16:00 14.08.2019
Օգոստոսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սիսիանում մեղր են գողացել և սև գույնի մեքենայով հեռացել: Ոստիկանության Սիսիանի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն արձագանքելով ահազանգին՝ Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել են մեքենան: Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Գողացված մեղրի ապակե երկու տարաներից մեկը կոտրել է նրանց հետապնդած տուժողը, իսկ մյուս […]
15:57 14.08.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ․-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացրել է մարտական հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել […]
15:26 14.08.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) շների օգնությամբ այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտվել: ՊԵԿ շնագիտական կենտրոնում կան բոլոր պայմանները շների բուծման և շնավարժ-կինոլոգների ուսուցման գործընթացի […]
15:17 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման տեքստում։ Նշենք, որ Արսեն Այվազյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության […]
15:15 14.08.2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչը հերթական անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Այս անգամ լրագրողների հետ է հանդիպել Հայկ Ալումյանը: Նա նշել է, որ հունիսի 27-ին փաստաբանական խմբի կողմից միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մինչ օրս չի քննվել: Ալումյանի խոսքերով՝ դատարանը հետևյալ պատճառաբանությունն է տվել. Դավիթ Գրիգորյանը […]
15:05 14.08.2019
Օգոստոսի 12-ին Երևանում տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ […]
14:52 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ գլխի և մարմնի վրա առկա, ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող վնասվածքների մասին: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով […]
14:46 14.08.2019
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական կեղծ տեղեկատվությանը: «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, […]
14:40 14.08.2019
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման և […]
14:20 14.08.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ֆոտոշարք է հրապարակվել Վայոց ձորի մարզի Գոմք համայնքից: «Ձիարշավարան, ժամանակակից հյուրատներ, էկոլոգիապես մաքուր սնունդ և ջերմ մթնոլորտ. Վայոց ձորի Գոմք համայնքը՝ զբոսաշրջային նոր ուղղություն»:
14:10 14.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է իր ընկերներից մեկի հետ: «… թե ինչպես ենք Գուսան Սերգեյ Կարինյանի ներկայությամբ քավորիս հետ միասին փչացնում նրա ամենասիրված երգերից մեկը… Բարի հիշողությունների շարքից…»,- գրել է պատգամավորը:
14:06 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: 2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի […]
14:00 14.08.2019
«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույն մշակույթ ունեցող և համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք զբաղեցնող երկիր: Ի դեպ, ամսագրի օգոստոսյան համարը հայոց այբուբենի նկարը պատկերող շապիկով է։ Ի դեպ, Հայաստանի մասին պատմող հոդվածների հեղինակներն այս տարի այցելել էին Հայաստան: Նրանք մասնակցում էին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: «Հայաստանը […]
13:45 14.08.2019
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից որևէ ճնշում եղե՞լ է Արցախի հետ հարաբերությունների զարգացումը կանխելու համար: «Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, քանի որ աշխարհի ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշումներ գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որ […]
13:38 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 14-ին անդրադարձավ ԱՄՆ-ից Արցախին տրվող օգնության կրճատմանը, ինչպես նաև հայկական երկու ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը: Պատժամիջոցների մասին Մնացականյանը չխոսեց, նշեց՝ դեռ չի կարողանա պատասխանել հարցին, քանի որ ինքը չի ուսումնասիրել, գործընկերների հետ պետք է աշխատի, որ հստակ հասկանա: Արցախին տրվող օգնության կրճատման մասին նախարարը նշեց՝ սկզբունքորեն յուրաքանչյուր […]
13:23 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարարին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի լուսանկարները տարածելու փաստը: Մնացականյանն արձագանքեց, որ սա բավական զգայուն հարց է: «Այդ առումով Արցախի ԱԳՆ կողմից արվել է հայտարարություն, եթե հիշում եք՝ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ […]
13:15 14.08.2019
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջիկ, որը Բելգիայի թագավորության քաղաքացի է եղել: SHANTNEWS.am-ին բուժհաստատությունից տեղեկացրին, որ երեխայի մարմնի 5 տոկոսը եռման հեղուկից այրվածքներ է ստացել: Հայտնեցին, որ երեխան չի մնացել հիվանդանոցում, նրան վիրակապել են և ճանապարհել տուն: Հայտնի է, որ երեխան ու մայրը, մինչև երկրից […]
12:58 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», արդյո՞ք որևէ կերպ կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, Ադրբեջանում կարո՞ղ են փորձել ձևաչափի փոփոխություն անել: «Մենք արձագանքեցինք առաջինը: ՀՀ վարչապետը հստակ ձևակերպեց, որ այն, ինչ վերաբերում է ՀՀ դիրքորոշմանը, որևէ նոր բան չկա ավելացնելու: Ամենն ասվեց Ստեփանակերտում: Մեր հայտարարության մեջ ՀՀ ԱԳՆ կողմից նորից վերահաստատվեց այն, ինչն […]
12:50 14.08.2019
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային […]
12:45 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի […]
12:43 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նկատի ունենալով վարչապետի՝ սեպտեմբերին ԱՄՆ կայանալիք այցը, երկկողմ ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում ԱՄՆ-ում՝ ոչ միայն առաջին դեմքերի մակարդակով: Նախարարն առաջարկեց ուշադրություն դարձնել, թե այս շրջանում որքան ակտիվ է եղել երկխոսությունն ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև: «ԱՄՆ կառավարման համակարգը լավ հասկանում եք, գիտեք՝ այդ առումով այս տարվա ընթացքում սկզբունքորեն […]
12:38 14.08.2019
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ կապված: «Մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այս ուղղությամբ: Հանդիպում դեռ չկա: Բայց երկխոսության ուղղությունը դա է, որ հանդիպում […]
12:34 14.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին: Հիվանդանոց մեկնած իրավապահներին տուժողի հետ ցրուցել չհաջողվեց. վիրահատում էին: Անհրաժեշտ էր պարզել, թե Ադոնցի փողոցում ինչ էր կատարվել, ով էր դանակահարողը: […]
12:25 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ փուլում են ԼՂ հարցով բանակցությունները, արդյո՞ք նախատեսվում են նոր հանդիպումներ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ: «Կարծես բավական առիթ ունեցել ենք խոսելու բանակցությունների դինամիկայի մասին, վերջին հանիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին, դրանից առաջ՝ ապրիլին, մարտին, հունվարին: Այս դինամիկան պահպանվում է, նախատեսվում է սրա […]
12:19 14.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների`Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը: Ցուցմունք են տալիս վկաները: Իսկ դատարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անում ամբաստանյաների աջակիցնրը: Նրանք պահանջում են կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխել: Հիշեցնենք` նրանք մեղադրվում են […]
12:16 14.08.2019
Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ […]
12:08 14.08.2019
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան։ Նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։ […]
11:48 14.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց դիրքորոշումն Արցախում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ Մարուքյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ խժդժություններ, բռնություններ չլինեն, արդար, թափանցիկ քվեարկություն լինի, թեկնածուները հավասար հնարավորություններ ունենան և դրանք օգտագործելով՝ ներկայանան Արցախի քաղաքացիներին: «Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք: Ով լինի Արցախի Հանրապետության […]