աջակցություն կարո՞ղ ենք ակնկալել, որ կադրեր պատրաստենք և դրա վրա ժամանակ ու ռեսուրսներ չծախսենք»,- հետաքրքրվեց նա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
12:44 17.08.2019
Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական […]
12:20 17.08.2019
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ […]
12:18 17.08.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Միհրան Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ Ռուսաստանի բացասական պատասխանի առնչությամբ: «Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու … Փաստորեն Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը […]
12:02 17.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 17-ին «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց՝ ներկայացվելու է Կոտայքի մարզի ողջ տնտեսական ներուժը: Նա ներկայացրեց չորս հիմնական ուղղություն, որ նախանշել են՝ որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգային ուղղություններ, դրանք են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունն ու տեխնիկական գյուղատնտեսությունը, ինչպես նաև տուրիզմն ու հյուրընկալությունը: Պետրոսյանն ասաց, որ մշակվող ադամանդի հումքը ներմուծվում […]
12:00 17.08.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն հանդիպեցին Հայաստանում Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսի, հաղորդակցության բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանի և ընդունելության բաժնի տնօրեն Ալինա Զոհրաբյանի հետ: Հանդիպման նպատակն է Սփյուռքում Հայաստանը ճանաչված ու նախընտրելի դարձնել նաև իր բարձրորակ կրթությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքում Հայաստանի կրթական հնարավորությունների մասին տեղեկացվածությանը, կրթության միջոցով […]
11:49 17.08.2019
«Պատահականությու՞ն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում»: Այս վերտառությամբ գրություն և քարտեզ է տեղադրվել «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում, որրտեղ բնապահպանները ուշադրություն են հրավիրում առկա փաստերի վրա: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Այս քարտեզն առկա է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Լիդիանի կազմած փաստաթղթերում, որտեղ պարզ երևում է, թե որ ուղղություններով են տեղափոխվելու ստորերկյա ջրերը։ Քարտեզի վրա կարմիր սլաքներով […]
11:46 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ Կոտայքի մարզն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: «Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ ուժի անբաժանելի մասը: Այս հանդիպումը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա […]
11:35 17.08.2019
Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:
11:34 17.08.2019
«Այս ֆորումի ընթացքում շուրջ 25 ներդրումային ծրագրեր են ներկայացվել ու հիմնականում 4 ոլորտային ուղղություններով՝ զբոսաշրջություն, ադամանդագործություն, ինտենսիվ այգեգործություն և տեխնոլոգիական գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ վերոնշյալ 25 ծրագրերն իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում և դրանց մի մասն արդեն մեկնարկել է, իսկ մյուս […]
11:20 17.08.2019
ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Կոնվենցիայի վերը նշված […]
11:18 17.08.2019
Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 […]
10:55 17.08.2019
Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը պատասխանել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները: Արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ: Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով […]
10:44 17.08.2019
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի […]
10:40 17.08.2019
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
10:23 17.08.2019
Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 13 անձինք: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի […]
10:14 17.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 17-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
09:55 17.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 07:12-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Պ., ծնված 1996 թ.) […]
09:29 17.08.2019
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն […]
09:02 17.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տները, Նորք թաղ.՝ Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 203, 222, 235, 293 սեփական տները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության […]
08:50 17.08.2019
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը: «Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար […]
08:39 17.08.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը՝ […]
23:54 16.08.2019
Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։ Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանում թվայնացվել է մոտ 270 հազար գրքույկ, տվյալները պահվում են էլեկտրոնային շտեմարանում, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից զերծ պահելու համար: Աշխատանքային գրքույկների թվայնացման պարտավորություն կրում են հիմնականում գործատուները: Սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին գործընթացի վերջնաժամկետ է տրվել մինչև դեկտեմբերի 31-ը: Սոցիալական ապահովության տարածքային […]
23:14 16.08.2019
Օգոստոսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը: […]
23:01 16.08.2019
Օգոստոսի 16-ին` ժամը 17:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է […]
22:26 16.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Սևանի «Բոհեմ» սրճարանից: Նա ունկնդրում է Գուրգեն Բաբայանի կատարումները։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ընտանիքով եղել է Սևանի «Բոհեմ» սրճարանում։ Նա գրել էր․ «Այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ: Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, […]
22:22 16.08.2019
Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվել է ավանդական դարձած գեղեցկության մրցույթը: 13 աղջիկներ պայքարում էին գեղեցկուհու տիտղոսի համար: Ժյուրին գնահատել է ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքը, այլև գիտելիքները: Մրցույթում հաղթող է ճանաչվել 25-ամյա Աննա Թունյանը, որ ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը: Երկրորդ հորիզոնականում կրկին Ռոստովից ժամանած Արմինե Գալստյանն է, իսկ երրորդը՝ Անգելինա Մանասյանը Արցախից:
20:53 16.08.2019
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներ, որպես այդպիսին, գոյություն չունեն, և առանձին փողոցներում ասֆալտապատման ժամկետներն ուղղակիորեն առնչվում են քաղաքի օրվա և Անկախության տոնի անցկացման հետ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է դեռևս առկա թերություններից ու աշխատանքների ընթացքից: Օրեր առաջ քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել «Կումայրի» պատմական միջուկի 3 փողոցներում: Պարզել […]