22:06 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետևյալն էր. Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում և Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։ Ես ներողություն խնդրեցի սխալի […]
21:42 14.08.2019
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին այցելել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու «Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ Ջոզեֆ Ֆարժիերը: Վերջինս իր կատարումներով ուրախ տրամադրություն է ստեղծել այնտեղ: Երեխաներից մեկին էլ խոստացել է իր անձնական կիթառը նվիրել, երբ սովորի նվագել: Երաժիշտը բուժհաստատություն է այցելել «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։ […]
20:35 14.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչն արտացոլվում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնական շփումներում, այլև թե՛ հայ, թե՛ ուրուգվայցի ժողովուրդների շրջանում միմյանց և երկու […]
20:30 14.08.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները: Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել […]
20:15 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը: Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ […]
19:39 14.08.2019
Օգոստոսի 9-ին մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 21-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոմն Սուրեն իր գոմից գողացել է 400 հատ հավ՝ պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և Մալաթիայի վետերանների միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Սուրենի […]
19:38 14.08.2019
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
19:20 14.08.2019
Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]
19:05 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դստեր` Շուշանի հետ, անակնկալ բարձրացել է զբոսաշրջիկների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը: Վարչապետը զբոսաշրջիկների ուղեկցորդի համար նախատեսված բարձրախոսով սկսել է զբոսաշրջիկներին ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Փաշինյանը, հավանաբար, նախատեսում է զբոսաշրջիկների հետ շրջել քաղաքում և ներկայացնել քաղաքի պատմությունը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/485944615536070/?__xts__[0]=68.ARB2TZzYusQMbfGufUs1avaBOhCxVsz_TbORaPtyUivJXwqNFVYDolAIrDyW9rP4hamxFhmH_BvW9qAHtV6Fub5jPT7rn96IfYxsIEguteZGvGnC-jcElwQ1ioY7gQOQpzyUpjBVbrVUs16Z026uTfHyB3JglHiOSmNgUSSiQ5MvRKLNCjqff6dWtaS-gzyGqSOj4aUHaR8cn12q3B_IhGepMwB_4UhTD83uvk2vFm8GNO_MgqZKULVEfrooQAXSQyYP10mwSt6-opr8iRyaTPFZNGV_ats7d1BxZQNPxr9u0fmFZ3qjvW1UXxUuJbrbtIJcULFrF50yzK5BoPQxm7pN5m2_4vWqqxwFQh5RAYBnjlUcynmIOu10X7NQEVuwkHk5&__tn__=-R
18:58 14.08.2019
Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք: Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա […]
18:51 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի համալիր փորձաքննության վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախ` ներկայացրեց գործընթացի սկիզբն ու ընթացքը, տեղեկացրեց՝ փորձաքննության վերջնական տարբերակն այսօր արդեն հրապարակվել է: Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար, ապա մասնավորեցրեց՝ խոսքը […]
18:05 14.08.2019
Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել: «Արմենպրես»-ը վերլուծություն է հրապարակել, որով ներկայացնում է՝ ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել: […]
17:43 14.08.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բոուդա Վոսուղ Ահմադիին: Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը […]
17:28 14.08.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ, այսօր ցուցմունք է տվել 5 վկա: Վկաներից մեկը պատմել է, որ այրվող մեքենաների է ականատես եղել ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 28-ին կամ 29-ին: Վկան կոնկրետ չէր հիշում ամսաթիվը: Վկան չէր հիշում նաև, թե ովքեր են այրել դրանք, սակայն հիշում էր, որ […]
17:16 14.08.2019
Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության ոլորտում համագործակցության հեռանկարները:
17:15 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տարածել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ […]
17:10 14.08.2019
Հայաստանից Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումների մասին ամառային շրջանում հաճախ են հրապարակումներ լինում՝ հատկապես կապված մեծ թվով վթարների և տուժող ուղևորների շահերի պաշտպանության հետ: 2019-ի հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մի քանի ավտովթարներից հետո պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մինչև 9 տեղանոց մինիվենները չունեն ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվություն, ավելին՝ մեքենաները ՌԴ մուտք գործելիս չեն անցնում պարտադիր ապահովագրություն, ինչը […]
17:05 14.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 05.35-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում է, որ Մինսկի փողոցի իրենց բակում կայանված «Օպելի» դռան ապակին կոտրել ու բեռնախցիկից գողացել են գազի բալոնը: Ժամը 05.50-ին նույն փողոցի մեկ այլ բնակիչ հաղորդում է տվել, որ 1.5 ժամ առաջ բակում կայանված «Օպելի» դռան ապակին կոտրել ու փորձել են կատարել գողություն, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն […]
17:00 14.08.2019
2019թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանական գերատեսչությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Կողմերն […]
16:52 14.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկե շղթա, 100 հազար դրամանոց ոսկե խաչ և բանկային քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Արաբկիրի […]
16:41 14.08.2019
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած զրույցին: ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, […]
16:37 14.08.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ու մյուսների գործով այսօր դատարանը լսել է ևս 5 վկայի: Նրանք ցուցմունք են տվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների և ՊՊԾ գնդի տարածքում այրված մեքենաների վերաբերյալ: Նիստի վերջում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների դիմումն՝ ուղղված դատարանին: Խնդրվել […]
16:30 14.08.2019
Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի […]
16:19 14.08.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս լուրը և նշեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հաղորդել: Նշենք, որ երեկ՝ ժամը 23:50-ի սահմաններում, զինծառայողը Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել: Վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացրել է մարտական […]
16:17 14.08.2019
Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրիի շուկայի տարածքի մսի վաճառակետերում հերթական ստուգայցն է իրականացրել Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս անգամ Վայոց ձորի տեսչական մարմնի մասնագետներն էին գործուղվել Շիրակի մարզ: Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մի շարք խախտումներ էր հայտնաբերել Գյումրիի շուկայի մսի վաճառակետերում: Խախտումները վերաբերում էին առանց փորձաքննության և ոչ սառնարանային պայմաններում պահվող […]
16:12 14.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է «Rusarminfo»-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սիրտ-անոթային և երիկամային անբավարարության համատեքստում»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը ներկայումս հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
16:11 14.08.2019
Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում տեղեկացվում է. «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ […]