23:40 09.08.2019
Գյումրիում որոշ հանրային սպասարկման օբյեկտներ համարվում են ապօրինի ու ինքնակամ շինություններ, որոնք ոչ թե ապամոնտաժելու, այլ օրինականացնելու հարցում քաղաքապետարանը սեփականատերերի հետ համաձայնության չի գալիս:
Այս մասին այսօր խոսել են քաղաքապետի տեղակալն ու իրավաբանական բաժնի պետը: Ըստ նրանց՝ սեփականատերերը շինություններն օրինականացնելու փոխարեն գերադասում են տույժ ու տուգանք վճարել: 10 տարի առաջ սկսած կառուցապատումները, առանց շինթույլտվությունների, շարունակում են նաև այսօր։
Նախ քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը որոշեց խոսել նախադեպային այն իրավիճակներից, որոնք քաղաքապետարանին հասցրել են դատարան: Խոսքն Աբովյան ճեմափողոցում գտնվող Անի ռեստորանի դռան մասին է:
Ռեստորանի և հարևանությամբ տեղակայված տիկնիկային թատրոնի մուտքը մեկն էր, իսկ մշակութային հաստատության ղեկավարությունն ու ռեստորանի սեփականատերը միևնույն դռնից օգտվել չէին ցանկանում, խանգարում էին իրար։ Որպես այլընտրանք՝ ռեստորանի սեփականատերը պատուհաններից մեկը վերածեց դռան: Քաղաքապետարանն էլ շինարարությունը որակեց անօրինական ու կիրառեց վարչական տույժ։
«Տուգանվել է 400 հազար, 2․5 միլիոն դրամ, իրենք խմիչքի համար թույլտվություն են խնդրել, մենք մերժել ենք, քաղաքապետարանը բոլոր քայլերն արել է: Էստեղ կա նաև արվեստագետներից գրություն, տիկնիկային թատրոնից, ծնողներից գրություններ, որոնք խնդրում են այդ կառույցի գործառնական նշանակությունը փոխել ու դարձնել մշակութային»- պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:
Քաղաքապետարանը պահանջել է նաև վերականգնել շենքի ճարտարապետական տեսքն ու տիկնիկային թատրոնի մուտքի համար հարկադիր, այսպես կոչված, սերվիտուտ կիրառել, այսինքն՝ թույլատրել նույն մուտքով ելումուտ անել: Դատարանն այս միջնորդությունը մերժել է:
Քաղաքապետարանն անպօրինի և ինքնակամ շինությունների ապամոնտաժման, գործունեության դադարեցման կամ օրինականացման պահանջով մի քանի հայց է ներկայացրել։ Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի տվյալներով՝ այդ կառույցները հիմնականում հանրային սպասարկման օբյեկտներ են և գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածներում։
Ինքնակամ ու առանց շինթույլտվության կառուցներ կան նաև վարձակալությամբ տրված սրճարանների կամ սննդի սպասարկման օբյեկտների տարածքներում: Սեփականատերերն ինքնակամ ընդլայնել են իրենց հատկացված տարածքները:
Որպես օրինակ՝ բանախոսները մատնանշեցին Ռիժկովի ճեմափողոցում գտնվող սպասարկման օբյեկտները: Քաղաքապետարանը չի պատրաստվում կիրառել դրանք ապամոնտաժելու խիստ մոտեցում: Սահմանափակվում են վարչական տույժերով ու դատական հայցերով, որոնց ելքը, համենայնդեպս, սեփականատերերի ծրագրերին չի խանգարում:
«Տվյալ հատվածում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված՝ առանց թույլտվության սալիկապատման, երեսպատման և շենքի ճակատային հատվածների փոփոխության հիմքով, իսկ ինչ վերաբերում է սրճարաններին, դրանք վարձակալությամբ են տրամադրվել, և քաղաքացիների անցուդարձի հետ կապված՝ բավականին տեղ կա», -նշել է Գյումրիի քաղաքապետարանաի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանը։
Քաղաքապետարանը հիմա վարձակալությամբ ու սեփականության իրավունքով տրված տարածքների նոր ուսումնասիրություն է սկսելու: Պարզելու են, թե տարիներ առաջ հատկացված տարածքներն արդյո՞ք նպատակային են օգտագործվում:
Շատ տարածքներ երբևէ չեն էլ օգտագործվել: Ուսումնասիրությունների արդյունքում քաղաքապետի տեղակալը չի բացառում, որ սեփականության իրավունքի դադարեցումներ լինեն:
«Կան, որ, ասենք, 2009-2019 թվականներին սեփականաշնորհել են, և ոչ մի բան չկա արված էդ հողատարածքների վրա, գնել են նաև շատ չնչին գումարներով, լումաներով, 400 քմ հող կար, որը գնել են 171 հազար դրամով։ Մենք հանել ենք դրանց պայմանագրերը, որպեսզի ուսումնասիրենք և առաջիկայում էդ փաթեթները կճշտենք՝ էդտեղ շինարարություն կատարվե՞լ է, թե՞ չէ»,- ասել է Հայկ Սուլթանյանը:
Կանոնակարգման անհրաժեշտություն ունի, բայց դեռ անլուծելի է մնում շուկայամերձ տարածքում առևտրականների, այսպես ասած, զավթած մայթերն ու փողոցներն ազատելը: Այս ուղղությամբ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում:
Փողոցաշինական մեծ ծրագրով պայմանավորված՝ հիմնանորոգվող փողոցների երկայնքով տեղադրված կրպակներն են միայն ապամոնտաժվել, որոնք հետո սեփականատերերի կողմից այլ տարածքներում են տեղադրվել:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...