20:30 10.08.2019
Արցախի հյուսիսարևելյան զորամասերի տարածքն ու պահած առաջնագիծը լեռնաանտառային են, ինչը որոշակիորեն դժվարացնում է ծառայության պայմանները։ Այդ տեղանքը ներկայացնելիս այդ ուղղության զորամասերի միավորման հրամանատարը համեմատության մեջ է դնում հարավային ուղղության առաջնագծի հետ։ Միավորման հրամանատար Կարեն Շաքարյանի խոսքով, սակայն, 2016 թվականի ապրիլից հետո այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որ ապահովվի զինծառայողների տեղաշարժի անվտանգությունը։ Խոսքը, մասնավորապես, աննկատ տեղաշարժերի մասին […]
20:14 10.08.2019
Օգոստոսի 10-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
20:11 10.08.2019
Արցախի առաջնագծում ծառայող սպաները օրերով ու շաբաթներով կարող են չտեսնել ընտանիքի անդամներին, եթե մարտական հերթապահության են լինում։ Ընտանիքները, սակայն, պատրաստ են այդ զրկանքներին։ Այս կարծիքին է փոխգնդապետ Արգիշտի Սարգսյանը, որ ղեկավարում է դիրքապահ գումարտակներից մեկը։ «Արդեն որ սպա ես, երեխաներ ես ունենում, քո ընտանիքը նույնպես որոշակի չափով ծառայության մեջ է։ Քո ընտրածն էլ, որ քեզ […]
19:50 10.08.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության […]
19:25 10.08.2019
Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կանտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
19:19 10.08.2019
Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ծննդատուն կառուցելու […]
19:12 10.08.2019
Երեկ Տավուշի մարզում ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Հայտնի է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար […]
19:10 10.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական […]
18:51 10.08.2019
«Տեղանքը անտառային է։ Հատկապես ձմեռը ճանապարհները դժվարանցանելի են լինում և՛ անձնակազմի, և՛ մեքենաների համար։ Իսկ ամառվա, աշնան եղանակներին դրախտավայր է»։ Իր ղեկավարած զորամասի ու դրա պահած առաջնագծի մասին այս կարծիքին է Արցախի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը։ Գնդապետի խոսքով՝ նորակոչիկները հաճախ դժկամությամբ են գալիս այդ զորամաս՝ դրա անվան հետ կապված պատմությունների պատճառով, բայց երբ […]
18:30 10.08.2019
Հայկական զինված ուժերի զինծառայողները Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան դիրքեր բարձրանալուց առաջ հենց զորամասի ուսումնական կետում ծանոթանում են դիրքային ծառայության հետ՝ այնպիսին, ինչպիսին այն կա։ Արցախի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Արմեն Գյոզալյանը վստահեցրեց, որ այդ կրակակետերը դրված են բոլոր դիրքերում։
18:24 10.08.2019
Օգոստոսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 32-ամյա մի բնակչի, որը 2015թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
18:14 10.08.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, այսօր տեղի է ունեցել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությունը: Գործարանի համասեփականատերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը Մարալիկում լրագրողների հարցերին է պատասխանել: Անդրադարձել է Գյումրիի «Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքներին: Հիշեցնենք` «Սաստեքս» ընկերության աշխատակիցները դժգոհում էին աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից, իսկ բողոքող շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատվել է: […]
17:49 10.08.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց, որ ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը և անօրինական կալանքին: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ մոտ ապագայում լուրեր կստացվեն ՄԻԵԴ-ից:
17:44 10.08.2019
Արցախի պաշտպանության բանակի դիրքերում կան և՛ ցերեկային, և՛ գիշերային օպտիկական սարքավորումներ՝ հակառակորդի տեղաշարժերը ֆիքսելու համար։ Այս մասին լրագրողների Արցախ այցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը։ «Ցերեկայինը շուրջ 30-40 կմ խորությամբ դիտարկում է հակառակորդի տարածքը»,- ասաց գնդապետը։ Ընդ որում՝ դիրքերի միջև տարածությունը թեև առաջնագծի այս հատվածում համեմատաբար մեծ է, բայց դիտարկման […]
17:13 10.08.2019
Oգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում, հայտնում է SHAMSHYAN-ը: Ժամը 01։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս […]
