12:50 12.08.2019
ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր ատենախոսության տեսական հատվածում կան խնդիրներ, սակայն միաժամանակ նշել է, որ իր հետազոտությունները տեղ են գտել միջազգային ամսագրերում։ Նա ընդգծել է, որ իր ատենախոսության նկատմամբ «դիվերսիա» են իրականացրել։ Մանրամասները` տեսանյութում:
12:39 12.08.2019
Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել բնակիչներին, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճ: Վեճի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։ Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ […]
12:25 12.08.2019
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է, որ միջնորդությունը վերացված է համալսարանում, այլ կերպ ասած` ծանոթով կամ գումարով ուսանողն այլևս չի կարող գնահատական ստանալ։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում մի շարք ուսանողներ «կտրվել են» ու դադարեցրել ուսումը։ Մանրամասները` տեսանյութում:
12:24 12.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ. «Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների […]
12:17 12.08.2019
Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում: 2019 թվականի սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, ով կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:
12:13 12.08.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը գրանցվել է 826 դեպք, որից 562-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից: Ամփոփելով շաբաթը՝ ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների […]
12:10 12.08.2019
Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել: Արարատի մարզպետարանը հիշեցնում է՝ նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված […]
12:00 12.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 23:07-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին հարակից տարածքում այրվում է անտառ: Ինչպես հաղորդում են ԱԻՆ լրատվականից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 01:55-ին: Այրվել է մոտ […]
11:55 12.08.2019
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի […]
11:45 12.08.2019
Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա այցը կշարունակվի մինչև վաղը, ինչի մասին հայտնել է ռուսական կողմը։ Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ։ Դրանց մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Պատրուշևը Հայաստան է ժամանելու ՀՀ ԱԱԽ քարտուղար […]
11:41 12.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Աստվածընկալ եկեղեցի իր այցը: «Երկու օր առաջ սարերով արտաճանապարհային մի հետաքրքիր տրանսպորտով գնացինք Աստվածընկալ եկեղեցի, որտեղ աղոթեցինք մեր երկրի ու մեր ազգի նպատակների իրականացման համար: Իմ լավ ընկեր Արտյոմ Գեղամյանն ահա այսպիսի նկարահանում է արել եկեղեցուց սարեր բարձրանալիս»,- գրել է նա:
11:39 12.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նախարարությունից տեղեկացնում են, որ տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ […]
11:11 12.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ […]
11:04 12.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան: Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
10:48 12.08.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը շեշտել է երկու կազմակերպութիւնների կարևոր դերը հայ-ամերիկյան հարաբերություններում: Նա գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը […]
10:25 12.08.2019
Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հարգելի հետևորդներ, Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս […]
10:22 12.08.2019
Օգոստոսի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 58 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, 1 հա, 5000 քմ և 10 ծառ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, 1 հա, 300 […]
10:10 12.08.2019
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները: Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 […]
10:00 12.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով […]
09:27 12.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, […]
09:19 12.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 09։00-20։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 3, Սպանդարյան 2, Արսենյան 2, 4, 5, 31 համարների, Շահումյան և Աթարբեկյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:08 12.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19/1 շենքը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 20, 21, 22, 23 շենքերը, Նուբարաշեն 9 փողոցի վերջնամասի սեփական տները, […]
23:00 11.08.2019
Շիրակի մարզի գյուղական տասնյակ բնակավայրերում կառուցված հուշարձաններն ու հարակից տարածքները անխնամ վիճակում են: 1960-ականներին գյուղերում համատարած տեղադրվում էին Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշակոթողներ: Ժամանակի քարոզչությունն այդպես էր թելադրում: Ավելի քան կես դար առաջ կառուցված հուշարձանները վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մարզի մի քանի համայքներում վերականգնվում են, բարեկարգվում են նաև հարակից տարածքները: Մարմաշեն գյուղի պուրակի 3 հուշարձանները […]
22:39 11.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից: «Մեղրու տարածաշրջանում […]
22:21 11.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ ««Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը: Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ: Շուտով պատրաստ կլինի քոլեջի […]
22:13 11.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:40-ին, «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի սարերի շրջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «Оկոն» կոչվող հանդամասում գտել են մոլորված քաղաքացի Ա.Փ.-ին:
21:51 11.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ «Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն […]
21:43 11.08.2019
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցերից մեկը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության […]