13:42 10.08.2019
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ: Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝ […]
13:36 10.08.2019
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական […]
13:25 10.08.2019
Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը: «Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, որոնք կսկսեն աշխատել ու հսկայական աշխատատեղեր կապահովի: Մեր հիմնական թիրախային […]
13:11 10.08.2019
«Հայաստան 2019: Ֆաբրիկայի բացում Մարալիկում: Հայաստանը պիտի դառնա արդյունաբերական երկիր»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապահովելով ուղիղ եթեր Մարալիկում այսօր բացվող բամբակամանվածքային գործարանից:
13:01 10.08.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է 106 տարեկան հայ տատիկը՝ զենքը ձեռքին: «Պետք չեն ինձ Ձեր Face Up-ներն ու մյուս հավելվածները, որոնց միջոցով կարելի է ծերանալ: Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչպիսի տեսք կունենամ: Ես հենց այսպիսին կլինեմ», — մեկնաբանել է նկարը Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի հետևորդներն […]
12:33 10.08.2019
«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Նա գործարանի ներդրողն է, նաև համասեփականատերերից մեկը: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Մուշի քաղաքապետն ըսած է, որ 120 հազար հոգի կապրի Մուշում, 60 հազարը հայ է, օր մը այս մեր հրաշալի երկիրը պիտի գան չէ՞, ուրեմն մենք տեղերու, շենքերու, գործատեղերու պետք ունինք, […]
12:28 10.08.2019
Օգոստոսի 9-ին` ժամը 11.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 10.50-ին, շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ […]
12:19 10.08.2019
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]
12:15 10.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մաքսանենգություն և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
12:12 10.08.2019
«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 9-ին Զ.Սմբատի փողոցի տներից մեկի դիմացի այգում հայտնաբերել են 48 հատ կանեփանման բույսեր: Տանտերը բերման է ենթարկվել: Հայտնաբերվածը առգրավվել է: Նշանակվել է դատանյութագիտական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
12:07 10.08.2019
Օգոստոսի 9-ին` ժամը 15.40-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու: Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով […]
11:17 10.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»:
10:25 10.08.2019
Սիրուշոն իր նոր՝«Summer Love: Vuy Aman» տեսահոլովակից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Ես հիշում եմ, թե մենք ինչպես սիրահարվեցինք»: Երգչուհին ավելացրել է 2001թ. հեշթեգը: Խոսքը երգչուհու և նրա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի սիրո պատմության մասին է: https://www.facebook.com/sirushomusic/posts/2402417439837998?__xts__[0]=68.ARB-LTA2uxMRoEjK0uuxbL5dwym1rj6e8XHbFpKJIPrc_izv69_fhxRCo-HPVRe9Pd8vMs_y3TGNKIBY_M82IhRwm5uEejyB-FRIdN4AkaFYWa4IXSjOR9RO0r6zCSLUwkIvtrCvttleUx6FGeaG9HapNmsPI8kmq6JhkkclG2XVGUcQJhRBbuEK9SVI9Vt1dFU-H1nEcU_XWuE4YGwK23v41Cx3oevXqF6dOKPOOf2e0YZRpcRIe99xlp0tWJ0zfbOoKsTe40DAvzpcnp79_m2cAkgWsBKUm-kXZ6aCqfSd3TkOPWDWr2BfpAguTKHcwVrwMN6GYyeTdzPoMk37UNFKZw&__tn__=-R
09:43 10.08.2019
Օգոստոսի 8-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան և Արարատի մարզի Մասիս քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:22 10.08.2019
Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, […]
08:46 10.08.2019
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան մուտք է գործել 1 միլիոն 679․284 հազար քաղաքի, Հայաստանից դուրս է եկել 1 միլիոն 681․618 քաղաքացի։ Ըստ այս ցուցանիշների՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 2․334 քաղաքացի։ 2018 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանը լքել է 6․110 քաղաքացի։
08:14 10.08.2019
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների […]
00:10 10.08.2019
Թբիլիսիում շարունակվում է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունինց տեղեկանում ենք, որ մեր ներկայացուցիչներից չորսը դուրս են եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կպայքարեն 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: […]
23:40 09.08.2019
Գյումրիում որոշ հանրային սպասարկման օբյեկտներ համարվում են ապօրինի ու ինքնակամ շինություններ, որոնք ոչ թե ապամոնտաժելու, այլ օրինականացնելու հարցում քաղաքապետարանը սեփականատերերի հետ համաձայնության չի գալիս: Այս մասին այսօր խոսել են քաղաքապետի տեղակալն ու իրավաբանական բաժնի պետը: Ըստ նրանց՝ սեփականատերերը շինություններն օրինականացնելու փոխարեն գերադասում են տույժ ու տուգանք վճարել: 10 տարի առաջ սկսած կառուցապատումները, առանց շինթույլտվությունների, շարունակում […]
23:31 09.08.2019
Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, […]
23:00 09.08.2019
Երևանի «Արարատը» հաջող է մեկնարկել Բարձրագույն խմբի առաջնությունում: Այս մասին գրում է Armsport-ը։ Սերգեյ Բոյկոյի թիմն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Շիրակի» հետ: Երևանյան թիմը հաջողության հասավ 2։1 հաշվով: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: Հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն: «Արարատը» կամային հատկանիշներ դրսևորեց ու բեկեց խաղի ընթացքը: Նախ, 57-րդ րոպեին Դեդեչկոն […]
22:51 09.08.2019
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծառ է տապալվել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառը տապալվել է գետնին՝ վնասելով այդ պահին անցնող «Սպայկա» ընկերության Volvo մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Դավթաշենի և Աջափնյակի կանաչապատման կազմակերպության աշխատողները էլեկտրական սղոցներով մասնատել են ծառը և հեռացրել […]
22:32 09.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իշխանություններին հորդորել է վերաբացել Որոտան-Արփա թունելը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես հայտնի է, (Գեղարքունիքի) մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, «մութ ու ցուրտ տարիներին» 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն […]
22:20 09.08.2019
3 տարի առաջ Արթիկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն: Հիշեցնենք, որ 2016-ին սելավաջրերը ողողեցին քաղաքի մի շարք թաղամասեր, իսկ պատճառն Արթիկի 2 հեղեղատարների խցանված վիճակն էր: Տարիների ընթացքում հեղեղատարներն են լցվել տուֆի՝ նախկինում գործող հանքերի արտադրական թափոնները, ինչի հետևանքով հուները փակվել են: Կառավարությունը 2016-ին 172 մլն դրամ էր հատկացրել մաքրման և պատնեշների […]
22:12 09.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: […]
21:55 09.08.2019
Հուլիսի 1-ին` ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ: Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի […]
21:46 09.08.2019
Օգոստոսի 8-ին` ժամը 08.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու օր առաջ Տիչինայի փողոցում գործող հյուրանոցում մի կնոջ ոսկյա շղթա են հափշտակել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ Սիլիկյան թաղամասի 35-ամյա մի տղամարդ, օգոստոսի 5-ի ժամը 16-ից մինչև ժամը 18-ը տուժողի հետ գտնվելով նշված հյուրանոցային համալիրի սենյակներից […]
21:34 09.08.2019
Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր այսօր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել: Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ […]
21:23 09.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում գտնվող «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի տարածքում՝ 4-րդ հարկում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]