16:30 15.08.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են քոչարի պարում Ալպյան լեռներում (Շվեյցարիա): Տեսանյութը` Asekose.am-ի:
16:29 15.08.2019
Օգոստոսի 12-14-ն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, հնարավոր վտանգներից խուսափելու համար, փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում: Մասնավորապես՝ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ, Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ: Քարաթափման աշխատանքներին ներգրավվել է ԱԻ ՓԾ մարզային […]
15:37 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
15:22 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի:
15:18 15.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում […]
15:05 15.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա վերանայման» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ, Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման […]
14:53 15.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, […]
14:43 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Ղարիբյանն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
14:41 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 09։00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնահոսում է: Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: […]
14:34 15.08.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է «քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում»։ Իր գրառմամբ պատգամավորն ակնկալում է նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ […]
14:30 15.08.2019
Բնապահպան Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ: «Այս պահին «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ։ Նկարներում, որոնք տրամադրել է ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, պատկերված է ջրացողիչ ուսապարկերի օգնությամբ հրդեհի շիջման պահը։ Գիհիների արմատային հատվածի կրակը մարվում է նաև ավազով, հողով։ […]
14:20 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 10:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիք և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը: Փրկարարները խանութի տանիքից (մոտ […]
14:04 15.08.2019
Երեկ` օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Աշոտ Կարապետյանն իր կողմից […]
14:00 15.08.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ամառային լուսանկար է տեղադրել: Ծաղկավոր զգեստով Զոհրաբյանը իր շան հետ զբոսնում է Սարյան փողոցում: «Մարսը Երևանում հատկապես սիրում է Սարյան փողոցը»,- գրել է պատգամավորը: https://www.facebook.com/photo.php?fbid=505068856980177&set=a.102014030618997&type=3&theater
13:50 15.08.2019
Ի՞նչ նպատակով են սահմանադրական փոփոխությունները: Կառավարության նիստից հետո այս հարցը տվեցին լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: «Պետք է ապահովենք, օրինակ, որ ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք: Այսինքն՝ այսօրվա կարգավորումներով դա հնարավոր չէ: Առաջիկայում կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ սահմանված կլինի, թե որ հարցերին պետք է անդրադառնամ»,- ասաց Բադասյանը: […]
13:42 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են: Նա տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է Հայոց պատմության դասագրքի բովանդակությունը: «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած բովանդակային հարցերի հետ կապված՝ […]
13:34 15.08.2019
Կառավարությունն այսօր 5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» ՓԲ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, կստեղծվի 50 նոր աշխատատեղ` միջինը 140 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ղեկավար անձնակազմի համար՝ միջինը 200 հազար դրամ միջին աշխատավարձով:
13:25 15.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից: Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցները, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին: Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը […]
13:21 15.08.2019
«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն […]
13:12 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին: Նա նշեց՝ յուրաքանչյուրը իր գործելաոճի հետ կապված՝ կգա եզրակացությունների ու այդ ուղղությամբ բարելավումներ կլինեն: Հարցին՝ հարի՞ր պահվածք էր, որ հրապարակվում էր փորձառու դասախոսի սնվելու կադրը, այն դեպքում, երբ վերջինս խոստովանել էր՝ օրվա ընթացքում չէր […]
13:10 15.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների […]
13:03 15.08.2019
Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:ադա «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել […]
12:56 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Սիսեռյանն իր հերթին նշեց, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են […]
12:43 15.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: Նախարարը նշել է, որ միջազգային չաափնիշներին համապատասխան նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից, անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրովող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ […]
12:30 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը: Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն: Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի […]
12:25 15.08.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական […]
12:17 15.08.2019
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի օրենսդրությունը, ենթաօրենսդրական դաշտը և հատկապես՝ ոլորտի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնող ինստիտուցիոնալ շրջանակը դեռևս այնքան բարելավվելու տեղ ունեն, որ ցանկացած նոր ընդերքօգտագործման իրավունք, կամ հանքի վերագործարկում, մեծ, շատ մեծ և անդառնալի ռիսկեր են պարունակում: Այս ամենին պետք է գումարել նաև […]
12:16 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիան: Բնապահպանները պնդում են, որ հետազոտության փորձագիտական եզրակացությունը լավ չի ներկայացվել և կառավարությունում էլ դա թերի է քննարկվել: «Քանի որ կառավարության նիստում շատ սխալ ու միակողմանի ներկայացվեց այս եզրակացությունները, մենք որոշեցինք ինքներս մտնել կառավարություն և ներկայացնել նրանց էդ փորձաքննության եզրակացությունը»,- այս մասին նշել է ակցիայի մասնակիցներից […]