12:13 15.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: «Նախագծերի փաթեթով ներկայացվում են նախագծերի հետևյալ փոփոխությունները. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն այսուհետ իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու […]
12:03 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին: Պարզվել […]
12:01 15.08.2019
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ. 1. հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման: 2. Փոփոխված կառուցվածքով փոփոխված […]
12:00 15.08.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Կազանում ձերբակալվել է քրեական աշխարհի հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանը, որը ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի անունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։ Համացանցում հրապարակվել են նրա ձերբակալության կադրերը:
11:56 15.08.2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ: Ըստ այդմ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման, քվեարկության կարգը չի կարող կիրառվել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ: […]
11:50 15.08.2019
ՀՀ քննչական կոմիտեում կայացել է կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության […]
11:45 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հրդեհների վիճակագրությանը: Նա հայտնեց, որ բուսածածկ տարածքների հրդեհներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են 83․9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն, առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարևոր է, այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: […]
11:32 15.08.2019
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,- ասաց Գրիգորյանը: Վարչապետ […]
11:29 15.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի մարման ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Նա տեղեկացրեց, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել: «Գիհիները տակից վառվում են, դա աննկատելի բան է, կրակն անընդհատ տակից անցնում է: Մի օջախն անցնում է, երկրորդն է առաջանում, Խոսրովում էլ է […]
11:26 15.08.2019
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը: «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը […]
11:19 15.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությանը: Նա զեկուցեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 142 տոննա բեռ: Ցոլակյանը նշեց, որ օգնությունն օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: Նախարարը հայտնեց՝ բեռն ուղարկվել է […]
11:06 15.08.2019
ՀՀ կառավարության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիայի մասնակիցները բերել են պաստառներ՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլ գրություններով: Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է, ապա ընդգծել են՝ կառավարության այսօրվա նիստը կարևոր է: Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական […]
11:04 15.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը […]
11:00 15.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են […]
10:55 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:47-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968 թ.) […]
10:16 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 02:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին: 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, […]
09:57 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3 տոկոսով: «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք»,- գրել է նա:
09:46 15.08.2019
Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և […]
09:40 15.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:36-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել՝ 19:14-ին: Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ:
09:29 15.08.2019
Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 3000 […]
09:17 15.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորքի 17փ. 132-169 սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի սեփական տները, Գ.Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն 2 հասցեն, Նուբարաշեն 2փ. 1-8 շենքերը, Նոր Խարբերդ գյուղի 2, 30, 31, […]
09:05 15.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը։ Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 10։00-22:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք և Կարմրավան գյուղերի, […]
08:53 15.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեև պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս: Նրանց թեժ աշուն է սպասվում. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն: Առանցքայիններից են «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ մինչև 2019 թ. վերջը […]
08:12 15.08.2019
Օգոստոսի 14-ին` ժամը 18:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել է մոտ 20 հա հնձած ցորենի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:
00:35 15.08.2019
Օգոստոսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զ․-ն է: Ոստիկաններն ու քննիչները […]
00:19 15.08.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը»։ Զբոսաշրջիկի խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է ժողովրդի կողմից։
00:04 15.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ։ Ամիսներ անց գյուղապետի ազգականներից կինը պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և, տեղյակ լինելով իր հիվանդության […]
23:00 14.08.2019
Արմեն Ջիգարխանյանը առողջական որևէ լուրջ խնդիր չունի ու հերթական ստուգումներն է անցնում: Այս մասին РИА Новсоти-ին հայտնել է 83-ամյա դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: «Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես առողջության պարբերական ստուգում է անցնում»,- ասել […]
22:47 14.08.2019
Մայրաքաղաքի կենտրոնում Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման տեղում, ի նշան բարեկամության, այսօր բացվել է Արգենտինայի Հանրապետության հրապարակը։ Այն զարդարում է Արգենտինայի ազգային հերոս գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին։ Բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպանը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, Հայաստանում արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ։ Մանրամասները՝ տեսանյութում։