17:12 10.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են […]
17:09 10.08.2019
Արցախի պաշտպանության դանակում դիրքային ծառայության պատրաստություն անցնելիս ապագա դիրքապահները սովորում են ոչ միայն ավանդական զինատեսակներով մարտի, այլ անօդաչու թռչող սարքերի և այլ նոր տեխնիկայի դեմ պայքարի հմտություններ։ Այս մասին լրագրողների Արցախ այցի ժամանակ պատմեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատարը։ Հրամանատարը հենց ուսումնական կետում պատմեց, որ զինծառայողներին պատրաստում են իրական պայմաններին նմանեցված տարածքում և իրական […]
17:00 10.08.2019
Արցախի զորամասեր այցի ժամանակ լրագրողներին ներկայացրին նաև «Կորդ» ռուսական, խոշոր տրամաչափի գնդացիրը, որ վերջին տարիներին է համալրել հայկական բանակի սպառազինությունը։ Միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը հայտնեց, որ «Կորդից» գոհ են, բայց ունեն նաև այլ նոր զինատեսակներ։ Գնդապետի խոսքով՝ բոլոր զորամասերում կան անօդաչու թռչող սարքերի բոլոր տեսակներից։
16:45 10.08.2019
Այսօր` օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD, Toyota Corolla և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
16:43 10.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը […]
16:30 10.08.2019
Գնդապետ Արմեն Գյոզալյանի ղեկավարած զորամասը արցախյան այն զորամասն է, որի դիրքերի վրա իսրայելցի մասնագետները 2017 թվականին ուղարկել էին իրենց մահապարտ անօդաչու թռչող սարքը։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո միջազգային սկանդալ եղավ։ Իսկ հայկական կողմից 3 զինծառայող թեթև վիրավորվեց այդ հարձակման ժամանակ։ Գյոզալյանը, որ այն ժամանակից ղեկավարում է զորամասը, մանրամասնեց, թե ինչպես են հիմա պայքարում հակառակորդի […]
15:52 10.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամկետային զինծառայողների կյանքում փոփոխություն է տեղի ունեցել. «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա»:
15:41 10.08.2019
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։ Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։ «Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը […]
15:26 10.08.2019
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված արվեստագետ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է։ Վարպետը դարձավ 95 տարեկան: Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին, Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին եկել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է […]
14:48 10.08.2019
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն օրեր առաջ ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու համար, որ քաղաքապետարանն ուսումնասիրություններ է անցկացնում ապօրինի շինությունների ու հողազավթումների դեպքերը բացահայտելու, դրանք օրինականացնելու կամ տարածքները նախկին տեսքով համայնքին վերադարձնելու նպատակով։ Փոխքաղաքապետը հավաստիացնում էր, որ իրենց աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում թաղամասերում ու փորձում հայտնաբերել ինքնակամ շինություններն ու դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։ Լրագրողների […]
14:26 10.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Մարալիկում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բամբակամանվածքային գործարանի հետագա հնարավորություններին: «Այս ձեռնարկությունը թույլ է տալիս կամրջել երկու հնարավորությունները՝ մի մասով հումք ներկրելով ու մի մասով էլ թափոններն օգտագործելով՝ կպատրաստի այնպիսի թել, որ արդեն «Տավուշ տեքստիլը» ներկրելու փոխարեն կգնի ներսում, այսինքն՝ այդ տեսանկյունից արժեշղթան ամբողջանում է, ու որքան շղթայի խորությունը մեծանում է, […]
14:01 10.08.2019
Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հեռանալ, քաղաքացիներից մեկը նրան խնդրեց լուսանկարվել իր կնոջ հետ, ով Ռուսաստանից է ժամանել: Փաշինյանը սիրով համաձայնեց: Երբ համապատասխան կեցվածք էին ընդունել, և քաղաքացին պատրաստվում էր նկարել, վարչապետն ասաց. «Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի»: Նրա խոսքից հետո նկարողը ճիշտ դիրքից լուսանկարեց:
13:56 10.08.2019
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 4-10-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:47 10.08.2019
2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. […]