Աննան ասում է՝ Երևանի մեր տունը վաճառենք ու տուն գնենք Գյումրիում. վարչապետը հիացած է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Աննան ասում է՝ Երևանի մեր տունը վաճառենք ու տուն գնենք Գյումրիում. վարչապետը հիացած է

15:38 11.08.2019

Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝  Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ:

Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ խմելուց հետո, ապա գյումրեցիներին ջերմորեն բարևելուց ու փոխադարձ ողջույններ ստանալուց հետո վարչապետը  շրջայց է կատարել վերակառուցված Աբովյան ճեմափողոցում ու հիացել սև սրբատաշ քարերով  կառուցված շենքերի ճարտարապետությամբ:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Վարպետաց փողոցում գտնվող Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի թանգարաններ, ծանոթացել  հայտնի գյումրեցիների անձնական իրերին, հիացել հին Գյումրվա կենցաղի մաս կազմող կահկարասիով: Ավետիք Իսահակյանի  տուն թանգարանում Աննա Հակոբյանը նաև լուսանկարվել է վարպետի մոր՝ Սանամի  թանթանայով (հին Գյումրվա կանանց տարազի մաս կազմող գլխանոց):

Շրջելով քաղաքի պատմական միջուկում` vարչապետը  անընդհատ իր հիացմունքն է արտահայտել Գյումրիի հին ու սալապատ փողոցների, գեղեցիկ շինությունների մասին ու բոլորին կոչ արել գալ ու վայելել հին քաղաքակրթության օրրաններից մեկի միջավայրը.

«Այն, ինչ մենք այսօր Գյումրիում տեսնում ենք, աննկարագրելի է, տեսախցիկի միջոցով զգացողություններս ամբողջությամբ փոխանցել հնարավոր չէ: Գյումրին բացահայտում է ինձ համար, այստեղ այնքան բան կա տեսնելու, որի մասին մենք մինչ այս ոչինչ չգիտեինք: Եկեք Գյումրի, աննկարագրելի բաներ կարող եք այստեղ տեսնել»:

Իսկ Աննա Հակոբյանն էլ ուղիղ եթերում ասել է, որ ոտքով  քայլելուց չի հոգնել, պարզապես տեսածից կորցրել է խոսելու ունակությունը, հիացած է ու շփոթված.

«Այնքան բան  կա տեսնելու, ամեն ինչ այստեղ հետաքրքիր է, այն հնությունը, որը Գյումրիում պահպանված է, հիասքանչ է, իմ տատիկն էլ է Գյումրիից, և ես այստեղ ինձ շատ հարազատ բաներ եմ տեսնում ու զգում»:

Նիկոլ Փաշինյանը զբոսանքի ընթացքում այցելել է նաև պատմական միջուկում տեղակայված սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ: Քաղաքի հին ռեստորաններից մեկում վարչապետը  տեսախցիկով շրջել է նաև խոհանոցում, լուսանկարել Գյումրվա ավանդական ճաշատեսակ քյալլան, ապա շրջել է մոտակայքում գտնվող  կերամիկայի արվեստանոցում ու հիացել վերականգնված հայկական հախճապակիների եզակի նմուշներով:

Վարչապետը ճանաչողական շրջայցի ընթացքում զրուցել ու լուսանկարվել է անցորդների ու քաղաքում գտնվող զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով, զգացողություններվ, ապա այցելել է քաղաքի ամենահին Սուրբ Նշան եկեղեցի ու մասնակցել ժամերգությանը:

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եղել են նայև այն պատմական բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը, հիացել կամարաձև թռիչքներով կառուցված նկուղներով, մառաններով ու բակի բնակիչներին խորհուրդ տվել ունեցած ժառանգությունը ճիշտ օգտագործելով միջավայրը դարձնել գրավիչ ու նաև դրանով գումար աշխատել:

Փաշինյանը Ռուսաստանից ժամանած հայ ընտանիքի հետ զրույցում նաև նշել է, որ Աննա Հակոբյանն իրեն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում: Դա, ըստ վարչապետի,  կլինի ներդրում Գյումրիի զարգացման գործում և լավագույն օրինակը հայրենակիցների համար:

Վարչապետը եղել է նաև  քաղաքի պատմական միջուկում գտնվող հյուրատներում, շրջել հանգստի համար նախատեսված սենյակներով ու դրանց համար նախատեսված օրավարձերը հայտարարելով կոչ արել զբոսաշրջիկներին գալ և իրենց մատչելի հանգիստը վայելել Հայաստանի երկրորդ քաղաքում և օգտվել հին  Գյումրվա կոլորիտով ձևավորված  հյուրանոցային սենյակներից:

Վարչապետը եղել է նաև Գյումրիի ռոք դպրոցում, զրուցել երիտասարդների հետ, լսել նրանց կատարումները ու նշել, որ ուրախ է, երբ քաղաքի փողոցներում արդեն տեսնում է երկար մազերով ու շորտերով տղաների, ինչը տարիներ առաջ Գյումրիում տեսնել հնարավոր չէր:

Վարչապետը հայտարարել է,որ օգոստոսի 25-ին ներկա է գտնվելու «Գյումրվա օր» միջոցառմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

23:17 31.07.2025

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

23:08 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP