21:30 11.08.2019
Վերլուծաբան, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» ՀԸ «Հորիզոն»-ի տաղավարում խոսել է Մերձավոր արևելքում ռուս-ամերիկյան մրցակցության ժամանակակից փուլի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր դուրս գալ Սիրիայից և Աֆղանստանից, սակայն գեներալները Թրամփին խորհուրդ տվեցին դեռևս սպասել և ասվեց այն, որ ամերիկյան զորքերը դեռևս Սիրայում են և դուրս չեն եկել: Միջազգայնագետի խոսքով՝ այս պահին Սիրիայում ներկայացված […]
20:29 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ոչ միայն մեծ թվով արագիլներ են բնակվում, այլև այլ թռչնատեսակներ: Այսօր SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է տներից մեկի բակում ծառի բարակ ճյուղից կախված ճոճահավի բույնը: Բուսական մանրաթելերով պարկաձև բույնը կախված էր բարակ ճյուղից ու թվում էր՝ ուր որ է՝ կպոկվի, սակայն արդեն մի քանի ամիս այն պահում է թռչուններին: Տանտիրուհին պատմեց, որ […]
19:51 11.08.2019
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ի ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել […]
19:01 11.08.2019
ՀՀ ԱԻՆ-ից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին […]
18:18 11.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության […]
17:35 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են […]
17:15 11.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 […]
17:00 11.08.2019
Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկայացնելու ազգային թիմերը ռազմական լեռնագնացների մասնագիտական «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային փուլի մրցումներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է այն առումով, որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում […]
16:56 11.08.2019
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա նշել է, որ ցանկացել է մեկնել Վանաձոր, սակայն տեսնելով Հայաստանի երրորդ քաղաք տանող հասարակական տրանսպորտի վիճակը, ապշել է և նախընտրել գնալ տաքսիով: Նա նշել է, որ այլ քաղաքներ գնալու համար նախկինում գործող «Կիլիկիա» ավտոկայանում ժամանակին եղել են կարգավարներ, դրամարկղ, մանկական սենյակ: […]
16:34 11.08.2019
Shamshyan-ի հաղորդմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր […]
15:38 11.08.2019
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ: Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ […]
15:20 11.08.2019
ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի […]
14:31 11.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում և պարբերաբար ուղիղ եթերներ մտնում: Այս պահին նա ուղիղ եթերում հանդիպում է ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռոք համերգ նվագող տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է. «Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ […]
14:02 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղի արագիլների մաքրման արդյունքներին, նշել, որ ամեն ինչ արվել է թռչունների բնականոն կյանքը վերականգնելու համար: «Բնապահպանները, պատկան մարմինները միահամուռ պայքարում են, որ աղտոտվածությունը մաքրեն, յուղային շերտը, որ թռչուններին վերադարձնեն վայրի բնություն: Միջոցներ էին ձեռնարկում, հետո, որ տեսանք հյուծված են, մասնագետների հետ բանակցելով, […]
13:45 11.08.2019
Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ […]
13:32 11.08.2019
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, ով այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողացնելու արարողությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների մասին: Հատկապես կարևորել է այն, որ քրեական վարույթ է իրականացվում: «Մենք կարողացանք հայտնաբերել հնարավոր աղտոտող կազմակերպությունը, արդեն սկսվել է քրեական վարույթ, մինչև վերջերս վարչական վարույթ էր: Քանի […]
13:13 11.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 09:30-ի դրությամբ […]
11:11 11.08.2019
Օգոստոսի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 300 քմ, 700 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 […]
10:55 11.08.2019
ԱԺ վերջին ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել և գրառում կատարել գրպանահատության թեմայով․ «Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչու՞: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա: Այս […]
10:14 11.08.2019
Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ և ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:13-ին: Այրվել է […]
09:36 11.08.2019
Օգոստոսի 11-ին`ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են […]
22:50 10.08.2019
Այս ամռանից զինծառայողների և հատկապես դիրքապահների աշխատավարձերը բարձրացվել են, բայց այնպիսի զորամասերում, ինչպիսիք տեղակայված են Արցախի հյուսիսային լեռնաանտառային հատվածներում, այդ գումարը ծախսելու քիչ հնարավորություն կա։ Արգիշտի Սարգսյանը, որ 18 տարվա ծառայողական փորձ ունի, ծիծաղով հիշում է, որ երբ նոր էր ծառայության անցել այդ վայրերում, զարմացել էր արտահայտությունից, թե «խանութը եկել է, գնանք առևտուր անենք»։ Ինչպես […]
22:28 10.08.2019
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կատարել հետևյալ գրառումը. «Մոսկվա, և սա իրականություն է …»:
22:07 10.08.2019
«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 9-ին մի թոշակառու կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ և նռնակ իր պայթուցիչով: Քաղաքացին հայտնել է, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը այն ձեռք էր բերել 1990թ. Արցախյան ազատամարտի ժամանակ: Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել, կնքվել […]
21:55 10.08.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներով է: Նա լուսանկարը մակագրել էր այդպես. «Вы не стойте слишком близко, Я боксёр, не только киска»: Ի դեպ, Զախարովայի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում: Բազմաթիվ օգտատերեր կիսվել են այդ նկարով: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա […]
21:50 10.08.2019
Արցախի հյուսիսային դիրքապահ զորամասերում ծառայությունը որոշակիորեն տարբերվում է լեռնաանտառային տեղանքի պատճառով։ Այստեղ կան և՛ ծառայողական, և´ կենցաղային բարդ պայմաններ։ Բայց փորձառու սպաների կարծիքով՝ երիտասարդ սպաները հենց այսպիսի զորամասերից պետք է սկսեն ծառայությունը։ Փոխգնդապետ Արգիշտի Սարգսյանը 18 տարվա ծառայողական փորձ ունի ու կարծում է, որ դիրքային բարդ պայմանների ծառայությունը կոփում է երիտասարդ սպաներին, դարձնում դիմացկուն ու […]
21:29 10.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ 2019թ. առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ: «Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ […]
21:07 10.08.2019
Օգոստոսի 10-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու շուն ընկել են Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շներին դուրս են բերել ջրանցքից: