21:11 09.08.2019
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անհատ ձեռնարկատեր Գեղամ Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներում և համացանցում տարածած հայտարարությունը, որը վերաբերել է մաքսային ձևակերպումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ նշված է. «Ա/Ձ Գեղամ Գրիգորյանը Դուբայից ՀՀ է ներմուծել տարատեսակ ապրանքներ, որոնց համար 04․03․2019-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչություն ներկայացվել է հայտարարագիր 97 անուն ապրանքի […]
21:00 09.08.2019
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային: Ներկա էին նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը և շտաբի պետ, արդարադատության կապիտան Ռուբեն Դարբինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում, որը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվել […]
20:42 09.08.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գծում հարաբերական անդորր է տիրում: Միևնույն ժամանակ, մեզ անհանգստացնում է այն, որ կողմերը շարունակում են տարբեր պատրվակներով փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ»,- ասել […]
20:39 09.08.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ) Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Ինչպես տեղեկացրին կենտրոնից, Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համագործակցությամբ։ Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ՝ հայտնաբերվել են 1 հատ «Ֆ1» նռնակ, […]
20:30 09.08.2019
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ չորս անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված հանցագործության դրվագներ, […]
20:22 09.08.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի […]
20:13 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համերգային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, ով կատարեց նաեւ հայկական ստեղծագործություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1473972266078355/?__xts__[0]=68.ARC6gLJ7JDu7BBIj_AHJFHZcXClLKOOr0aQaGSF220C-UPWsjC8lR0QJz-fWq4fF0QreT5pR24OcvDbAC-W-RTeWRAdkMLjtfbmyMY5SLXc0EBZ1LUSPSZna8tysKmIybMBBHv7KB–CSlEvgOAbCJM3crxPxh616NCJrO6b3cr0haOues1RrrNrwzX2WaSOkFHs_2yE-uoM8z1PJBgGdXn15V4-KTzXHQ8NoQwOh-ZpsjwOzds3cQ1D3cYZAvXi-38iE78_eg17cyMQNHhYYaHU6JIOTIUE8mdL8mTQoqmuUPC8o7ZhacE5AQGxtMTAuQXibjM3LdBmzljJwlPKfaDoXhsVCs3tqeju75Uf&__tn__=-R
20:08 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ՝ մակագրելով այն․ «Վարչապետական սելֆի»։ Լուսանկարում է հայտնվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2379556512364730/?type=3&theater
19:44 09.08.2019
Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի սպասարկման տարածքում գողության դեպք էր արձանագրվել։ Մի տղամարդ Արարատ քաղաքում գտնվող ոսկու խանութից գողացել էր 12 գրամանոց ոսկե զարդ։ Կատարվածի մասին տեղեկությունը ստանալուն պես Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություններ ստանալով հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օգոստոսի 8-ի առավոտյան էլ քրեական հետախույզներն Այգավան գյուղում հայտնաբերեցին […]
19:25 09.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով գնացել է […]
19:20 09.08.2019
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչներն առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը: Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում […]
19:13 09.08.2019
Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, […]
19:10 09.08.2019
Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգիրք և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան էջից: «Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա […]
19:07 09.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձի ինքնությունը, հայտնում են Քննչական կոմիտեից: 2019թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 3-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շինարարական ապրանքներ գնելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար իրենից պահանջել […]
19:00 09.08.2019
Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքերով` Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում: «Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,- ասել է լիբանանահայ վերլուծաբանը: Սիրիայում […]
18:57 09.08.2019
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և […]
18:53 09.08.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց […]
18:48 09.08.2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»: Նախագահի […]
18:42 09.08.2019
Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։ Գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին։ բերման […]
18:40 09.08.2019
Սևանա լճի աղտոտվածությունն ու դրա էկոլոգիական վիճակը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ջրասուզորդների մի խումբ զբաղվում է Սևանի հատակից աղբի դուրսբերմամբ: Նրանցից երկուսը` Դավիթ Սիրունյանը և Արևիկ Հարությունյանը, հյուրընկալվել են SHANTNEWS-ի տաղավարում և ներկայացրել, թե ինչպես են իրականացնում այդ աշխատանքները, ինչ են տեսնում ու դուրս բերում Սևանա լճի հատակից: Մանրամասները՝ տեսանյութում:
18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]
17:43 09.08.2019
Oգոստոսի 9-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
17:40 09.08.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղըզստանի Հանրապետություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: […]
17:15 09.08.2019
Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներով է պարգևատրել հետևյալ անձանց. Դավիթ Հրաչիկի Կլեկչյանին («Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ), Աշոտ Հրաչիկի Վարդանյանին («ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն), Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն), Սուրեն Հովհաննեսի Սահակյանին («Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն): Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և […]
17:10 09.08.2019
Այս օրերին բազմաթիվ պաշտոնյաներ մեկնում են արձակուրդ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է, թե այս օրերին որ պաշտոնյաներն են գտնվում արձակուրդում կամ պատրաստվում մեկնել արձակուրդ: Այս պահին արձակուրդում է գտնվում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Արձակուրդում […]
16:56 09.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ: ✅ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության […]
16:46 09.08.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը, ելույթ ունենալով, կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին նիստի գալուց առաջ կարդալ նախագծերը` անդրադառնալով Անի Խաչատրյանի պնդումներին, թե մանկապարտեզների հաշվին աղբահանություն է արվելու, պնդեց, որ որևէ բան չի լինելու մանկապարտեզների բարեկարգման հաշվին, իսկ երբ որոշեց անդրադառնալ Դավիթ Խաժակյանի պնդումներին, Անի Խաչատրյանը տեղից բղավեց. «Պարո´ն Սարգսյան, անդրադառնալը ո՞րն է, […]
16:42 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հովհաննես Հայրապետյանին: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
16:37 09.08.2019
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի […]
16:35 09.08.2019
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը դատախազությանը բաց նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները: […]